ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

10.12.2021

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները
հիմնված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված
գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա,
որը լիարժեք ուժի մեջ է մտել 2021 թվականի
մարտի 1-ին: Հայաստանը հանձնառու է իրականացնել
ժողովրդավարության, թափանցիկության և օրենքի
գերակայության վրա հիմնված բարեփոխումների
համապարփակ օրակարգ, մասնավորապես`
կոռուպցիայի դեմ պայքարի, դատական
համակարգի բարեփոխման և քաղաքացիների
նկատմամբ հաշվետվողականության
բարձրացման, ինչպես նաև բոլորի համար
հավասար տնտեսական, զբաղվածության
և սոցիալական հնարավորությունների
ապահովման ոլորտներում։
ԵՄ-ն Հայաստանում իրականացվող
բարեփոխումների առանցքային գործընկերն
է՝ տարեկան շուրջ 65 միլիոն եվրո դրամաշնորհ
տրամադրելով Հայաստանի բարեփոխումների
հավակնոտ օրակարգին։

 

 


Տես նաեւ