European Union External Action

ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին իրականացնել արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխումներ

12/11/2019 - 11:47
News stories

ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին իրականացնել արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխումներ

Հոկտեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը մասնակցեց ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ 2-րդ հանդիպմանը: Հաշվի առնելով արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանն ուղղված Հայաստանի կառավարության հավակնոտ օրակարգը՝ ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կառավարության ջանքերին:

Վասիլիս Մարագոսը ողջունեց արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված կառավարության ջանքերը և ընդգծեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/2Q5LgRS

Languages:
Խմբագրական բաժիններ: