European Union External Action

 

EEAS RSS Feeds

Displaying 58431 - 58440 of 88822

Many Armenian civil society organisations (CSOs), including those that advocate for women's rights and help women and children at risk, are heavily dependent on donor or government funding to operate.

Languages:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության բազմաթիվ կառույցներ (ՔՀԿ-ներ), այդ թվում՝այնպիսիք, որոնք զբաղվում են կանանց շահերի պաշտպանությամբ և աջակցում են ռիսկային խմբերում գտնվող կանանց ու երեխաներին, մեծ կախվածություն ունեն դոնոր կազմակերպությունների և պետական կառույցների ֆինանսավորումից: Սա նշանակում է, որ նրանք չեն կարող իրականացնել երկարաժամկետ պլանավորում և ինչ-որ ժամանակահատվածում միջոցներ չեն ունենա աջակցելու կարիքի մեջ գտնվող կանանց: Երկու տարի տևողությամբ այս ծրագիրը, որն իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր արևելքի հիմնադրամի և Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, միտված է փոխելու նշված իրավիճակը:

Languages:

This project will work with new and more recently established civil society organisations to support them better monitor, record and report human rights violations.

Languages:

Ծրագրի նպատակն է աջակցել նոր ի հայտ եկած և վերջերս հիմնադրված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրականացնել մարդու իրավունքների խախտումներին վերաբերող առավել արդյունավետ մշտադիտարկում, փաստագրում և ներկայացում: Ծրագրի շրջանակներում կստեղծվի համընդհանուր և նորացված գիտելիքի շտեմարան, որը կծառայի Հայաստանի քաղաքացիներին անմիջականորեն առնչվող մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության հարցերին անրադարձ կատարելուն: Գիտելիքի շտեմարանը կընդգրկի վեց ոլորտ՝ընտանեկան բռնություն, խոշտանգումներ և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, արդարդատաքննություն, հանդուրժողականություն, որակյալ կրության հասանելիություն և մատչելիություն յուրքանաչյուր երեխայի համար և առողջապահության հասանելիություն: Ծրագրի շրջանակներում ենթադրվում է հավաքել և մշակել Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը և դրանց համաձայն ձևակերպել հանրային քաղաքականության հարցադրումներ:

Languages:

Energy poverty is a growing problem Armenia, especially in rural areas. Recent study done by UNECE suggests that at least 30% of population in the country can be considered energy poor, i.e. they have to spend more than 50% of total family income on energy and heating.

Languages:

Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է, հատկապես գյուղական վայրերում: Միավորված Ազգերի Կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն, նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50%-ը: Միևնույն ժամանակ, տեղական քաղաքացիական խմբերը և կազմակերպությունները չունեն անհրաժեշտ գիտելիքներ և ռեսուրսներ, որպեսզի աջակցեն համայնքներին էներգետիկ աղքատության հաղթահարման հարցում:
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը, համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, այժմ սկսում է ծրագիր`ուղղված գյուղական համայնքներում այս կարևոր հարցի լուծմանը` բարձրացնելով հանրային իրազեկումը, էներգետիկ արդյունավետության բարելավման գործնական միջոցների իրականացմամբ՝ կյանքի որակի բարձրացման և էներգետիկ ծախսերի կրճատման նպատակով:

Languages:

Pages