ԵԽ պլենար նիստ․ Լեռնային Ղարաբաղում շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար հետևանքները
Եվրոպական խորհրդարանի մեծագրո նախագահ,
ԵԽ պատվավոր անդամներ
Եվրոպական միությունն ուշադրությամբ հետևում է 2022 թվականի դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված զարգացումներին։
Դեկտեմբերի 13-ին տարածած իր հայտարարությամբ Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը, ինչը համահունչ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող հանձնառությանը։
Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները տեղացի բնակչության շրջանում ստեղծում են զգալի անհանգստություն։ Եվրոպական միությանը մեծապես անհանգստացնում են սննդի, դեղորայքի, և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների և բժշկական ծառայությունների բացակայության արդյունքում ստեղծված մարդասիրական բացասական հետևանքները՝ ի հավելումն էներգիայի մատակարարման և հեռահաղորդակցության այլ միջոցների կանոնավոր խափանումներին։
2022 թվականին Եվրոպական միության մարդասիրական ոլորտի ֆինանսավորման ծավալը կազմել է 3.6 մլն եվրո, որն ամբողջությամբ փոխանցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որպես «հողի վրա» միակ գործընկերոջը, որն ունի Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հնարավորություն։
Ծրագրի երկու հիմնական ուղղություններն են․ տնտեսական անվտանգություն, որը ներառում է ծրագրեր միտված հակամարտության ազդակիր անձնաց նյութական և ֆինանսական աջակցության տրամադրմանը՝ օգնելու նրանց բավարարել իրենց հիմնական կարիքները, [և] երկրորդ՝ զինամթերքի աղտոտվածության դեմ գործողություններ՝ նպատակ ունենալով հակամարտությունից տուժած մարդկանց իրազեկել «Չպայթած ականներից ու պատերազմի պայթուցիկ մնացորդների» (ՊՊՄ) վտանգների մասին և նաև թե ինչ է անհրաժեշտ անել դրանց հանդիպելիս։
Ներկայիս իրավիճակը կայուն չէ։ Ստեղծվում է լարվածություն, որը հակասում է վստահության ամրապնդման համար խիստ անհրաժեշտ ջանքերին: Եվրոպական միությունը վերահաստատում, որ այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի միջև երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ը կոչ է անում վերադառնալ բանակցություններին և առանց հետագա հետաձգման դադարեցնել աճող ճնշումները խաղաղ բնակչության վրա:
Եվրոպական միությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ վստահության ամրապնդման բոլոր ջանքերում և միջնորդության ու երկխոսության միջոցով մտահոգիչ խնդիրների հասցեագրմանը։
Շնորհակալություն