European Union External Action

ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Brussels, 26/02/2021 - 11:08, UNIQUE ID: 160622_3
Factsheets

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները հիմնված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա: Այն ժամանակակից, հավակնոտ փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին և լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021թ. մարտի 1-ից: Այս համաձայնագիրը Հայաստանի ու ԵՄ-ի համար հիմք է ապահովում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, նոր աշխատատեղերի ու գործարար հնարավորությունների ստեղծման, ավելի արդար կանոնների հաստատման, ապահովության և անվտանգության բարելավման, ավելի մաքուր շրջակա միջավայրի, ինչպես նաև՝ ավելի լավ կրթության ու հետազոտական հնարավորությունների ոլորտներում փոխադարձ շահերը զարգացնելու համար: