Sorry, you need to enable JavaScript to visit this website.
THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրոպական միության անունից՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը ս.թ. նոյեմբերի 2-ի «Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրվա» կապակցությամբ

13.11.2018
Teaser

ԵՄ-ն կշարունակի ի գործ դնել արտաքին քաղաքականության և ֆինանսական բոլոր անհրաժեշտ գործիքները` լրագրողական որակի բարձրացման, հանրային տեղեկատվության և խոսքի ազատության մատչելության ապահովման նպատակով: Այն կշարունակի ֆինանսավորել «Եվրոպայի մամուլի և մեդիայի ազատության կենտրոնին» և թիրախային պաշտպանություն իրականացնել՝ մարդու իրավունքների պաշտպանների աջակցության ծրագրերի միջոցով:

Text

Ժողովրդավարությունն անկենսունակ է առանց բազմակարծ և անկախ լրատվության: Աշխարհում՝ լրագրողներն ու լրատվության դաշտի դերակատարներն օգնում են վերահսկել պատասխանատվությունը պետությունների, կառավարության պաշտոնյաների, կորպորացիաների և լայն հասարակության  գործողությունների համար: Նրանցից շատերը, հիմնականում իրենց աշխատանքը կատարելիս հաճախ ենթարկվում են սպառնալիքների և հարձակումների, մինչդեռ այդպիսի հարձակումներ նախաձեռնող իրավախախտների համար  տիրում է լիարժեք անպատժելության մթնոլորտ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված   68/163 բանաձևի համաձայն այս օրը հռչակված է որպես Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օր, և մենք հարգանքի տուրք ենք մատուցում աշխարհի բոլոր այն լրագրողներին, ովքեր կյանք են տվել և հարձակումների զոհ են դարձել՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև այն բոլոր խիզախ լրագրողներին, ովքեր ստանձնում են իրենց գործընկերների գործը՝  քանի-որ վերջիններս այլևս չեն կարող շարունակել իրենց հետաքննությունները:

Աշխարհի որևէ տարածաշրջան պաշտպանված չէ. դա են վկայում հետաքննող լրագրողներ Դաֆնե Կարուանա Գալիցիայի և Յան Կուցիակի սպանությունները՝ Եվրոպական միությունում: Այս սահմռկեցուցիչ հանցագործությունները պետք է մանրակրկիտ  հետաքննության ենթարկվեն և մեղավորները՝ հետապնդվեն, ինչպես և սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում: Մենք դիմել ենք և ակնկալում ենք Սաուդյան Արաբիայի համագործակցությունը՝ մանրակրկիտ, հավաստի և թափանցիկ հետաքննություն իրականացնելու ուղղությամբ  և մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել նրա մահվան հանգամանքները և լիարժեք պատասխանատվության ենթարկել դրա համար պատասխանատու բոլոր մասնակիցներին:

Շատ երկրներում՝ ազատ լրագրության դաշտը խաթարելու և տարածքը կրճատելու  անհանգստացնող միտում է նկատվում, որն ուղեկցվում է ԶԼՄ-ների վարկանիշը կասկածի տան դնելով, նրանց վարկաբեկելով և մասնագիտական դաշտը թուլացնելով: Լրագրողներին անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ նրանք կարող են աշխատել ապահով և անվտանգ, առցանց և «օֆլայն» ռեժիմում, առանց սպառնալիքի վախի, քաղաքական ճնշումների, գրաքննության կամ հալածանքի:

Լրատվական կենտրոնների և լրագրողների պաշտպանություն  աշխարհում պետք է ապահովվի իրավական կուռ համակարգերով, որպեսզի նրանք՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս լինեն լիարժեք անկախ: Այնպիսի ժամանակներում, երբ  վերելք է ապրում  ապատեղեկատվությունը, պետք է երաշխավորել լրագրողների անվտանգությունը և ապահովել  արժանահավատ տեղեկատվություն  տրամադրելու պայմաններ՝ ի նպաստ և ի շահ  մեր բոլոր քաղաքացիների:

ԵՄ-ն կշարունակի ի գործ դնել արտաքին քաղաքականության և ֆինանսական բոլոր անհրաժեշտ գործիքները` լրագրողական որակի բարձրացման, հանրային տեղեկատվության և խոսքի ազատության մատչելության ապահովման նպատակով: Այն կշարունակի ֆինանսավորել «Եվրոպայի մամուլի և մեդիայի ազատության կենտրոնին» և թիրախային  պաշտպանություն իրականացնել՝ մարդու իրավունքների պաշտպանների աջակցության ծրագրերի միջոցով:

Բոլոր պետությունները, Եվրոպական միության ներսում և անդին, պարտավորված են   կատարել խոսքի ազատության և լրագրողների անվտանգության պաշտպանության  ուղղությամբ ստանձնած իրենց հանձնառությունները` ապահովելով բարենպաստ դատաիրավական միջավայր և ամենայն լրջությամբ ուսումնասիրելով լրագրողներին ուղղված սպառնալիքների և հալածանքների փաստերը: Մենք ակնկալում ենք, որ նրանք բոլորը կամրապնդեն կանխարգելիչ միջոցառումները՝ դերակատարների համախմբման և ազգային անվտանգության մեխանիզմների ստեղծման միջոցով, որը համահունչ է Լրագրողների անվտանգության և անպատժելիության հարցերի վերաբերյալ ՄԱԿ-ի գործողությունների ծրագրին:

Ազատ լրատվությունը ազատ հասարակության ողնաշարն է. Այն խաթարելը վնաս է հասցնում մեր ազատությանը:

Category
Statements on behalf of the EU
Location

Բրյուսել

Editorial sections
Armenia