Science Diplomacy

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելի հայտարարությունը

Բրյուսել, 27/09/2020 - 14:18, UNIQUE ID: 200927_2
Statements by the HR/VP

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելի հայտարարությունը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով բռնկվել են մարտական գործողություններ, որոնց հետևանքով, դժբախտաբար, կան կորուստներ զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում:

Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել իրավիճակի դեէսկալացիա և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Հրատապ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Languages:
Խմբագրական բաժիններ: