ԵԽ պլենար նիստ․ Լեռնային Ղարաբաղում շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար հետևանքները

20.01.2023
Ստրասբուրգ
EEAS Press Team

ԵՄ բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի անունից ԵՄ Տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանի ելույթը

Եվրոպական խորհրդարանի մեծագրո նախագահ,
ԵԽ պատվավոր անդամներ

Եվրոպական միությունն ուշադրությամբ հետևում է 2022 թվականի դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված զարգացումներին։

Դեկտեմբերի 13-ին տարածած իր հայտարարությամբ Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը, ինչը համահունչ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող հանձնառությանը։    

Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները տեղացի բնակչության շրջանում ստեղծում են զգալի անհանգստություն։ Եվրոպական միությանը մեծապես անհանգստացնում են սննդի, դեղորայքի, և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների և բժշկական ծառայությունների բացակայության արդյունքում ստեղծված մարդասիրական բացասական հետևանքները՝ ի հավելումն էներգիայի մատակարարման և հեռահաղորդակցության այլ միջոցների կանոնավոր խափանումներին։  

2022 թվականին Եվրոպական միության մարդասիրական ոլորտի ֆինանսավորման ծավալը կազմել է 3.6 մլն եվրո, որն ամբողջությամբ փոխանցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որպես «հողի վրա» միակ գործընկերոջը, որն ունի Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հնարավորություն։

Ծրագրի երկու հիմնական ուղղություններն են․ տնտեսական անվտանգություն, որը ներառում է ծրագրեր միտված հակամարտության ազդակիր անձնաց նյութական և ֆինանսական աջակցության տրամադրմանը՝ օգնելու նրանց բավարարել իրենց հիմնական կարիքները, [և] երկրորդ՝ զինամթերքի աղտոտվածության դեմ գործողություններ՝ նպատակ ունենալով հակամարտությունից տուժած մարդկանց իրազեկել «Չպայթած ականներից ու պատերազմի պայթուցիկ մնացորդների» (ՊՊՄ) վտանգների մասին և նաև թե ինչ է անհրաժեշտ անել դրանց հանդիպելիս։

Ներկայիս իրավիճակը կայուն չէ։ Ստեղծվում է լարվածություն, որը հակասում է վստահության ամրապնդման համար խիստ անհրաժեշտ ջանքերին: Եվրոպական միությունը վերահաստատում, որ այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի միջև երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ը կոչ է անում վերադառնալ բանակցություններին և առանց հետագա հետաձգման դադարեցնել աճող ճնշումները խաղաղ բնակչության վրա:

Եվրոպական միությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ վստահության ամրապնդման բոլոր ջանքերում և միջնորդության ու երկխոսության միջոցով մտահոգիչ խնդիրների հասցեագրմանը։

Շնորհակալություն

Peter Stano
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0)460 75 45 53