European Union External Action

ԵՄ–ն Սևանի համար՝ բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ ծրագիր

28/02/2018 - 11:36
Multisector

Գաղտնիք չէ, որ փոքր և միջին ձեռնարկությունների դերը, ընդհանուր առմամբ, կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման մեջ և հատկապես տեղական տնտեսություններում: Փոքր և միջին ձեռնարկատիրությունը խթանում է տեղական տնտեսական աճը, տարածքային զարգացումը, զբաղվածության աճը և աղքատության կրճատումը վարչատարածքներում: Բացառություն չէ նաև Սևանի տարածաշրջանը որտեղ ձեռնարկությունների մեծ մասը զբոսաշրջության, առևտրի, սննդի և թեթև արդյունաբերության ոլորտներում գործող ՓՄՁ-ներ են։

Գաղտնիք չէ, որ փոքր և միջին ձեռնարկությունների դերը, ընդհանուր առմամբ, կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման մեջ և հատկապես տեղական տնտեսություններում: Փոքր և միջին ձեռնարկատիրությունը խթանում է տեղական տնտեսական աճը, տարածքային զարգացումը, զբաղվածության աճը և աղքատության կրճատումը վարչատարածքներում: Բացառություն չէ նաև Սևանի տարածաշրջանը որտեղ ձեռնարկությունների մեծ մասը զբոսաշրջության, առևտրի, սննդի և թեթև արդյունաբերության ոլորտներում գործող ՓՄՁ-ներ են։

ՓՄՁ ոլորտի զարգացումը դերը միշտ եղել է առանցքայինՍևանի քաղաքապետարանի և տարածաշրջանում գործող աջակից կառույցների համար: ՓՄՁ զարգացման և կարիքների գնահատման բազմաթիվ վերլուծությունների արդյունքները վկայում են ձեռնարկությունների կայուն, բայց, միևնույն ժամանակ, բավականին դանդաղ զարգացման տեմպերի մասին։ Այս դանդաղեցման հիմնական պատճառներից մեկը արդյունավետ փոխհարաբերությունների, համատեղ գործողությունների և տեղական բիզնեսների միջև արդյունավետ համագործակցության բացակայությունն է:

Ծրագրի նպատակն է ամրապնդել տեղական ձեռնարկությունների գործընկերությունն և  համագործակցությունը՝ ստեղծելով փորձի և տեղեկատվության փոխանակման համար շահավետ միջավայր:

 

Ամփոփ գործողություններ

Ծրագրի շրջանակում Սևան քաղաքում կհիմնադրվի «Բիզնես-կենտրոն», որը կգործի տեղական գործարար համագործակցության զարգացման, փորձի փոխանակման ուղղությամբ և կմիավորի ձեռնարկատերերին «մեկ տանիքի տակ»: Կենտրոնի կառուցվածքը և ծառայությունների ցանկը կհստակեցվի ծրագրի առաջին եռամսյակի ընթացքում՝ ՓՄՁ կարիքների մասնակցային գնահատման միջոցով: Նախատեսվում է ունենալ ձեռնարկատերերի համար 15 համատեղ օգտագործման աշխատանքային տարածքներ (աշխատասեղաններ, համակարգիչներ, տպիչներ և այլ օժանդակ սարքավորումներով հագեցած), ինչպես նաև՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած հանդիպումների, դասընթացների և կոնֆերանսների համար նախատեսված սենյակներ։  Կենտրոնի գործողությունները կհանգեցնեն ՓՄՁ-ների ադմինիստրատիվ ծախսերի կրճատմանը, գործնական շփումների խթանմանը և փորձի փոխանակմանը:

Ծրագրի ընթացքում կենտրոնի բազմափորձ մասնագետները կմատուցեն խորացված և բազմաբևեռ խորհրդատվական աջակցություն առավել քան 100 սկսնակ և գործող ձեռնարկությունների, ինչպես նաև՝ մոտ 200 աշխատանք փնտրողների։

Ծրագրի տևողությունը՝                 02/02/2018 – 02/02/2020 (24 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝        538,577 եվրո
ԵՄ ներդրումը՝                                    480,000 եվրո
Վայրը՝                                                  ք. Սևան, Հայաստանի Հանրապետություն
Իրականացնող կառույցներ՝      Սևանի քաղաքապետարան և Գեղարքունիքի մարզի                                                                                                       Առևտրաարդյունաբերական պալատ 

Languages:
Խմբագրական բաժիններ: