European Union External Action

 

ԵՄ-ն էներգախնայողության համար Հայաստանում

15/06/2018 - 15:22
News stories

EU4EnergyInArmenia

Հունիսի 4-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում մեկնարկեց կայուն էներգիայի և էներգաարդյունավետության թեմայով բացօթյա ցուցահանդեսը՝ նշանավորելով Կայուն էներգիայի շաբաթվա մեկնարկը: Կայուն էներգիայի շաբաթը անցկացվում է ամեն տարի «ԵՄ-ն էներգախնայողության համար» նախաձեռնության ներքո: Այս տարի միջոցառումները նվիրված էին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ընդգծեց կայուն էներգիայի կարևորությունը. «ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ապագային: Հայ ընտանիքները իրենց ընտանեկան բյուջեի 20%-ը ծախսում են էներգիայի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դուք կարող եք խնայել այդ ծախսերի մինչև մեկ երրորդը՝ կատարելով ճիշտ ներդրումներ էներգիան խնայելու համար. դուք խնայում եք գումար ու փրկում մոլորակը: Շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատվությունը մեր բոլոր ուսերին է: ԵՄ-ն կօգնի ձեզ սովորել, թե ինչպես օգտագործել ավելի քիչ էներգիա և վայելել ավելի լավ կյանք»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47415997

Languages:
Խմբագրական բաժիններ: