Sorry, you need to enable JavaScript to visit this website.
THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Լուսաբանման հրավեր. Երիտասարդության միջազգային օր

10.08.2018
Text

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Ձեզ երիտասարդության միջազգային օրվան նվիրված Ծանոթության միասնական նախաճաշին, որը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 08:00-ին,  Հանրապետության հրապարակում: Գրանցման համար խնդրում ենք ներկայանալ ժամը 07:50-ին Հանրապետության հրապարակ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, ովքեր իրենց խոսքում կկարևորեն երիտասարդության դերը և ներգրավվածությունը երկրի զարգացման գործում:

Ծանոթության միասնական նախաճաշով կմեկնարկեն երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները, որոնք կշարունակվեն Իջևան քաղաքում:

Միջոցառման շրջանակում երիտասարդները հնարավորություն կունենան ընկերական միջավայրում միմյանց հետ շփվելու և նոր կապեր հաստատելու: Միջոցառումը կուղեկցվի հյուրասիրությամբ և երաժշտությամբ:

Միջոցառմանը ներկա կլինեն նաև այլ պաշտոնատար անձինք ՀՀ կառավարությունից, ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպություններից և ծրագրերից:  

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք պատասխանել կամ դիմել Աննա Ղարիբյանին՝ +374 55 992 234, էլ. հասցե՝ annagh@deemcommunications.com:

Հետագա տեղեկատվության համար դիմել Ռիփսիմե Ունանյանին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգող՝ + 374 10546494, e-mail: Ripsime.Unanyan@eeas.europa.eu.

 

Օրակարգ

 

Ե՞րբ

Ի՞նչ

08:00

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված արշավի բացում, պրն. Գուրգեն Ալեքյան, հանդիսավար

08:05

Ողջույնի խոսք, պրն. Լևոն Վահրադյան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

08:10

Ողջույնի խոսք, պրն. Հոա-Բին Աջեմյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար

08:15

Ողջույնի խոսք, տկն. Քրիստինե Ասատրյան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար

08:20

Հրավեր ուղղված մասնակիցներին՝ միանալու Ծանոթության միասնական նախաճաշին, պրն. Գուրգեն Ալեքյան, հանդիսավար

08:25

Ծանոթության միասնական նախաճաշ

08:50

Միջոցառման փակում, պրն. Գուրգեն Ալեքյան, հանդիսավար

09:00

Երիտասարդների մեկնում դեպի ք. Իջևան

 

 

Category
Invitations for the press
Location

Երևան

Editorial sections
Armenia