European Union External Action

Ինչպես դիմել ԱԳԵԾ մարցառքի հրավերին

28/02/2017 - 08:33
Overview

Ձեզ հետաքրքրու՞մ է հայտարարված մրցառքներից որևէ մեկը: Ծանոթացեք՝ ինչպես դիմել ԱԳԵԾ մրցառքներին:

Ցածր և միջին արժեքի մրցառքներ

Եթե  հետաքրքվում եք ցածր և միջին արժեքի որևէ մրցքառով, կարող եք ներկայացնել հետաքրքրվածության հայտ՝  ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն յուրաքանչյուր մրցույթի համար նշված էլ-փոստի հասցեին, որում պետք է նշվեն ձեր կոնտակտային տվյալները, մասնավորապես՝

  • բիզնեսի անվանումը,
  • փոստային հասցեն,
  • կոնտակտային անձը,
  • էլ-փոստի հասցեն

Հաղորդագրության «թեմա» տողում նշեք ձեզ հետաքրքրող մրցույթի վերնագիրը կամ թեման: Գրանցման   (հետաքրվածության հայտ ներկայացնելու) համար սահմանված վերջնաժամկետը լրանալուց անմիջապես հետո դուք կընգրկվեք տնտեսվարող սուբյեկտների ցանկում, որոնց կուղարկվի մրցառքի  հրավերի ամբողջական փաթեթը՝ հայտերի ներկայացման մասին տեղեկատվության հետ միասին:

Բարձր արժեքի մրցառքներ

Եթե հետաքրքրված եք բարձր արժեքի մրցառներից որևէ մեկով, կարող եք հետևել գնումների վերաբերյալ ծանուցումներին, որոնք  կհրապարակեն Եվրոպական միության պաշտոնական ամսագրում: Հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը  կհրապարակվի գնման մասին ծանուցման մեջ՝ մրցքառի մեկնարկի պահին: 

Ստորև՝ կարևոր տեղեկատվություն պայմանագրերի՝  հաշվարկային արժեքով պայմանավորված կատեգորիաների վերաբերյալ

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը (ԱԳԵԾ), այդ թվում՝ ԵՄ պատվիրակությունները ենթարկվում են ԵՄ ընդհանուր բյուջեի համար կիրառելի «Ֆինանսական կանոնակարգի» դրույթներին, դրան կից «Կիրառման կաննոներին» և հանրային պայմանագրերի շնորհման գործընթացների համակարգմանն առնչվող  ԵՄ դիրեկտիվներին:

1,000 եվրո շեմը գերազանցող՝  ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տրամադրման պայմանագրերը ենթակա են  մրցառքային ընթացակարգի: Ըստ պայմանագրի հաշվարկային արժեքի գործում են հետևյալ կատեգորիաները՝

  • Շատ ցածր արժեքի պայմանագրեր՝ աշխատանքների, ծառայությունների և մատակարարման պայմանագրեր, որոնց արժեքը կազմում է 1,000-ից 15,000 եվրո,
  • Ցածր արժեքի պայմանագրեր՝ աշխատանքների, ծառայությունների և մատակարարման պայմանագրեր, որոնց արժեքը կազմում է 15,000-ից 60,000 եվրո,
  • Միջին արժեքի պայմանագրեր՝ ծառայությունների, մատակարարումների և աշխատանքների պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է 60,000 եվրո շեմը, բայց՝ ծառայությունների և մատակարարման տրամադրման դեպքում ցածր է 144,000 եվրոյից, իսկ աշխատանքների կատարման դեպքում ցածր է  5,548,000 եվրոյից:
  • Բարձր արժեքի պայմանագրեր՝ ծառայությունների և մատակարարման  պայմանագրեր, որոնց արժեքը  գերազանցում է 144,000 եվրո շեմը և աշխատանքների պայմանագրեր՝ սկսած 5,548,000 եվրոյից:

Ցածր և միջին արժեքի մրցառքների մասին հայտարարությունները ենթական են նախապես հրապարակման  ԱԳԵԾ կամ ԵՄ պատվիրակությունների կայքերի Տենդերներ բաժնում: Պետք է հաշվի առնել, որ կգնահատվեն միայն այն տնտեսվարող սուբյելտների կողմից ներկայացված մրցառքների հայտերը, որոնք ուղղակիորեն հրավիրվել են մասնակցելու մրցառքին ԱԳԵԾ կամ ԵՄ պատվիրակության կողմից՝  ստանալով մրցառքի հրավերը էլ-փոստով, փոստով կամ սուրհանդակային ծառայության միջոցով:

Բարձր արժեքի մրցառքները ենթական են  հրապարակման Եվրոպական միության պաշտոնական ամսագրում: Հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը  կհրապարակվի գնման մասին ծանուցման մեջ՝ մրցքառի մեկնարկի պահին: 

Խմբագրական բաժիններ: