THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Առաջ տանելով համաշխարհային գործողությունն՝ ի նպաստ կլիմայի

23.06.2017
Teaser

Փարիզի համաձայնագրով աշխարհը վճռեց պատսխանատվություն ստանձնել ի՛ր իսկ ներկայի և ապագայի համար, հանձն առնելով պահպանել կյանքի հիմնական աղբյուրը՝ մեր մոլորակը և շրջակա միջավայրը: Կլիմայի փոփոխության շուրջ համաձայնությունը հանդիսանում է բազմակողմանի՝ շուրջ 200 երկրների միջև գործընկերության աննախադեպ օրինակ, որին աջակցում են ընկերություններ և համայնքներ աշխարհի տարբեր անկյուններից՝ մեզ բոլորիս առնչվող մի խնդրի լուծման նպատակով: Այս մարտահրավերը կարող է հաղթահարվել միայն միսնաբար, մինչդեռ ի սկզբանե՝ Եվրոպան դարձել է այս հավաքական գործողության առաջնագիծը:

Text

Փարիզի համաձայնագրով աշխարհը վճռեց պատասխանատվություն ստանձնել ի՛ր իսկ ներկայի և ապագայի համար, հանձն առնելով պահպանել կյանքի հիմնական աղբյուրը՝ մեր մոլորակը և շրջակա միջավայրը:  Կլիմայի փոփոխության շուրջ համաձայնությունը հանդիսանում է  բազմակողմանի՝ շուրջ 200 երկրների միջև գործընկերության աննախադեպ օրինակ, որին աջակցում են ընկերություններ և համայնքներ աշխարհի տարբեր անկյուններից՝ մեզ բոլորիս առնչվող մի խնդրի լուծման նպատակով: Այս մարտահրավերը կարող է հաղթահարվել միայն միասնաբար, մինչդեռ ի սկզբանե՝ Եվրոպան դարձել է այս հավաքական գործողության  առաջնագիծը:   

Աճում է ճանաչումն առ այն, որ չկա այլ ուղի, քան գործել միասին: Այսօր, էլ ավելի քան երբևէ, Եվրոպան՝   այս բեկումնային համաձայնագրին հավատարիմ,  առաջնորդում է Համաձայնագրի կյանքի կոչմանը միտված ջանքերը՝ արդյունավետ կլիմայական քաղաքականություններ մշակելու միջոցով, ինչպես նաև ամրապնդելով համագործակցությունը՝ միտված հզոր գործընկրերությունների զարգացմանը:  

Միաժամանակ շարունակելով աջակցել ամենաաղքատ և խոցելի շերտերին՝  տեսնում ենք, որ ավելի մեծացել է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երաշտների կամ ջրհեղեղների հետևանքով տեղահանված կամ ծայրահեղ աղքատության ենթարկված անձանց քանակը: Կլիմայի փոփոխությամբ զբաղվելը Եվրոպայի համար քաղաքական պատասխանատվության և բազմակողմ ներգրավվածության հարց է. այն նաև կարևոր հարց է անվտանգության, հնարավոր հակամարտությունների և արմատականացման կանխարգելման առումով: Ուստի, Փարիզի համաձայնագիրը ենթակա չէ վերանայման Եվրոպական միության կողմից: Բանակցային գործընթացը տևել է 20 տարի: Հիմա ժամանակն է գործել.  Փարիզի համաձայնագիրը կյանքի կոչելն այլևս համաշխարհային առաջնահերթություն է:

Մինչ մենք արձագանքում ենք կլիմայի փոփոխությանը որպես ապագայի նպատակ՝  բազում հնարավորություններ են ստեղծվում նաև ներկայում. մշակվում են  արտադրության  և սպառման,  ներդրումների և  առևտրի իրականացման,  ինչպես նաև կյանքը, ակտիվները և կենսապահովման հնարավորությունները պաշտպանելու նոր և ավելի լավ եղանակներ՝ ի նպաստ մարդկության և մեր մոլորակի:

Համաշխարհային անցումը դեպի ցածր արտանետումներով, կլիմայի առումով տոկուն ապագան արագացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք հզորացնել առկա գործընկերային կապերը, ինչպես նաև՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մինչև առավել խոցելի կղզի պետություններ փնտրել և կառուցել նոր դաշինքներ: Որովհետև կլիմայի փոփոխությունը ոչ թե ապագայի հեռահար տեսլական է, այլ ներկայի իրականություն՝  Արկտիկայից մինչեւ Սահել:

Ակնկալում ենք, որ բոլոր մասնակից երկրները՝ Փարիզի համաձայնագրի դրույթներին հավատարմություն ցուցաբերելով խոսքից կանցնեն գործի և կյանքի կկոչեն կլիմայի ազգային ծրագրերը՝ ժամանակի ընթացքում կրկնապատկելով իրենց ջանքերը: Ժամանակն է, որ ազգային ծրագրերը վերածվեն կոնկրետ, կիրառելի քաղաքականության և միջոցառումների:

Եվրոպական միությունն արդեն աշխատում է  Փարիզի հավակնոտ նպատակի՝  մինչև 2030 թվականը 1990 թվականի համեմատությամբ նվազագույնը 40 տոկոսով ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման գործընթացն ավարտելու ուղղությամբ: Մեր օրենսդրական գործողություններն ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները. Առաջնահերթություն է տրվում էներգաարդյունավետությանը՝ խթանելով  վերականգնվող էներգիայի կիրառումը բլոկի մի կողմից մյուսը:  

Կլիմայի փոփոխության գործողությունը փոխկապակցված է տնտեսական աճի հետ: Վերցնենք ԵՄ օրինակը. մեր արտանետումների ծավալները 1990-ից ի վեր նվազել են 22 տոկոսով, իսկ ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 50 տոկոսով: Այդ ժամանակահատվածում մենք ձեռնամուխ ենք եղել նոր աշխատատեղերի, բիզնեսների եւ տեխնոլոգիաների ստեղծմանը: Մեր տնտեսությունները նախապատրաստում ենք ապագային, միևնույն ժամանակ ներդրումներ անում՝  մեր հասարակությունները կլիմայի փոփոխությանը ավելի դիմակայուն դարձնելու, ինչպես նաև  ընթացիկ եւ ապագա ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:

Մենք պատրաստ ենք փոխանցել կլիմայի վերաբերյալ հավակնոտ քաղաքականություն մշակելու և իրականացնելու  ավելի քան երկու տասնամյակի փորձն ու քաղված դասերը: Պատահական չէ, որ արդեն ստեղծել ենք կլիմայական քաղաքականության շուրջ լայն համագործակցություն աշխարհի բոլոր կարևոր գործընկերների հետ: Մենք նաև կշարունակենք զգալի ֆինանսավորում տրամադրել գործընկեր երկրների կլիմայի գործողությունների ուղղությամբ: Միայն 2015 թ.-ին ԵՄ աջակցությունը կազմել է 17.6 մլրդ եվրո:

Ընդամենը մի քանի ամիս անց, 2017 թվականի նոյեմբերին՝ մասնակից երկրները կհավաքվեն Բոննում՝ Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 23-րդ համաժողովին՝ շարունակելու լրամշակել Փարիզի քաղաքական համաձայնագրի իրականացման աշխատանքային պլանը:

Հաջորդ տարի, ՄԱԿ-ի կլիմայի գործընթացի շրջանակներում անցկացվող դյուրացման  երկխոսությունը կլինի, Փարիզից հետո,  առաջին հնարավորությունը՝ քննարկելու մեր կոլեկտիվ ջանքերը գլոբալ տաքացման նվազեցման ուղղությամբ և գնահատելու այն ամենն ինչ արվել է` ի կատարումն ստանձնած պարտավորությունների: Դրանք հանդիսանում են Փարիզում ձեռք բերված քաղաքական համաձայնության կյանքի կոչմանն ուղղված առանցքային քայլերը:

Այդուհանդերձ  այս մարտահրավերը կարող է հաղթահարվել միայն քաղհասարակության, բիզնեսի, տեղական համայնքների, քաղաքների և տարածաշրջանների զուգահեռ և առավելագույն ներգրավման պայմաններում: Վերոնշյալ բոլոր դերակատարների կողմից իրականացվող գործողություննեն աչքի են ընկնում աննախադեպ ընդգրկունությամբ ու ծավալով: Որպես կառույց, մենք կարող ենք մշակել միջավայրի փրկությանը միտված անհրաժեշտ ռազմավարություններ և տրամադրել աջակցություն, բայց քաղաքականությունները  տեղերում գործողության վերածելու կարևորագույն դերը պատկանում է նրանց: Դրա ակտիվ խթանն է մեր նոր «Զարգացման շուրջ ԵՄ համաձայնությունը»: Ընդլայնված համագործակցությունն ու շահագրգիռ բոլոր կողմերի միջև համակարգման ապահովումը առանցքային են, մենք կասեինք՝ հենց դա է լուծման բանալին: 

Միայն համատեղ ջանքերով կարելի է հասնել կեսակերպի այն հավակնոտ մակարդակին, որը սահմանել ենք և քաղել համատեղ գործողությունների պտուղները, այն է՝ ցածր արտանետումներ, ավելի մեծ էներգետիկ անվտանգություն և էներգաարդյունավետություն, նորարարության վրա հիմնված աճ, աշխատատեղերի ստեղծում, ավելի կենսունակ հասարակություններ և ավելի լավ միջավայր: Փարիզը բեկումնային էր մեր մոլորակը ներկա և գալիք սերունդների համար պաշտպանելու գլոբալ մարտահրավերի ենթատեքստում:

ԵՄ-ն հաստատապես որոշել է ոչ միայն կյանքի կոչել Փարիզի համաձայնագիրը, այլև կառուցել համաշխարհային հզոր գործընկերություններ, որպեսզի դիվանագիտության և բազմակողմանի մոտեցման միջոցով տրվեն մարդկության համար իրական և շոշափելի արդյունքներ: Աշխարհը և մոլորակը կարող են վստահաբար հավատալ Եվրոպական միությանը:

 

Ֆեդերիկա ՄոգերինիԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ

Միգել Արիաս ԿանյետեԿլիմայի գործողությունների և էներգիայի հարցերով ԵՄ հանձնակատար

 

Տես նաև. Climate Change: the Council reaffirms that the Paris Agreement is fit for purpose and cannot be renegotiated 

 

Կարգ
Joint Statements
Տեղակայումը

Բրյուսել

Topics
EU information in Russian
Editorial sections
Armenia
Kosovo*
Belarus
EU information in Russian