European Union External Action

Հայաստան ու ԵՄ

Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվում են հիմադիր՝ «ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագիր» փաստաթղթով, որն ուժի մեջ է մտել 1999 թվականին: Այն թույլ է տալիս լայնածավալ համագործակցություն իրականացնել քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրինաստեղծ գործընթացների և մշակույթի  ուղղություններով:                   

ԵՄ ձգտում է ավելի խորացնել և ամրապնդել Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությունը համատեղ հետաքրքրության բոլոր ոլորտներում։ 2004թ-ին Հայաստանը, որպես հարավկովկասյան երկիր, ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականությունում (ԵՀՔ), իսկ 2009թ-ին՝ Արևելյան Գործընկերություն ծրագրում։

 

Հայաստանի հետ նոր համաձայնագիրը

2015թ հունվարի 2-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ (ԵՏՄ)՝Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ միասին։

Չնայած ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) համաձայնագիրը չստորագրելու մասին Հայաստանի 2013թ.սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Հայաստանը և ԵՄ շարունակում են քաղաքական և առևտրային երկխոսությունն այն ոլորտներում, որտեղ այս երկխոսությունը համադրելի է Հայաստանի՝ ԵՏՄ-ից բխող նոր պարտավորությունների հետ։  Եվրամիությունն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել են  նոր իրավական համաձայնագրի և Հայաստանի միջազգային նոր պարտավորությունների համադրելիության ուսումնասիրման գործընթացը:

2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։

 

ԵՄ օժանդակությունը Հայաստանին

Եվրոպական հարևանության քաղաքականության մասը լինելով՝ Հայաստանն օգտվում է Եվրոպական հարևանության գործիքից:  

2014-2017թթ Միասնական աջակցության շրջանակի ներքո Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության չափը տատանվում է  140-ից մինչև առավելագույնը 170 մլն եվրո:  Եզրափակիչ հատկացումների չափը կհաշվարկվի ըստ երկրի կարիքների և նրա կողմից ստանձնած բարեփոխումների իրականացման:

ԵՄ-Հայաստան համագործակցության ռազմավարությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո մշակվել է Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում:

ԵՄ ֆինանսական օժանդակության մեծ մասը հատկացվում է ոլորտային բյուջետային աջակցության տեսքով, այսինքն գումարը վճարվում է բարեփոխումների  կոնկրետ թիրախների բավարարման դեպքում:   

ԵՄ երեք գերակա ուղղություններն են.

- Մասնավոր հատվածի զարգացում

- Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ      

- Արդարադատության ոլորտի բարեփոխումներ 

 

Ավելի ակտիվ շարժունակություն ԵՄ հետ

Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերություն» համաձայնագիրը ստորագրվեց 2011թվականին, որով կողմերը պարտավորություն ստանձնեցին մարդկանց երկկողմանի տեղաշարժերի բարելավման ուղղությամբ՝ միաժամանակ իրականացնելով միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարմանն, այդ թվում՝ անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված գործողություններ։ 2014թ հունվարին ուժի մեջ մտան ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերը։

ԵՄ-Հայաստան Համատեղ հանձնաժողովի 2016թ. հունիսին Երևանում կայացած նիստի ընթացքում  դրական գնահատվեց վերոնշյալ համաձայնագրերի կատարումը:

 

Հայաստանի կարևոր առևտրային գործընկեր

Հայկական ապրանքների  արտահանման առաջնահերթ ուղղությունը  Եվրամիությունն է , որը հանդիսանում է նաև  Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը:  

Եվրամիությունը Հայաստանից ներմուծում է առավելապես պատրաստի արտադրանք, արտադրական հումք, արդյունաբերական բազմապիսի արտադրանք, ինչպես նաև խմիչք և ծխախոտ: ԵՄ-ից Հայաստան են ներկրվում հիմնականում մեքենաշինական  և տրանսպորտային սարքավորում, պատրաստի ապրանքներ, արդյունաբերական արտադրանք և քիմիկատներ:

ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP)» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանից դեպի ԵՄ արտահանման ծավալները 2015 թվականի դրությամբ

հասել են 116 մլն եվրոյի, գրանցելով աճ՝ 2009 թվականին արձանագրված 61 մլն եվրոյի համեմատությամբ:

Հայաստանի կողմից GSP-ի կիրառման մակարդակը կազմում է շուրջ 77%: «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» ներքո Հայաստանից ԵՄ տարածք հիմնականում ներմուծվում են ոչ թանկարժեք մետաղներ (82%), տեքստիլ ապրանքներ (16%) և սննդամթերք (2%)։

Ավելին ԵՄ-Հայաստան առևտրային համագործակցության մասին

 

Նորարարության և մրցակցության ոլորտում համագործակցության դյուրացումը

2015 թվականին ավարտվեցին ԵՄ-ի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրում՝ ՀՈՐԻԶՈՆ 2020-ում Հայաստանի մասնակցության շուրջ բանակցությունները, իսկ 2016 թ.-ի մայիսին ստորագրվեց այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը:  ՀՈՐԻԶՈՆ 2020-ի միջոցով տրամադրվում է ֆինանսավորում գիտահետազոտական և նորարարության ոլորտին և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։

2015թ-ի վերջին ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) ուղղված եվրոպական COSME ծրագրին Հայաստանի մասնակցությունը հաստատող փաստաթուղթը։ Ծրագիրը խթանում է ձեռնարկատիրությունը և ձեռնարկատիրական մշակույթը, բարելավում է ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիությունը և նպաստում է ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը։

2016-2020 թթ. ընթացքում ԵՄ պատվիրակությունը  կտրամադրի շուրջ 23 մլն եվրո ֆինանսավորում Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը:  Միջոցառումները կընդգրկեն ՓՄՁ քաղաքականությունների իրականացումից  մինչև ֆինանսական միջոցների հասանելիությանն ուղղված գործողություններ:

 

Երիտասարդների մասնակցությունը ԵՄ ծրագրերին

Շարունակվում են ընթացիկ Տեմպուս-ի 21 և կարողությունների զարգացման  Էրազմուս պլյուս  5 ծրագրերը որոնք ընդգրկում են 22 ՀՀ բուհեր և 31 կազմակերպություններ, այդ թվում, և մասնավոր ձեռնարկություններ, նախարարություններ և ոչ-պետական կազմակերպություններ:  Բոլոր ծրագրերի տևողությունը շուրջ երեք տարի է. հատկացված անհատական բյուջեները կազմում են համապատասխանաբար 20,290, 252 եվրո և 4,392,388 եվրո:

Ի հավելումն վերոնշյալի՝ 2004-2014 թթ ընթացքում ՀՀ համալսարանների շուրջ 800 ուսանողներ և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներ արդեն մասնակցել են Էրազմուս Մունդուս ծրագրերին և Էրազմուս Մունդուս միասնական մագիստրոսական ծրագրերին:

Հայաստանը մասնակցել է նաև էլեկտրոնային թվինինգ գործողությանը՝ 23 դպրոցների ընգրկմամբ:   

ՀՀ բուհերում ընթացքի մեջ են մի շարք Էրազմուս պլյուս միջազգային «կրեդիտային» շարժունության ծրագրեր. Այդ ծրագրերի շրջանակներում տրամադրվում են կրթաթոշակներ ՀՀ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական մակարդակների ուսանողներին, ասպիրանտներին և բուհական անձնակազմի անդամներին:  Մինչ այժմ Էրազմուս պլյուս ծրագրերից օգտվել են շուրջ 1 443  հայ երիտասարդներ և երիտասարդական կազմակերպություններ, իսկ 123-ն ընգրկվել են  երիտասարդներին և որոշում կայացնողներին նպատակաուղղված հատուկ միջոցառումներում:

Էրազմուս պլյուս  «Կարողությունների զարգացումը  բարձրագույն կրթության ոլորտում-2015թ» նախաձեռնության 5 ծրագրերում ընգրկված են ՀՀ բուհեր:

 

Տարածաշրջանային ծրագրեր

Հայաստանը մասնակից է նաև ԵՀԳԳ/ԵՀԳ գործիքների  ներքո ֆինանսավորվող տարածշրջանային ծրագրերին, մասնավորապես բնապահպանության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին, Արևելյան գործընկերության դրոշակակիր նախաձեռնություններին, անդրսահամանային համագործակցության ծրագրերին, և եվրոպական հարևանության բոլոր երկրների համար բաց այնպիսի  նախաձեռնություններին ինչպիսիք են ՍԻԳՄԱ-ն և Հարևանության ներդրումային գործիքը (ՀՆԳ): Հայաստանի պարագայում ՀՆԳ-ի միջոցով ներդրումային թիրախներն են  հիմնականում տրանսպորտային ենթակառուցվածքները, փոքր բիզնեսների ֆինանսավորումը, թափոնների կառավարումը, ջրային և էներգետիկ արդյունավետությունը:

 

Հավելյալ տեղեկատվություն ԵՄ-Հայաստան համագործակցության մասին

 

ԵՄ ֆինանսական աջակցության համառոտագիր

Թեմատիկ ծրագրեր, օր.՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքը

 

ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագիր

ԵՄ-Հայաստան գործընկերության առանցքային նշանակության տարրերն են ժողովրդավարության, միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների պաշտպանության և շուկայական տնտեսության սկզբունքների նկատմամբ հարգանքը:  Նշյալ տարրերը շարադրված են ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրում (ԳՀՀ)։ 

http://eur-lex.europa.eu/legal-content/EN/ALL/?uri=CELEX:31999D0602

Հայաստանի հետ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին, ուժի մեջ մտել՝ 1999 թ-ի սկզբին։ Այդ պահից ի վեր՝ ԵՄ – Հայաստան հարաբերությունները կանոնակարգվում են ԳՀՀ – ով, որը թույլ է տալիս իրականացնել լայնածավալ համագործակցություն քաղաքական երկխոսության ուղղությամբ և առևտրի, ներդրումների, տնտեսական, օրենսդրության և մշակույթի ոլորտներում:

 

ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի համաձայնագիր

Համագործակցության խորհրդի կողմից համակարգվում է ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման գործընթացը: Համագործակցության Խորհրդի նախարարական հանդիպումները  գումարվում են ամեն տարի:  

Հանդիպումների ընթացքում քննարկվում են օրակարգային՝ ԳՀՀ շրջանակից բխող հարցեր, ինչպես նաև ցանկացած այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ կամ միջազգային հարցեր՝ ԳՀՀ-ն թիրախների իրականացման  ապահովման նպատակով:

ԵՄ և ՀՀ ներկայացուցիչների փոխադարձ համաձայնությամբ՝ Համագործակցության խորհուրդը կարող է նաև հանդես գալ համապատասխան  առաջարկներով:

 

ԵՄ-Հայաստան Համագործակցության հանձնաժողովի համաձայնագիր

ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովը հանդիպում է կիսամյակը մեկ անգամ, դիտանցելու՝ ԵՄ-Հայաստան [ԵՀՔ] գործողությունների ծրագրի տնտեսական և առևտրային գլուխներում ընգրկված միջոցառումների իրականացման առաջընթացը:

Հանձնաժողովի կազմում գործում են փորձագետների մակարդակի հետևյալ 4 ենթահանձնաժողովները՝

-         Արդարության, ազատության և անվտանգության հարցերի ենթահանձնաժողով;

-         Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի, և միջուկային անվտանգության հարցերի ենթահանձնաժողով;

-         Սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվության, հասարակական, տեսա-ձայնային և գիտական տեխնոլոգիաների հարցերի ենթահանձնաժողով;

-         Առևտրի հարցերի ենթահանձնաժողով:

 

ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համաձայնագիր

Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի միջև հարաբերությունները զարգանում են Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ԵՄ-Հայաստան պատվիրակության շրջանակներում:

ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը հանդիպում է տարեկան երկու անգամ, մեկը՝ Եվրոպական խորհրդարանի աշխատանքային վայրերից մեկում՝ Բրյուսելում կամ Ստրասբուրգում, իսկ մյուսը՝ Հայաստանում:

 

Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսություն

2009 թվականից ի վեր՝ տարեկան մեկ անգամ Բրյուսելում կամ Երևանում  գումարվում են ԵՄ և Հայաստանի միջև Մարդու իրավուքների շուրջ երկխոսության հանդիպումներ: Հանդիպումների ընթացքում կողմերը անկաշկանդ և համակողմանի ձևաչափով քննարկում են  Հայաստանի և Եվրոպական միության  մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

Եվրոպական հարևանության քաղաքականություն

Եվրոպական խորհրդի կողմից 2004 թ-ի հունիսի 14 –ին ընդունված Հարավային Կովկասի երկրները Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ ընգրկելու մասին որոշումը վկայում է,  որ Եվրոպական միությունը  պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝   ԳՀՀ դրույթներով սահմանված համագործակցության շրջանակներից անդին:

ԵՀՔ Գործողությունների ծրագրով (ԳԾ) սահմանվում են կարճաժամկետ և միջնաժամկետ իրականացման հստակ  նպատակներն ու միջոցառումները, որոնք համաձայնեցվել են 2006 թ-ի նոյեմբերին: Նրանում ընգրկված են ժողովրդավարացումը, մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական բարեփոխումները, աղքատության կրճատումը, էներգետիկան, հակամարտություններն ու այլ հարցեր: Տարեկան զեկույցները նպատակաուղղված էին երկրի կողմից ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման ներկայացմանը:

 

ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2014 - ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2013 - ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2012 - ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2011 - ՀԱՅԱՍՏԱՆ  

ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2010 - ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2009 - ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց 2008 - ՀԱՅԱՍՏԱՆ

 

2004 թվականից ի վեր արմատական փոփոխություններ են տեղի ունենում Եվրամիությանը շրջապատող շատ երկրներում:  Ուստի, Եվրոպական հարևանության քաղաքականությունը ենթարկվել է վերանայման, որպեսզի Եվրամիությունն ու իր գործընկեր երկրները հնարավորություն ունենան կառուցել գործընկերության ավելի արդյունավետ ձևաչափեր: 

Եվրամիությունը հետամուտ է համընդհանուր արժեքների խթանմանը:  

Եվրամիության ներքին կայունությունը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և բաց տնտեսական հարաբերությունների վրա, իսկ Եվրոպական հարևանության նոր քաղաքականությամբ կայունացումը  կորդեգրվի որպես քաղաքական կարևոր առաջնահերթություն:

 Նոր ԵՀՔ-ն ընդունում է, որ ոչ բոլոր գործընկեր երկրներն են ձգտում դեպի ԵՄ կանոնները և չափանիշները. ուստի հաշվի կառնվեն ԵՄ-ն հետ գործընկերության բնույթի ու առանցքի նկատմամբ յուրաքանչյուր երկրի ունեցած հավակնությունները:  

ԵՀՔ վերանայման մեկնարկը տրվել է 2015 թվականի նոյեմբերին ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Հանձնակատար Յոհաննես Հաանի կողմից. այն հաստատվել է անդամ պետությունների կողմից 2015 թվականի դեկտեմբերին:

http://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2015/12/14-conclusions-european-neighbourhood/

2016 թվականի ընթացքում ԵՄ և գործընկեր երկրները համատեղ կարգով կսահմանեն այսպես կոչված Գործընկերության առաջնահերթությունները:

Արևելյան գործընկերություն (ԱլԳ)

Արևելյան գործընկերություն նախաձեռնությունը մեկնարկել է 2009 թ-ի մայիսին: Այն միտված է Հայաստանի և մյուս հինգ գործընկերների հետ առկա քաղաքական համագործակցության խորացմանը: Արևելյան գործընկերությունը նախատեսում է ավելի սերտ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում Եվրոպական միության հետ՝ հատկապես խթանելով շարժունակությունը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտի ոլորտը, գյուղատնտեսությունը, բնապահպանության շուրջ համագործակցությունն ու մերձեցման քաղաքականությունը:

2013 թվականին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ն և Հայաստանը համաձայնություն ձեռք բերեցին ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի արդիականացման անհրաժեշտության վերաբերյալ: Համաձայնություն ձեռք բերվեց վերանայելու հարաբերությունների հիմքերը, կառուցելով դրանք համագործակցության առկա շրջանակում, իսկ հաջորդիվ՝ մշակել այս գործընթացի առաջ մղման մեխանիզմները: 

2015 թվականի Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած հանձնառությունների համաձայն՝ Արևելյան գործընկերությունն էլ ավելի կամրապնդվի: Գագաթնաժողովի ընթացքում վերահաստատվեց Արևելյան գործընկեր երկրներում բարեփոխումների օրակարգի իրականացման կարևորությունը և ավելի հզոր և ավելի թափանցիկ՝  կոռուպցիոն ռիսկերից ապահով հաստատություններ ստեղծելու անհրաժեշտությունը:

Քննարկումների կիզակետում էին  բազմակողմ համագործակցության ծրագրերը, միտված՝ հաստատությունների հզորացմանն ու լավ կառավարմանը, շարժունության և մարդկանց միջև շփումների մակարդակի բարձրացմանը, շուկայական հնարավարությունների զարգացմանը բիզնես միջավայրի բարելավման և Արևելյան գործընկեր երկրներում օրենսդրական  դաշտի կարգավորման միջոցով, և նպատակաուղղված՝ թվային տնտեսության զարգացմանը, էներգետիկ անվտանգության ապահովմանն ու  էներգետիկայի  և տրասպորտի փոխկապակցման բարելավմանը:

Ռիգայի գագաթնաժողովի մասին ավելին ՝ http://www.consilium.europa.eu/en/meetings/international-summit/2015/05/21-22/

 

Հակամարտության կարգավորում

ԵՄ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասում քաղաքական կայունության ու  տնտեսական  բարեկեցության հարցում:  Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շարունակում է լրջորեն խոչընդոտել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և նպաստել ողջ տարածաշրջանի անկայունությանը:  ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին, այդ թվում և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցչի  միջոցով:  Հակամարտության կողմերի շրջանում վստահության զարգացմանը խրախուսելու նպատակով՝ Եվրամիությունը ֆինանսավորում է մարդկանց միջև շփումները՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Եվրոպական գործընկերություն» (EPNK) ծրագրի շրջանակներում:

 

Այլ նախաձեռնություններ

ԵՀՔ-ն արևելյան հարևանների կարիքներին առավելապես հարմարեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝  ԵՄ-ն ձեռնարկել է մի շարք լրացուցիչ քաղաքական նախաձեռնություններ

Եվրոպական միության հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների խորացումը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային խթանը:  ԵՄ-ն և Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են: Հայաստանը, միաժամանակ, օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանուր համակարգի GSP+ դրույթներից: Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության նպատակներին համահունչ՝ Եվրոպական միությունը պատրաստ է  Հայաստանին տրամադրել դեպի Եվրոպական շուկա մուտքի ավելի նպաստավոր պայմաններ և, նաև շարունակում է խրախուսել եվրոպական ներդրումները Հայաստանում:

ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունների մասին հավելյալ տեղեկատվության և վիճակագրական տվյալների համար՝այցելեք հետևյալ կայքը: http://ec.europa.eu/trade/policy/countries-and-regions/countries/armenia/

 

Արտոնությունների ռեժիմ՝ GSP+

2006-2008թթ ընթացքում Հայաստանն օգտվել է ԵՄ Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP) ստանդանրտ ատրոնություններից, որոնք ապահովում են արտոնյալ մուտք դեպի ԵՄ շուկա՝  սահմանելով  զրոյական դրույքաչափ 3300 անուն  ապրանքների համար ու նվազեցված դրույքաչափ 3900 ապրանքատեսակների համար:

2008թ. դեկտեմբերին Հայաստանը իրավունք ստացավ օգտվելու ԵՄ GSP 2009-2011թթ. Կանոնակարգով  սահմանված կայուն զարգացման և լավ պետական կառավարմանն ուղղված հատուկ խրախուսական արտոնություններից՝ GSP+:

2012 թվականի հոկտեմբերի 31-ին ԵՄ ընդունեց լրամշակված GSP մեխանիզմը և GSP+ սխեման այն երկրների համար, որոնք իրականացնում են հիմնական կոնվենցիաները մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքների և այլ կայուն զարգացման ու լավ կառավարման մասին:

ԵՄ-ն և Հայաստանի միջև տեղի էին ունենում բանակցույթուններ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ (ԽՀԱԱԳ), որը միտված էր տրամադրելու Հայաստանից դեպի ԵՄ շուկա ապրանքների արտահանման ավելի բարենպաստ սակագնային արտոնություններ:

Անկախ այն բանից, որ Հայաստանի կողմից որոշում ընդունվեց Ասոցացման համաձայնագրի  մասը հանդիսացող ԽՀԱԱՀ –ն չստորագրելու մասին, Հայաստանին, այնուհանդերձ, տրամադրվեց GSP+ ռեժիմից օգտվելու իրավունքը, որը սկսեց կիրառվել 2014 թվականի հունվարի 1-ից: Այդպիսով  Հայաստանում արտադրված ավելի քան 6200 ապրանքատեսակների նկատմամբ կկիրառվի մաքսային զրոյական դրույքաչափ: ԵՄ Արտահանման տեղեկատուի միջոցով կարելի է ճշտել թե տվյալ  ապրանքատեսակի նկատմամբ կիրառվում է արդյոք արտոնյալ դրույքաչափ, թե ոչ: 

GSP+ ռեժիմի ներքո, Եվրոպական հանձնաժողովը կվերահսկի  ստանձնած միջազգային հանձառությունների՝ մասնավորապես, մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքի, բնապահպանության և լավ պետական կառավարման վերաբերյալ միջազգային 27 գլխավոր կոնվենցիաների արդյունավետ իրականացման Հայաստանի համապատասխանությունը:

2014 և 2015 թվականներն ընդգրկող GSP+ մոնիտորինգային առաջին երկամյա զեկույցը հրապարակվել է 2016 թվականի հունվարի 28-ին: Ներբեռնել զեկույցը այստեղ՝ http://trade.ec.europa.eu/doclib/docs/2016/january/tradoc_154180.pdf

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Հայաստանի հետ պարբերաբար քննարկում է GSP+ համակարգի՝  այդ թվում և միջազգային 27 գլխավոր կոնվենցիաների իրականացմումը: 

GSP+ համակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ http://ec.europa.eu/trade/policy/countries-and-regions/development/generalised-scheme-of-preferences/index_en.htm

 

Ազատ առևտրի համաձայնագիր

2010-2013 թվականների ընթացքում ԵՄ-ն և Հայաստանը նախաձեռնեցին երկկողմ ազատ առևտրի համաձայնագրի ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) նախապատրաստական աշխատանքները:

ԽՀԱԱԳ նպատակն էր Հայաստանի հանրապետությանը տրամադրել ավելի լավ մուտքի պայմաններ դեպի ԵՄ շուկա և օժանդակել կառավարությանը հիմնական տնտեսական բարեփոխումների իրականացման գործում: Այդ ժամանակահատվածում, Հայաստանը ԵՄ օժանդակությամբ ակտիվ գործունեություն էր ծավալում այդ բարեփոխումները կյանքի կոչելու ուղղությամբ:

ԵՄ-ն և Հայաստանի միջև բանակցություններն ավարտվեցին 2013 թվականին, սակայն համաձայնագիրը հնարավոր չեղավ ստորագրել, հաշվի առնելով Հայաստանի 2013 թվականի սեպտեմբերի հայտարարությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ:

Եվրամիությունը Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության ամենամեծ դոնորն է, որը երկրին տրամադրում աջակցություն Հայաստանի անկախացումից ի վեր:  1999 թվականի Գործընկերության և Համագործակցության  համաձայնագրի ստորագրումից  հետո տարեկան աջակցությունը ավելանում է տարեց տարի:

ԵՄ-ն կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը օգնում է Հայաստանի զարգացման առաջնահերթույթյունների իրականացմանը: Ներկայումս, դրանց սահմանվում են 2014-2025թթ Հայաստանի զարգացման ռազմավարությամբ:

ԵՄ մի շարք ծրագրեր օգնում են Հայաստանին ավելի սերտացնել հարաբերությունները ԵՄ-ն հետ, բավարարել ԵՄ չափանիշներն ու ծանոթանալ լավագույն փորձին: 

2016 թվականի դրությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ունի 129 գործող ծրագրեր՝ 269 մլն եվրո ընդհանուր բյուջեով: Չնայած որ ամենածավալուն ծրագրերն  իրականացվում են վերոնշյալ երեք հիմնական գերակա ուղղություններում, ԵՄ ծրագրերի ներկա փաթեթն ընգրկում է նաև, ի թիվս այլ ուղղությունների, աջակցություն գյուղատնտեսության ոլորտին, միգրացիային, բնապահպանությանը, և միջուկային անվտանգությանը, ինչպես նաև, էներգետիկային և նորարարությանը: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կրթական տարբեր ծրագրերում (Էրազմուս+), ինչը նույպես կնպաստի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը:

2016 թվականի մայիս ամսին Հայաստանը միացել է Հորիզոն 2020 նորարարական հետազոտություների ծրագրին: Եվ վերջում, Հայաստանն ամեն տարի օգտվում է տեոխնիկական աջակցության տեղեկատվական փոխանակման ԹԱՅԵՔՍ գործիքից և Եվրամիության մասնագիտացված հաստատությունների հետ իրականացնում է Թվինինգ ծրագրեր: 

Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության գլխավոր վարչությունը՝ ECHO-ն  Հայաստանում

2010 թվականից ի վեր՝ Եվրոպական միության Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր վարչությունը   Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման DIPECHO ծրագրի շրջանակներում իրականացնում է Աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) ծրագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ծրագրի նպատակն է հզորացնել բնական աղետների դեպքերում դիմակայման  կարողությունները այն համայնքներում, որոնք ունեն երկրաշարժերի, ջրհեղեղների, կարկուտի ու երաշտների ենթարկման առավել բարձր ռիսկայնություն: Այն օգնում է համայնքներին բարձրացնել աղետների արձագանքման և վերականգնման կարողությունները: Հայաստանին  DIPECHO ծրագրերով հատկացվող ԵՄ ֆինանսավորումը հասել է գրեթե 4 մլն եվրոյի. ծրագրի ընթացիկ՝ չորրորդ փուլի մեկնարկը տրվել է 2015 թ հունիսի 28-ին: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/photos/?tab=album&album_id=1049708265083102

DIPECHO-ն ճանաչվել մարդկային կյանքի և բնակավայրերի փրկության հաջողված մոդել հետևյալ ուղղություններում ձեռքբերված հաջողությունների արդյունքում. ԱՌՆ իրազեկվածության բարձրացում բոլոր մակարդակներում;  ԱՌՆ ծրագիրը ներառվել է  դպրոցական պարտադիր ուսումնական ծրագրում; ԱՌՆ ներառական կրթության իրականացում՝ միտված անապահով երեխաների խոցելիության նվազեցմանը; նորարարական պիլոտային ծրագրերի իրականացում՝միտված  ԱՌՆ-ն և կլիմայի փոփոխության ադապտացման փոխկապակցմանը; իշպանությունների, ազգային կազմակերպությունների ու համայնքների շրջանում աղետների կառավարման կարողությունների հզորացում և ԱՌՆ աստիճանական ներառում պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի շրջանակում:

Հայաստանում DIPECHO ծրագրի ներկայիս գործընկերներն են` ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (Սյունիքի մարզ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Փրկենք երեխաներին կազմակերպությունը (Լոռի, Երևան, Կապան, Արմավիր), Հայկական Կարմիր խաչը (Շիրակի մարզ), ՕՔՍՖԱՄ-ը (Տավուշի մարզ) և ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության ծրագիրը (UNISDR):

ԵՄ-ի մարդասիրական օգնության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝http://ec.europa.eu/echo/where/europe-and-central-asia/southern-caucasus_en

Հարավային Կովկասում Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) մասին լրացուցիչ տեղեկությունների համար և հարցերի դեպքում՝
carlos.afonso@echofield.eu

Տես նաև

Languages:
Խմբագրական բաժիններ: