Հայաստան/Ադրբեջան․ ԵԱԳԾ խոսնակի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների վերաբերյալ

13.12.2022 EEAS Press Team

Եվրոպական միությունը լուրջ անհանգստությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։

ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան՝ միջանցքի երկայնքով տեղաշարժի  ազատությունն ու անվտանգությունը։  Ազատ և անվտանգ տեղաշարժի սահմանափակումներն էական պատուհաս են տեղի բնակչության համար և՝ առաջացնում են հումանիտար բնույթի անհանգստություն։

Մյուս բոլոր մտահոգիչ հարցերը պետք է իրենց լուծումները գտնեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։  

ԵՄ-ը վերստին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։

Peter Stano
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0)460 75 45 53