European Union External Action

Հայաստանում էլեկտրոնային կառավարման ներդրման հիմնական աջակիցը Եվրոպական միությունն է

10/07/2019 - 00:00
News stories

Հայաստանում էլեկտրոնային կառավարման ներդրման հիմնական աջակիցը Եվրոպական միությունն է

Հայաստանում էլեկտրոնային կառավարման ներդրման հիմնական աջակիցը Եվրոպական միությունն է, որը 2008-2018 թվականներին տրամադրել է շուրջ 25 մլն եվրո ոլորտում բարեփոխումների իրականացման համար: Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մինչև օրս ներդրվել է էլեկտրոնային կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ՝ այդ թվում պետական կառույցներում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը՝ www.e-register.am, իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը ՝ www.e-draft.am և այլն: Ներկայումս մշակվում են ևս երկուսը՝ «Պետական փոխգործելիության հարթակ»-ը և «Մեկ պատուհան» համակարգը:

Հունիսի 10-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Հայաստանի կառավարությունը ներկայացրին Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների արդյունավետությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Հայաստաի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպման ընթացքում հանդես եկան ելույթներով:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/30l5CIC

Languages:
Խմբագրական բաժիններ: