European Union External Action

ԵՄ-ն աջակցում է կառավարման գործընթացում քաղաքացիների և երիտասարդ մասնագետների մասնակցությունը խթանող ծրագրերին

18/01/2019 - 08:46
Democracy and Human Rights

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն հանուն զարգացման» (Inno4Dev) ծրագիրն աջակցում է ապակենտրոնացված կառավարմանը և ակտիվ քաղաքացիությանը՝ մրցույթների կազմակերպման, հաղթող նախաձեռնությունների իրականացման և կառավարություն-քաղաքացի երկխոսության համար կառուցողական միջավայր ստեղծելու միջոցով:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն հանուն զարգացման» (Inno4Dev) ծրագիրն աջակցում է ապակենտրոնացված կառավարմանը և ակտիվ քաղաքացիությանը՝ մրցույթների կազմակերպման, հաղթող նախաձեռնությունների իրականացման և կառավարություն-քաղաքացի երկխոսության համար կառուցողական միջավայր ստեղծելու միջոցով:

Փաստեր ու թվեր

Իրականացնող կազմակերպություն՝ UNDP-ի (ՄԱԶԾ-ի) Կոլբա լաբ

CRIS համարը՝ 363088

ԵՄ բյուջե՝ € 299 900

Տևողություն՝ 28 ամիս | հոկտեմբեր 2015 – փետրվար 2018

Վայր՝ Բոլոր մարզերը | Հայաստանի Հանրապետություն

Նպատակներ

  • խթանել քաղաքացիների մասնակցությունը կառավարման և զարգացման գործընթացներին,
  • պետական ծառայողներին տրամադրել հարթակ՝ առավել արդյունավետ պետական գործընթացների և ծառայությունների համար ավելի արդյունավետ վարելու համար,
  • խթանել կառավարության և քաղաքացիների միջև փոխգործակցությունը:

 

Արդյունքներ

  • հասարակական միջոցառումներ են կազմակերպվել «Kolba Cafés» ֆորմատով՝ քաղաքացիներին ներգրավելով տարբեր թեմաներով քննարկումներում՝ վարքագծի գիտությունից մինչև սոցիալական ստարտափի մարքեթինգ,
  • օժանդակություն է տրամադրվել կառավարությանը պետական հատվածի նորարարության թեմայի ներքո տարբեր նորագույն մոտեցումների կիրառման առումով, օրինակ, տարբեր նախարարություններում նորարարական մրցույթներ են անցկացվել կամ Արդարադատության նախարարությունում նորարարական լաբորատորիա է կազմակերպվել,
  • առողջապահության ոլորտում անցկացված սոցիալական նորարարական ճամբարի շրջանակներում ստացվել է  ավելի քան 100 դիմում: Երեք սոցիալական ծրագիր հետագա մշակման նպատակով կընդգրկվի «Կոլբա լաբի» ինկուբատոր,
  • հիմնվել է «Հասարակական ոլորտի նորարարության շաբաթ» (#PSIWeek), որի շրջանակում ներկայացվում են ձեռքբերումները և քննարկվում տարբեր  գաղափարներ հետագայի համար:

 

Կարծիքներ

«Մենք շատ նորարարական առաջարկներ ստացանք»,- ասում է «Կոլբա լաբորատորիայի» ղեկավար Մարինե Մխիթարյանը: «Դրանցից մեկը՝ խթանել ուսանողի և  աշխատաշուկայի միջև կապը: Առաջարկն այն էր, որ շրջանավարտներն իրենց թեզը գրեն ոլորտի արդի պահանջներին համապատասխան: 70-ականների տեսական նյութերն ուսումնասիրելու փոխարեն, այն ուսանողը, ով ցանկանում է աշխատել ընկերության համար, հետազոտություն կգրի այդ ընկերության կողմից առաջարկվող թեմայով՝ այդպիսով ձեռք բերելով աշխատանքի ընդունվելու հնարավորություն»:

Այս բաց մրցույթներից մեկը հաղթելու հետաքրքիր արդյունք է «Մատչելի Վայրեր» հավելվածը, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի տարածքների մասին տեղեկացնելու համար: Գաղափարի հեղինակ Վարդուհի Արամյանն ասում է.

 

«Ամեն ոք, ով տեսնում է լայն դռներ և մատչելի վերելակներ ունեցող տարածք, կարող է այն որպես «ներառական» նշել մեր քարտեզի վրա: Մեր թիմն անընդհատ կապի մեջ է իր օգտատերերի հետ` հավելվածի բարելավման վրա աշխատելու համար: Շուտով հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան հավելվածի միջոցով ստուգել և տեղեկանալ, թե երբ է ներառական հանրային տրանսպորտը ժամանում, այլ ոչ թե ամեն անգամ զանգեն դիսպետչերին»:

Inno4Dev-ի ընդհանուր փիլիսոփայությունն է խրախուսել քաղաքացիների մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում:

 

Մխիթարյանն ասում է.

«Սոցիալական լուծումները պետք է լինեն մարդակենտրոն: Ենթադրությունն այն է, որ մարդիկ, ովքեր խնդիր ունեն, առավել իրազեկ են, թե ինչպիսի լուծում է անհրաժեշտ: Պետք է գիտակցել, թե որքան են քաղաքացիները փոխվել Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո»:

Languages:
Խմբագրական բաժիններ: