THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները Երևանում

24.05.2019
Teaser

Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները Երևանում

Text

 

«Եվրոպայի օր 2019» տոնակատարությունների մեկամսյա շարքը մոտենում է իր ավարտին: Վերջին, ամփոփիչ միջոցառումները սպասվում են Երևանում՝ մայիսի 26-ին, կիրակի օրը:

 

Եվրոպայի օրվա բացօթյա տոնակատարությունների մեկնարկը Երևանում կտրվի Սկանդինավյան (կամ hյուսիսային) քայլքով, որին արդեն գրանցվել են մոտ 500 մասնակից: Սկանդինավյան քայլքի մեկնարկը կտրվի Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից (Վարդանանց փողոց) տարածքից մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ին:

 

Մայիսի 26-ին ՝ ժամը 17:00-ին, Հյուսիսային պողոտայում (Պուշկին-Տերյան փողոցների միջև ընկած հատվածում) տեղի կունենա Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես, որին կհաջորդի բացօթյա համերգ Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին: Ելույթ կունենան Արամ MP3-ը,  իսպանացի հայտնի երգչուհի Լարա Թեյլորը և DJ Ocean-ը:

 

Ժամը 18:00-ին լրագրողներին հրավիրում ենք ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի ճեպազրույցին, ամփոփելու Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները և պատասխանելու լրագրողների հարցերին: Ճեպազրույցը տեղի կունենա Հյուսիսային պողոտայում գտնվող տեղեկատվական ցուցահանդեսի մամուլի տաղավարում: Լրագրողների գրանցումը ժամը 17:45-ին:

 

Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Միջոցառումները անցկացվել են Հայաստանի 5 քաղաքներում և ամփոփվում են մայրաքաղաք Երևանում: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի է ունեցել Կապանում մայիսի 11-ին: Եղեգնաձորը հյուրընկալել է Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 12-ին, Իջևանը՝ մայիսի 17-ին, Դիլիջանը՝ մայիսի 18-ին, Գյումրին՝ մայիսի 19-ին, մայիսի 21-ին Երևանում  տեղի է ունեցել դասական համերգ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

Եվրոպայի օրվա մարզային միջոցառումներն այս տարի բազմամարդ էին, ինչպես ամեն տարի: Տոնակատարությունները ներառել են տեղեկատվական, սպորտային ու ժամանցային միջոցառումներ, մրցույթներ երեխաների ու մեծահասակների համար և բացօթյա տոնական համերգներ բոլոր քաղաքներում:

Երևանում տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինեն Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմոլորտային ծրագրերը՝ մարդու իրավունքներ, արդարադատություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, տուրիզմ, բիզնես աջակցություն, քաղաքացիական հասարակություն, միգրացիա և այլն: Այցելուները հնարավորություն կունենան շրջելու տաղավարներում, ծանոթանալու ծրագրերին ու հետագայում դառնալու դրանց մասնակիցը, ինչպես նաև մասնակցելու մշակութային միջոցառումների, տարատեսակ մրցույթների, ստանալու անակնկալ նվերներ, վայելելու երաժշտություն ու պարելու, ինչպես նաև համտեսելու համեղ ուտեստեր:   

Միջոցառումների մանրամասները հասանելի են նաև պատվիրակության ֆեյսբուքյան էջում.

Սկանդինավյան քայլք՝ https://www.facebook.com/events/380840099430772/

ԵՄ ծրագրերի տեղեկատվական ցուցահանդես՝ https://www.facebook.com/events/425961594618856/

Բացօթյա համերգ՝ https://www.facebook.com/events/314850459187455/

Հանրային միջոցառումների մուտքն ազատ է:

ԶԼՄ հարցումների համար դիմել  Լիանա Խաչատրյանին՝ +374 77789659 կամ էլ. փոստ՝ liana.khachatryan@publicis.am

###

 

*1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:

Կարգ
Press releases
Տեղակայումը

Երևան

Editorial sections
Armenia