Հայաստան/Ադրբեջան. Վերջին զարգացումների վերաբերյալ խոսնակի հայտարարությունը

15.09.2022
Բրյուսել
EEAS Press Team

ԵՄ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել նախօրեին՝ ժամը 20:00-ից սկսած։ Մեզ ոգևորում են «գետնի վրայից» ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։

Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի   մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ երեկ Բաքվում, այսօր՝ Երևանում։

ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Peter Stano
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0)460 75 45 53