European Union External Action

Լուսաբանման հրավեր. ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողով, 18 մարտի 2019թ. Հայաստանի կրթական բարեփոխումների ռազմավարությունը և 2019-20թթ. Թուրինի գործընթացը Հայաստանում

Երևան, 15/03/2019 - 13:07, UNIQUE ID: 190315_21
Invitations for the press

ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողով, 18 մարտի 2019թ. Հայաստանի կրթական բարեփոխումների ռազմավարությունը և 2019-20թթ. Թուրինի գործընթացը Հայաստանում․ հմտություններ ապագայի համար

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Ուսուցման եվրոպական հիմնադրամը` ԵՄ գործակալությունը, որն աջակցում է Եվրոպական հարևանության երկրներին նախաձեռնել բարեփոխումներ կրթության և զբաղվածության քաղաքականության ոլորտում, հրավիրում են լրատվամիջոցներին «ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկմանը:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 18-ին՝ ժամը 10:00-17:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում (հասցե՝ Երևան, Ամիրյան փող., 1 շենք): Լրատվամիջոցների գրանցումը՝ 10:15-ին, միջոցառման բացման արարողությունը լուսաբանելու համար: Օրակարգը ներկայացված է կից:

Միջոցառումը կնշանավորվի կրթության և ուսուցման համակարգերի բարեփոխման ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացը ներկայացնող երկու հիմնական գործողությամբ.

 

  • Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կսկսի կրթության վերաբերյալ ԵՄ-Հայաստան քաղաքականության երկխոսությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), ինչպես նաև Հայաստանի համար Կառավարության հնգամյա ծրագրի և կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում:  
  • Ուսուցման եվրոպական հիմնադրամը կմեկնարկի Թուրինի գործընթացի նոր փուլը (2019-20թթ.), այն է՝ Եվրոպական հարևանության երկրներում հմտությունների զարգացման արդիականացման առաջընթացի պարբերական գնահատումը:

 

Լրացուցիչ տեղեկություն

Թուրինի գործընթացը, որն իրականացման 5-րդ փուլում է (2019-20թթ.), Ուսուցման եվրոպական հիմնադրամի նախաձեռնությունն է: Այն պարբերական գնահատման գործիք է, որը կիրառվում է ԵՄ սահմանակից երկրներում կրթության և ուսուցման համակարգերում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը չափելու համար՝ հաշվի առնելով շարունակական ուսման հեռանկարները։

Հայաստանը միացել է Թուրինի գործընթացին 2010-2011 թթ.-ից ի վեր՝ ցուցաբերելով կրթական մեծ ձեռքբերումներ չնայած համեմատաբար ցածր ծախսերին: Այնուամենայնիվ, պետական ծախսերը դեռևս ցածր են (7.3%) մասնագիտական կրթության ոլորտում, որն առանցքային է զբաղվածության ավելի բարձր մակարդակ ապահովելու համար:  

 

ԵՄ-Հայաստան քաղաքականության երկխոսությունը Եվրոպական միության նախաձեռնությունն է, որն ակնկալվում է, որ հնարավորություն կտա ԵՄ-ին մանրամասն հետևել հետագա բարեփոխումների նախապատրաստման և կրթության ոլորտում ռազմավարությունների մշակման ընթացքին:

Կոնտակտային տվյալներ մամուլի համար

  • Ուսուցման եվրոպական հիմնադրամ, Դարիա Սանտուչի, daria.santucci@etf.europa.eu, +39 366 9639638
  • Հայաստանում ԵՄ պատվիրակություն, Ռիփսիմե Ունանյան, ripsime.unanyan@eeas.europa.eu
  • Լրատվամիջոցների մասնակցությունը հաստատելու համար դիմել Սոնա Թադևոսյանին՝ +374 55 992 217:

 

Languages:
Խմբագրական բաժիններ: