European Union External Action

 

EEAS RSS Feeds

Displaying 57211 - 57220 of 89038

The EU Special Representative for Central Asia, Ambassador Peter Burian, completed his official visit to Kyrgyzstan.

Специальный представитель Европейского Союза (ЕС), посол Петер Буриан посетил Кыргызстан с официальным визитом 19-21 февраля.

The Enterprise Europe Network is a European initiative, aimed at providing innovation and business support to all businesses across the European Union and beyond.

Languages:

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը եվրոպական նախաձեռնություն է, որի նպատակն է գործարար և նորարարական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին Եվրոպայում և Եվրոպայից դուրս:
Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, որը Հայաստանում պաշտոնապես սկսել է իր գործունեությունը 2008 թվականի փետրվարից, հյուրընկալող կառույցը Հայաստանում հանդիսանում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (www.eenarmenia.am):
ՁԵՑ-ն իր մեջ է ներառում ավելի քան 60 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ՝ տրամադրելով բազմաթիվ մասնագիտացած գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին. http://een.ec.europa.eu/:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Եվրահանձնաժողովի միջև կնքվել է շրջանակային համաձայնագիր, որը գործում է 2016-2020թթ․ համար։ Ներկայումս իրականացման փուլում է գտնվում 2017-2018թթ․ ծրագիրը։

Languages:

The activities of the project are orientated at a more balanced social and economic development among communities of Tavush region through creation of new economic opportunities and jobs for local population.

Languages:

Ծրագրի գործողություններն ուղղված են Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը, ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր տեղի բնակչության համար: Այս նախաձեռնությունը կաջակցի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տեղի ֆերմերային տնտեսությունների և փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության աճին, այդ թվում կստեղծի լրացուցիչ հնարավորություններ ներդրումների և առևտրի բնագավառներում:
Ծրագրով պլանավորված շարունակական գործողությունները հնարավորություն կստեղծեն դիվերսիֆիկացնել գյուղատնտեսական արտադրությունը և այն առավել ճիշտ դիրքավորել: Կբարձրացվեն արտադրության ստանդարտները, կբարելավվեն արտադրական տեխնոլոգիաները և կայուն զարգացման համար կստեղծվեն ամուր հիմքեր: Կստեղծվեն նոր բիզնեսներ:
Որպես արդյունք ծրագրի շրջանակներում կստեղծվեն 120 ուղղակի և 400 անուղղակի աշխատատեղեր: Գործողությունները կնպաստեն ներառական զբաղվածության ապահովմանը, զգալիորեն կազդեն աղքատության կրճատման և արտագաղթի նվազեցման վրա:

Languages:

IT industry is one of the fastest expanding segments of the economy and is identified by the Armenian Government as a key area for the economic well-being.

Languages:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը տնտեսության արագ զարգացող ոլորտներից մեկն է և Հայաստանի Կառավարության կողմից համարվել է տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից մեկը։ Հայաստանում որակյալ աշխատուժի պահանջարկը այս ոլորտում գերազանցում է առաջարկին, ինչը առաջ է բերում նոր ծրագրերի և ռազմավարական ուղղությունների մշակման անհրաժեշտության։ Գործող համալսարանները, չկարողանալով շարժվել արագորեն զարգացող այս ոլորտի հետ համահունչ, դեռևս չեն առաջարկում ոլորտի տենդենցներից բխող այնպիսի կրթական ծրագրեր, որոնք կբավարարեն գործատուների պահանջները։ ՏՏ ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է ընդլայնել կրթական ծրագրերը՝ ներառելով նոր կազմակերպություններ և ստեղծելով ավելի շատ հնարավորություններ՝ բիզնեսների համագործակցության և երկխոսության համար։ Ունենալով հարուստ տեխնոլոգիական ժառանգություն և կարողություններ՝ Գյումրին դարձել է ՏՏ ոլորտի զարգացման, տեխնոլոգիական նորարարության և ձեռներեցության կենտրոն։ Սակայն տեխնոլոգիական ստարտափերի և ձեռնարկությունների ստեղծումը, որպես Շիրակի մարզում զարգացող ճյուղի, առաջ է բերում մի շարք մարտահրավերներ որակյալ մասնագետների ներգրավման, նախագծերի կառավարման և ՏՏ արտադրանք դուրս արտահանելու առումով։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, համագործակցելով Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ, նախաձեռնել է տարածքային զարգացման մի ծրագիր, որը նպատակ ունի կրճատել Շիրակի մարզի գործազրկությունը, ստեղծել մրցունակ աշխատատեղեր տեղական համայնքի համար և նպաստել միգրացիայի, զբաղվածության ցածր մակարդակի և աղքատության կրճատմանը։

Languages:

Ծրագիրը աջակցում է ՀՀ Կառավարության մարդու իրավունքների օրակարգի և միջազգային պարտավորությունների կատարմանը և նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պատշտպանության ուժեղացմանը, ներառական քաղաքականության, մշտադիտարկման մեխանիզմների և շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացման միջոցով։
Ծրագրի ուղղվածությունը համահունչ է Եվրոպական միության մարդու իրավունքների բյուջետային աջակցության ծրագրի պայմանների հետ։ Թիրախում են այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների ոլորտի մշտադիտարկման ու գնահատման մեխանիզմները, խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կանխարգելումը, հակախտրականությունը, գենդերային հիմքով բռնության դեմ պայքարն ու երեխաների իրավունքները։
Ծրագիրը իրականացվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Languages:

To support the Government of Armenia in advancing its human rights agenda and meeting the commitments vis-à-vis International Human Rights Instruments, the project aims to enhance human rights protection in the country, through formulation and implementation of inclusive policies, monitoring mechanisms and strengthened implementation capacity of the key national actors.

Languages:

Pages