The Delegation of the European Union to Armenia together with the EU Chambers of Commerce in Armenia invite you to a press briefing on the occasion of an EU Multi-sectoral trade and investment fair under the "Europe in Armenia" Expo slogan. The event will take place on 15 September, at 10:00 a.m. at the Yerevan Expo Centre (also known as Mergelyan Cluster, 3 H. Hakobyan St., Yerevan). Please come at 9:45 for media registration.
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին «Եվրոպան Հայաստանում» խորագրով ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսի առթիվ հրավիրում է մամուլի ճեպազրույցի: Ճեպազրույցը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին, «Երևան Էքսպո» կենտրոնում (հայտնի որպես «Մերգելյան կլաստեր», հասցե՝ Հակոբ Հակոբյան փող., 3 շենք): Գրանցման համար խնդրում ենք ներկայանալ ժամը 9: 45-ին:
Խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Ելույթներից հետո տեղի կունենա կարճատև շրջայց և ծանոթացում ներկայացված բիզնեսների հետ: