European Union External Action

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանի հյուսիսային մարզերում

03/06/2019 - 14:22
From the blog

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանի հյուսիսային մարզերում

Տավուշի և Շիրակի հարյուրավոր բնակիչներ հյուրընկալեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Օրերը տոնական էին՝ երաժշտություն, պարեր, մրցումներ, հյուրընկալություն և նվերներ: Այս տարի հյուրերը հնարավորություն ունեին ծանոթանալու երկու մարզերում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուների գրանցած հաջողություններին: Տոնական օրերի երաժշտական մասն ապահովում էր երգիչ Արամ MP3-ն:

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլորին տոնակատարություններին միանալու համար. «Եվրոպայի օրը մեր ընդհանուր տոնն է: Մենք տոնում ենք Եվրոպայի և մեկ ընտանիքի գաղափարը, և Հայաստանն այդ ընտանիքի անբաժանելի մասն է: Հայաստանն ունի հնագույն մշակույթ և քաղաքակրթություն. այն նշանակալի ներդրում է ունեցել մեր ընդհանուր եվրոպական ինքնության մեջ: Վստահ եմ, որ այս հարաբերությունները կզարգանան և լավ արդյունքներ կբերեն Հայաստանին»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416522

Languages:
Խմբագրական բաժիններ: