European Union External Action

ԵՄ-ն ուսուցման միջոցով օգնում է երիտասարդների մասնագիտական ունակությունների բացահայտմանը

18/01/2019 - 11:31
Education and Research

Հայաստանում երիտասարդների աշխատանքային զբաղվածությունը խնդրահարույց է։ Lուծելու համար այս խնդիրը կարևոր է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշուման ու վերապատրաստման հարցում, ինչի համար կենսականորեն կարևոր է թարմացնել մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների համակարգը՝ հատկապես մարզերում։

Հայաստանում երիտասարդների աշխատանքային զբաղվածությունը խնդրահարույց է։ Lուծելու համար այս խնդիրը կարևոր է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշուման ու վերապատրաստման հարցում, ինչի համար կենսականորեն կարևոր է թարմացնել մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների համակարգը՝ հատկապես մարզերում։ Մյուս կողմից գնալով կարևորվում է ոչ ֆորմալ կրթությունը, ինչպես նաև հնարավոր գորածատուների ուշադրությունը երիտասարդ մասնագետների նկատմամբ։ Ծրագիրը կոչված է կապեր հաստատել հետաքրքված կողմերի միջև և ընդլայնել երիտասարդների հնարավորությունների աշխատաշուկայում։

 

Փաստեր և Թվեր

Հայաստանում ծրագիրն իրականացնող կազմակերպություն՝ Save the Children, Հայաստանյան գրասենյակ

CRIS համարը՝ 394581

Տևողություն՝ 2 տարի | փետրվար 2018 – հունվար 2020

Վայր՝ Հայաստանի Հանրապետություն

Նպատակներ

  • աջակցել երիտասարդությանը, հատկապես նրա խոցելի հատվածին օգնել գտնել աշխատանք և համապատասխանեցնել իրենց հմտություններն ու գիտելիքները աշխատաշուկայի պահանջներին
  • բարելավել մատուցվող կրթական ծրագրերի զգալի մասը և համապատասխանեցնել աշխատաշուկային ու ժամանակի պահանջներին
  • երիտասարդների մասնակցության խթանում

 

Ակնկալվող արդյունքներ

  • Հայաստանի 10 քաղաքում զարգացնել քոլեջների, դպրոցների, համայնքապետարանների և տեղական երիտասարդական ՀԿ-ների միջև հորիզոնական կապը՝ երիտասարդներին ապահովելով աշխատաշուկայի պահանջների համապատասխան կրթություն և հնարավոր գործատուներին մոտեցնելու երիտասարդությանը
  • 100 երիտասարդների փոխանցվելու են ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար անհրաժեշտ հմտություններ։
  • Մարդկային հմտությունների դասընթացին նախատեսվում է մոտ 300 երիտասարդի մասնակցություն՝ հիմնականում սահմանամերձ համայնքներից և սոցիալապես խոցելի խմբերից

 

 

Կարծիքներ

«Հայաստանում երիտասարդներն ունեն կարիերային և մասնագիտական կողմոնորոշման խնդիրներ։ Այսօր կրթական հասատությունները տալիս են գիտելիքներ այնպիսի մասնագիտությունների գծով, որոնք այնքան էլ մրցունակ չեն աշխատաշուկայում»,- ասում է «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնըլի» հայաստանյան ներկայացուցչությունում շահերի պաշտպան Լիլիթ Չիթչյանը։

Սակայն ծրագիրը չի սահմանափակվում միայն երիտասարդներով։

«Մեր շահառուները երիտասարդներն են, սակայն ոչ միայն նրանք։ Նրանց թվում են նաև գործատուները, միջին մասնագիտական հաստատությունները և այլն։ Այսպիսով մենք ցուցաբերում ենք համակարգային մոտեցում՝ թիրախավորելով բազմաթիվ խմբերի և հաստատությունների», - հավելում է Լիլիթը։  

«Երիտասարդների մասնակցությունը տեղական համայնքների զարգացման ծրագրերին մինիմալ է կամ զրո, այնպես որ իրենց չեն կարողանում իրենց հուզող խնդիրները ներկայացնել այդ զարգացման ծրագրերում, որպեսզի համապատասխան ռեսուրներ ևս ճարվեն»,- ներկայացնում է խնդիրները Լիլիթը և հավելում. «Երիտասարդության հետ կապված շատ խնդիրներ մնում են չլուծված և մենք պատրաստվում ենք այդ ուղղությամբ աշխատել, որ փոխվի վերաբերմունքը»։

Սակայն ամենուր չէ, որ իրավիճակն այդքան մռայլ է։ Հակառակը` մի շարք վայրերում իրավիճակը հուսադրող է, ինչպես ասում է Լիլիթը և նշում, որ որոշ քոլեջներում շատ հստակ պատկերացնում էին թե իրենց կադրերը ինքով կարող էին օգնել համայքնի զարգամանը։

Ծրագրի տարածաշրջանային ղեկավար Արսեն Սիմոնյանը կարևորում է նաև ոչ ֆորմալ կրթությունը, մասնավորապես՝ մարդուց մարդ փոխանցվող հմտությունները։

«Մենք մի աշխարհում ենք ապրում, ուր ինչ էլ սովորես հինգ տարի հետո այդ գիտելիքները դառնում են հնացած և աշխատաշուկայում տեղ գտնելու և այդ տեղը պահելու համար մենք ուզում ենք որ երիտասարդները յուրացնեն թե ինչպես է պետք սովորել և ընդունն այն գաղափարը, որ մասնագետ լինու համար պետք է ողջ կյանքը սովորել, ինչ մասնագիտության տեր էլ լինեք»,- շարունակում է Արսենը, հումորով նկատելով, որ իրեն էլ շուտով վերապատրաստում պետք կլինի։

Ծրագրի մեկնարկից դեռ շատ ժամանակ չի անցել՝ միայն մի քանի ամիս, սակայն Արսենն արդեն լավատեսության հիմքեր ունի։ 2018-ի մայիսին անցկացված երիտասարդական հնարավորությունների տոնավաճառին մասնակցել են ավելի շատ կազմակերպություն քան նախատեսված էր, իսկ միջոցառման ընթացքում հնչել են բազմաթիվ հետաքրքաշարժ գաղափարներ և նախաձեռնություններ։

Դրանց շնորհիվ երիտասարդները ոչ միայն կկողմնորոշվեն իրենց մասնագիտաան հմտությունների զարգացման հարցում այլև կփորձեն իրենց ձեռնարկատիրություն մեջ։

Հայաստանում երիտասարդության խնդիրները ներկայումս բազում են, բայց նրանց հետ ու նրանց մասնակցությամբ աշխատանքը այն բանի գրավականն է, որ ոչ շատ հեռու ապագայում երկրում երիտասարդության առաջ փակ դռները կհասցվեն նվազագույնի և ստեղծագործ կարողությունները զարգանալու մեծ խթան կստանան։

 

Languages:
Խմբագրական բաժիններ: