THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

2018 թվականը Եվրոպական մշակութային ժառանգության տարի. Հայաստանյան միջոցառումների մեկնարկ

15.06.2018
Teaser

2018 թվականը Եվրոպական մշակութային ժառանգության տարի. Հայաստանյան միջոցառումների մեկնարկ

Text

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին Հայաստանում «2018 թվականը՝ Մշակութային ժառանգության Եվրոպական տարի» նախաձեռնությանը նվիրված միջոցառմանը: Մեկնարկը կտրվի հունիսի 16-ին, ժամը 18:30-ին, «Զվարթնոց տաճար» համալիրում (հասցե՝ Հայաստան, Արմավիրի մարզ, Արմավիր, Զվարթնոց թաղամաս), Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկիի, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Եվրոպական փառատոնների անդամ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի  ճեպազրույցով՝ որի ժամանակ նրանք կներկայացնեն ԶԼՄ-ներին Հայաստանում «Եվրոպական տարվա» և մեկնարկային միջոցառման  կարևորությունը:

Այնուհետև, հունիսի 16-ին ժամը 19:00-ին  «Զվարթնոց տաճար» համալիրում  տեղի կունենա  Հայաստանում «2018 թվականը՝ Մշակութային ժառանգության Եվրոպական տարի» նախաձեռնության մեկնարկային համերգը՝ Էստոնական «Հորտուս Մուզիկուս Անսամբլի» կատարմամբ, որի գեղարվեստական ղեկավարն է  Անդրես Մուստոնենը:  
 

Նախօրեին, հունիսի 15-ին,  Բյուրականի գեղարվեստի ակադեմիայում Էստոնական «Հորտուս Մուզիկուս Անսամբլը» և Գուրջիև անսամբլը կանցկացնեն համատեղ աշխատաժողով և վարպետության դաս, որից  հետո տեղի կունենա «Սալվե Ռեգինա» Միջնադարից մինչև Բարոկկո՝ երաժշտություն նվիրված Սուրբ Աստվածամորը: Համերգի սկիզբը՝ ժամը 19:00-ին, որին բացման ելույթով հանդես կգա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից Եվրոպական փառատոնների անդամ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համագործակցությամբ` կիսելու Եվրոպական մշակութային ժառանգության գնահատումը եւ ընդգծելու ընդհանուր եվրոպական տարածության պատկանելությունը:

Մուտքը հրավիրատոմսերով:

Լրագրողների համար ճեպազրույցի գրանցումը կսկսվի ժամը 18: 15-ին:

Լրագրողների համար նախատեսված  են հարմարավետ միկրոավտոբուսներ, հետևյալ ժամանակացույցով՝  

- հունիսի 15-ին, ժամը 17: 30, Բյուրականի գեղարվեստի ակադեմիա
- հունիսի 16-ին, ժամը 17: 30-ին, «Զվարթնոց տաճար» համալիր

Մեկնումը՝  Շահումյանի անվան հրապարակից

 

Ընդհանուր տեղեկություններ

2018 թվականը հայտարարվել է Եվրոպական մշակութային ժառանգության տարի,  որի ընթացքում Եվրոպական միությունը նշում է իր մշակութային ժառանգության բազմազանությունը Եվրոպայում` ԵՄ, ազգային, տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում: Մշակութային ժառանգության եվրոպական տարվա նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել  ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու  զգացումը: Տարվա կարգախոսն է. Մեր ժառանգությունը, որտեղ անցյալն ու ներկամ խաչվում են:

«Հարտուս Մուզիկուս Անսամբլը»՝ 45 տարի շարունակ ուսումնասիրել և իր ծրագրերի շրջանակներում հանրության ուշադրությանն է ներակայացրել 8-ից 21-րդ դարերի եվրոպական երաժշտությունը։  «Հորտուս Մուզիկուսի» ժամանակակից երաժշտության մեկնությունները կրում են այն նույն արժեքները, որոնք կարևորվում են ավելի վաղ ժամանակաշրջանի հավասարակշռված երաժշտության մեջ. դրան բնորոշ են ձևի պարզությունը և փոքր բաների մեջ ներդաշնակությունն ու գեղեցկությունը։

Խումբն իր ոճի մեջ Արևելյան Եվրոպայում ամենահինն է և արդեն հինգ տասնամյակ շարունակաբար գործող  եզակի համույթն է։

Լրատվամիջոցների հարցումների համար՝ Դավիթ Գրիգորյան՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի պատասխանատու, հեռ՝ 091589455

Կարգ
Invitations for the press
Տեղակայումը

Երևան

Editorial sections
Armenia