THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Երևանում մեկնարկեց EU4Digital տարածաշրջանային նախաձեռնությունը

02.04.2019
Teaser

Երևանում մեկնարկեց EU4Digital տարածաշրջանային նախաձեռնությունը

Main Image
Text

Մարտի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացող «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) տարածաշրջանային նախաձեռնության պաշտոնական մեկնարկը: Մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն տեղեկանալ էլեկտրոնային կառավարման ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությանը, «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» ծրագրի նպատակներին և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Հայաստանին`աջակցություն էլ-կառավարմանը» ընթացիկ ծրագրի ձեռբերումներին:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Միասնական թվային շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը հույս հայտնեց, որ նոր մեկնարկած նախաձեռնությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը. «Ծրագրի ընդհանուր բյուջեն 12 մլն եվրո է, որն էլ Արևելյան գործընկերության 6 երկրների մեջ բաշխվելու է ըստ ներկայացված ծրագրերի որակի: Վերջին տարիների ընթացքում թվային զարգացումները բավական արագընթաց էին տարածաշրջանում և Հայաստանում նույնպես, ու Հայաստանը շատ լուրջ հաջողություններ արձանագրեց այս ոլորտում»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416408

 

Post category
From the blog
Editorial sections
Armenia