European Union External Action

Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում

17/12/2019 - 09:28
From the blog

Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի փակման արարողությանը: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում էներգաարդյունավետության բարելավման աշխատանքներ են իրականացվել 45 բազմաբնակարան շենքերում՝ 12-ը Վայքում, 33-ը՝ Սպիտակում, 2 հանրային շենքում՝ Վայքի մշակույթի տանը և Սպիտակի թիվ 2 մանկապարտեզում: Ծրագրի ամբողջ բյուջեն 1,687,539 եվրո էր, որից ԵՄ ներդրումը կազմում էր 1,350,000 եվրո:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ընդգծել է Հայաստանում իրականացվող էներգաարդյունավետության գործողությունների կարևորությունը. «Հայաստանն առաջ է շարժվում կայուն էներգիայի ճանապարհով ԵՄ-ի ուժեղ աջակցությամբ. մենք ակտիվորեն համագործակցում ենք կառավարության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

 

Կարդալ ավելին՝ https://bit.ly/35ARyy1

Languages:
Խմբագրական բաժիններ: