European Union External Action

Հայաստանում անցկացվում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ. Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և բազմադոնոր E5P հիմնադրամի միջոցներով Երևանում կհիմնանորոգվեն մանկապարտեզներ

Երևան, 08/06/2018 - 00:00, UNIQUE ID: 180612_4
Press releases

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) E5P հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանն այսօր ստորագրել են 5 մլն եվրո Դրամաշնորհային պայմանագիր` աջակցելու Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանրային շենքերի նախադեպը չունեցող բարենորոգմանը: Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) բյուջեն կազմում է 200 մլն եվրո, որից աջակցություն է տրամադրվում Արևելյան գործընկերության երկրների էներգախնայողությանը և շրջակա միջավայրին նվիրված ծրագրերի համայքնային ներդրումներին:

 

Հայաստանում անցկացվում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և բազմադոնոր E5P  հիմնադրամի միջոցներով Երևանում կհիմնանորոգվեն մանկապարտեզներ:

  • Հայաստանում առաջին անգամ կիրականացվի  հանրային ծրագիր՝ ուղղված շենքերի  սեյսմակայունության  և  էներգախնայողականության բարձրացմանը:
  • Շուրջ 150 մանկապարտեզներ կօգտվեն Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամի 5 մլն եվրո դրամաշնորհից, որի խոշորագույն ներդրողը Եվրոպական միությունն է
  • Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ),  Երևանի Քաղաքապետարանի, Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ:
  • Դրամաշնորհը տրամադրվում է ի լրումն  2017 թվականին ստորագրված ԵՆԲ 7 միլիոն եվրո վարկին

 

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) E5P հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանն  այսօր ստորագրել են 5 մլն եվրո Դրամաշնորհային պայմանագիր` աջակցելու  Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանրային շենքերի նախադեպը չունեցող բարենորոգմանը: Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) բյուջեն կազմում է 200 մլն եվրո, որից աջակցություն է տրամադրվում Արևելյան գործընկերության[1] երկրների էներգախնայողությանը և շրջակա միջավայրին նվիրված ծրագրերի համայքնային ներդրումներին:   

 

E5P դրամաշնորհը լրացնում է 2017 թվականի դեկտեմբերին ստորագրված 7մլն ԵՆԲ վարկը, որը տրամադրվում է Երևանի քաղաքապետարանին հանրային շենքերի էներգախնայողության  բարելավմանն աջակցելու նպատակով: Դրամաշնորհով կֆինանսավորվեն ծրագրեր՝ միտված մանկապարտեզների սեյսմակայունության և էներգախնայողության բարելավմանը. կ ամբողջական հիմնանորոգում կիրականացվի 29 մանկապարտեզներում, իսկ 118-ում կիրականացվի նորոգում՝  ուսումնասիրություններով պայմանավորված էներգախնայողական միջոցոցառումների ներդրմամբ: Այն կստեղծի ավելի անվտանգ և հոգատար միջավայր գրեթե 34.500 մարդու՝ ներառյալ աշակերտների, ուսուցիչները և աշխատակիցները համար: Արդյունքում՝ հնարավոր կլինի խնայել տարեկան 27.800 ՄՎտ ժամ էներգիա,  նվազեցնել CO2 արտանետումների տարեկան ծավալները մինչև 5,502 տոննա և զգալի կրճատել այլ ջերմոցային գազերի արտանետումները, ինչն իր հերթին կնպաստի կլիմայի փոփոխության մեղմմանը և 1.1 մլն եվրոյով կկրճատի Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծախսերը: Բացի այդ, այն կգեներացնի տեղական և տարածաշրջանային տնտեսական գործողություններ, մասնավորապես `շինարարության ոլորտում, ուստի և, կաջակցի մասնավոր հատվածի և գործարարության զարգացմանը:

«ԵՄ բանկն իր գործընկերների հետ միասին իրական փոփոխություն է բերում Հայաստանի ժողովրդի համար: Մենք խրախուսում ենք նմանատիպ ծրագրերը. դրանք օգնում են բարելավել շրջակա միջավայրը և, հետևաբար, բարձրացնել կյանքի որակը: Երևանի 147 մանկապարտեզների օրինակով ցույց կտրվի էներգիայի արդյունավետ  օգտագործման եղանակը, քանի որ ամենաէժան էներգիան այն է, որը մենք խուսափում ենք գեներացնել», մեկնաբանել է ԵՆԲ փոխնախագահ Վազիլ Հուդակը:

«Էներգախնայողությունն ամենաէժանն է, քանի որ այն չի նախատեսում ծախս: Նոր տեխնոլոգիաների միջոցով կարելի է ստանալ ավելի մաքուր էներգիա և ստեղծել աշխատատեղեր, մինչդեռ բարեփոխումների խորացման  և ներդրումների ծավալների ընդլայնման համար ամենակարևորը  կառավարության, շահագրգիռ կողմերիմիջազգային ֆինանսական հաստատությունների, քաղաքապետարանների, քաղաքացիական հասարակության  և քաղաքացիների մոբիլիզացումն է: Ինչպես և նախկինում, ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը, այդ թվում ` աջակցություն տրամադրելով 21 քաղաքապետարաններին, որոնք  հանդիսանում են Քաղաքապետերի Դաշնագրի ստորագրող կողմ, ինչպես նաև 6000-ից ավելի տնային տնտեսություններին, որոնք օգտվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերիցԱռաջարկվող E5P- ի 5 մլն եվրո դրամաշնորհը հնարավորություն կտա մատչելի դարձնել նորոգոման ծախսերն ու վերականգնվող էներգիայի միջոցառումների իրականացումը, աջակցել Հայաստանին` պահանջարկով պայմանավորված էներգետիկ կառավարմանն ուղղված ներդրումային ջանքերինապահովել համայնքային բյուջեի տնտեսական արդյունավետության ամրապնդում, ինչպես նաև  բերել դրական սոցիալական և բնապահպանական օգուտներ: Եվրամիությունը հավատացած է, որ նման լայնածավալ պիլոտային նախաձեռնության հաջող իրականացումը կնպաստի, որպեսզի այլ քաղաքներ / դերակատարներ  ցուցաբերեն ներդրումներ իրականացնելու պատրաստակամություն», նշեց ԵՄ դեսպան Ա. Սվիտալսկին:

«Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում Եվրոպական ներդրումային բանկի, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությունը կարևոր է Երևանի ենթակառուցվածքների  զարգացման համար: Եվրոպական ներդրումային բանկի վարկային  միջոցների հաշվին կհիմնանորորգվեն հանրային շենքերը: Առաջին փուլով  կհիմնանորոգվեն քաղաքապետարանի ներքո գործող մանկապարտեզների մեծ մասը, որն առաջնահերթ է մեր համար, քանի որ երեխաները մեր ապագան են: Հայաստանում նմանատիպ  ծրագիրն յուրահատուկ է նրանով, որ որ ներառում է էներգաարդյունավետության և սեյսմակայունության բաղադրիչ: Երևանի քաղաքապետարանը, կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի,  Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամի և Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, ևս հանդես է գալու համաֆինանսավորմամբ:  Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամի հետ կնքելով Դրամաշնորհային պայմանագիր՝  ծրագրի իրականացումը մտնում է իրատեսական փուլ: Ցանկանում եմ շեշտել, որ ընթացիկ բոլոր ծրագրերը շատ դրական ազդեցություն են ունենալու  մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության վրա և հույս ունենք, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական», -Տարոն Մարգարյան, Երևանի քաղաքապետ:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց այսօր Երևանի թիվ 110 մանկապարտեզում: Միջոցառմանը ներկա էին մանկապարտեզի սաներն ու մանկավարժները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր EU4Energy նախաձեռնության ներքո և Եվրոպայում կայուն էներգիայի շաբաթվա համատեքստում, որը էներգախնայողությանը նվիրված ամենանշանակալի միջոցառումն է  Եվրոպայում, և որի նպատակն է քաղաքացիների և շահագրգիռ կողմերի շրջանում խթանել կայուն էներգիայի անցման հիմնխնդիրները և քննարկել դրանք:

Ծրագիրը մշակվել է  Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հիմնադրամի (EPTATF) տեխնիկական աջակցության դրամաշնորհի ֆինանսավորվմամբ իրականացված էներգիայի արդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների շնորհիվ:

 

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հանդիսանում է Եվրոպական միության բանկը: Այն Եվրոպական միության երկարաժամկետ վարկեր տրամադրող կառույցն է և միակ՝ Եվրամիության անդամ պետությունների սեփականությունը հանդիսացող և նրանց շահերը ներկայացնող բանկը: ԵՆԲ սերտ համագործակցում է Միության մյուս կառույցների հետ ԵՄ քաղաքականությունն իրականացնելու ուղղությամբ: Որպես ծավալով խոշորագույն բազմակողմ փոխառու և վարկատու՝ ԵՆԲ-ն ֆինանսական և փորձագիտական ծառայություններ է տրամադրում առողջ և կայուն ներդրումային ծրագրերին, որոնք նպաստում են ԵՄ քաղաքականության նպատակների իրագործմանը: ԵՆԲ գործունեություն ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած է Եվրոպայում, սակայն այն նաև պաշտպանում է ԵՄ արտաքին և զարգացմանն ուղղված  քաղաքականությունները:

ԵՆԲ-ն ֆինանսավորում է ծրագրեր Հայաստանում՝ Եվրամիության արտաքին պարտատոմսերի մանդատի հիման վրա: ապահովում է ԵՆԲ-ին երաշխիք Եվրամիության բյուջեի ը ԵՄ-ի և նրա Արևելյան հարևանների համար սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների, տեղական մասնավոր հատվածի զարգացման և կլիմայի գործողությունների բնագավառում նշանակալի հետաքրքրություն ներկայացնող նախագծերի համար:

Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամը բազմաթիվ դրամատու կազմակերպություններից բաղկացած միավոր է, որը խրախուսում է էներգախնայողության և շրջակա միջավայիրի  ուղղությամբ համայնքային ներդրումներով իրականացվող ծրագրերը Արևելյան գործընկերության տարածաշրջանում: Հիմնադրամը հիմնադրվել է 2009 թվականին Շվեդիայի կողմից՝ ԵՄ նախագահության շրջանակներում: Այն միավորում է  ֆինանսական միջոցներ ԵՄ-ից և 21 ազգ ներկայացնող մի խմբից, որոնք այնուհետև ուղղվում են հավելելու միջազգային ֆինանսական կառույցների ազգային միջոցները և վարկերը: Հայաստանի համար են Եվրոպական միությունը, Չեխիայի, հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Շվեդիան և Թայվանի բիզնես ֆոնդը: Հայաստանը նույնպես  նաև E5P ներդրող երկիր է:

EU4Energy նախաձեռնությունն ընգրկում է ԵՄ ամբողջ աջակցությունն՝ ուղղված էներգիայի մատակարարման, անվտանգության և միակցվածության բարելավմանն, ինչպես նաև էներգախնայողության և վերականգնվող էներգիայի օգտագործումը  արևելյան գործընկեր երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում  և Ուկրաինայում: Դա իրականացվում է  այնպիսի ծրագրերի  ֆինանսավորմամբ, որոնք օգնում են բարեփոխել էներգետիկ շուկաները և նվազեցնել ազգային էներգետիկ կախվածությունը և սպառումը:Երկարաժամկետ հեռանկարում օգնելով էներգիայի մատակարարումը դարձնել ավելի հուսալի, թափանցիկ և մատչելի, դրանով կրճատելով էներգետիկ աղքատությունը և նվազեցնելով էներգիայի դիմաց վճարները ինչպես քաղաքացիների, այնպես էլ մասնավոր հատվածի համար:

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (ԿԿՀ) նոր գլոբալ հիմնադրամ է, որը ստեղծվել է աջակցելու զարգացող երկրների՝  կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու ջանքերը: 

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) ՄԱԿ-ի զարգացման գլոբալ ցանցն է: ՄԱԶԾ-ն աշխատում է ավելի քան 170 երկրներում և տարածքներում, օգնում են հասնել աղքատության վերացմանը և անհավասարության և բացառման նվազեցմանը:

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Dušan Ondrejička, d.ondrejicka@eib.org, tel.: +352 4379 83334, mobile: +352 621 459 234
Կայք: www.eib.org/press – Press Office: +352 4379 21000 – press@eib.org


         

[1] Արևելյան գործընկերությունը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային

 

Languages:
Редакционные разделы :

Автор