Հայաստան/Ադրբեջան․ Հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը

31.05.2023 EEAS Press Team

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է, ինչը ողջունում է Եվրոպական միությունը։ ԵՄ-ն կարծում է, որ էապես կարևոր է բաց չթողնել այս պատմական ազդակը և խուսափել քայլերից, ներառյալ՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը։

Մայիսի սկզբին ԱՄՆ-ում կայացած խաղաղության պայմանագրի բանակցություններին հետևեց առաջնորդների հանդիպումը, որը տեղի ունեցավ Բրյուսելում, մայիսի 14-ին՝ Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում հունիսի 1-ին նախատեսված հերթական հանդիպմանն ընդառաջ։

Բրյուսելում նրանց ուշադրությունը կենտրոնացվել էր մի շարք առանցքային թեմաների քննարկմանը, դրանք մասնավորապես ներառում են սահմանային խնդիրները, կապուղիները, մարդասիրական խնդիրները և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

Այդ պահից ի վեր առաջնորդները հրապարակային վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և համապատասխանաբար՝ Հայաստանի (29,800 քառ․կմ) և Ադրբեջանի (86,600 քառ․կմ) տարածքային ամբողջականությանը:

Մենք ողջունում ենք այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի համարձակ հայտարարությունը և երկկողմ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը։ Մենք ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։

Մինչ շարունակվում են աշխատանքներն այս զգայուն հարցերի շուրջ, խիստ կարևոր է ձեռնարկել քայլեր՝ ձևավորելու վստահություն, բարեխղճորեն ներգրավվելու և ցուցաբերելու առաջնորդություն՝  համապարփակ կարգավորման վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ լուծումների հասնելու համար:

Չնայած հակամարտության բարդ պատմությանը և անցյալի խռովություններին բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ եղանակով՝ երկխոսության միջոցով։

ԵՄ-ը հանձնառու է աջակցել կողմերին այդ նախաձեռնությունում։

Peter Stano
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0)460 75 45 53