European Union External Action

(iMigrantArmenia.EU) «Զբաղվածության և ինքնազբաղվածության ներկայիս և նախատեսվող ծրագրերի հզորացում Զբաղվածության պետական գործակալության Միգրացիոն ռեսուրս կենտրոնների և տարածքային կենտրոնների արժեշղթայի կայուն կառավարման համակարգի միջոցով»

08/02/2018 - 08:18
Public Health and Social Protection

Ծրագիրը միտված է աջակցելու աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ նրանց աշխատանքային ներուժն ուղղորդելու նորարարական ձեռնարկատիրական մոդելների և նոր ձեռնարկությունների (start-ups) ստեղծմանը Արագածոտնի և Շիրակի մարզերում: Հայաստան վերադառնալու և իրենց համայնքներում ներդրում կատարելու նպատակ ունեցող բազմաթիվ միգրանտներ հարկադրված են երկար տարիներ շարունակել աշխատանքային միգրացիայի շրջափուլերը, որպեսզի կարողանան ֆինանսական կապիտալ կուտակել և ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնել:

Ծրագիրը միտված է աջակցելու աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ նրանց  աշխատանքային ներուժն ուղղորդելու  նորարարական ձեռնարկատիրական մոդելների և նոր ձեռնարկությունների (start-ups) ստեղծմանը Արագածոտնի և Շիրակի մարզերում: Հայաստան վերադառնալու և իրենց համայնքներում ներդրում կատարելու նպատակ ունեցող բազմաթիվ միգրանտներ հարկադրված են երկար տարիներ շարունակել աշխատանքային միգրացիայի շրջափուլերը, որպեսզի կարողանան ֆինանսական կապիտալ կուտակել և ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնել:

Արտերկրում աշխատելու ընթացքում ձեռք բերած հմտությունների և փորձի վերադարձի խթանումը առանցքային նշանակություն ունի համայնքների զարգացման համար: Ծրագրի ընդհանուր նպատակն է առավելագույնի հասցնել աշխատանքային միգրանտների ներդրումը իրենց համայնքների զարգացման մեջ` հմտությունների, փորձի փոխանցման և ֆինանսական կապիտալի` դեպի Հայաստան վերադարձի միջոցով:

Համայնքային փնջերում, արժեշղթաներում և ձեռնարկություններում ներդրում կատարելու մտադրություն ունեցող օտարերկրացիները և հայերն՝ արտերկրում ծրագրի մյուս կարևոր թիրախային խումբն են կազմում:

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

  • Արդյունավետ արտաքին ներդրումներն առանցքային նշանակություն ունեն ֆինանսական միջոցների կարիք ունեցող աշխատանքային միգրանտների վերադարձը և ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու հարցում: Այս նպատակով ծրագիրը ներդնելու է համայնքային զարգացման ներդրումների առաջատար ՏՏ համակարգ, որը կապող օղակ կհանդիսանա աշխատանքային միգրանտների, արտերկրի հայերի (ներառյալ՝ Սփյուռքի) և օտարերկրացիների միջև, ովքեր  մտադիր են ներդրումներ կատարել համայնքային զարգացմանը նպաստող նախագծերում և բիզնես գաղափարներում: ՏՏ համակարգը հնարավորություն կտա համապատասխանեցնել բիզնես առաջարկները ներդրումային առաջարկների հետ և ներառված կլինի Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) iMigrant հարթակում:
  • Աշխատանքային միգրանտների կողմից ձեռնարկությունների ստեղծումը խթանելու և արդեն ստեղծված ձեռնարկություններին աջակցելու նպատակով ծրագիրը կտրամադրի 90.000 եվրո (ընդհանուր բյուջե) բնաիրային աջակցություն ընտրված ձեռնարկություններին՝ Արագածոտնի և Շիրակի մարզերում:
  • Ծրագիրը կտրամադրի ԶՊԳ Արագածոտնի, Շիրակի և Երևանի տարածքային կենտրոնների մասնագետների կարողությունների զարգացման դասընթացներ՝ միտված աշխատանքային միգրանտների, նրանց ընտանիքների և համայնքների, պետական, հասարակական և մասնավոր ոլորտների գործընկերների ակտիվ ներգրավմանը: Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատման (PACA), ինչպես նաև արժեշղթաների վերհանման և վերլուծության թեմայով ուսուցանողների ուսուցում կիրականացվի ԶՊԳ աշխատանքային միգրացիայի բաժնի համար:
  • Ծրագրով նախատեսված է նախնական ուսումնասիրություն իրականացում՝ ուղղված Արագածոտնի և Շիրակի  մարզերում տնտեսական զարգացման հնարավորությունների և համայնքների աշխատաշուկայում ներգրավվելու համար անհրաժեշտ կարողությունների բացահայտմանը:

 

Ծրագրի տևողություն` 15/07/2017 - 15/07/2018 (12 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 500,000.00 եվրո

ԵՄ օժանդակությունը ծրագրին կազմում է՝ 500,000.00 եվրո

Իրականացնող գործընկերներն են՝ Շվեդիայի զբաղվածության պետական գործակալությունը,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության    պետական գործակալությունը

Ծրագիրը կառավարում է՝         Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը

 

Languages:
Խմբագրական բաժիններ: