St Pierre and Miquelon

Եվրոպական միության անունից՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ

Բրյուսել, 09/12/2016 - 09:20, UNIQUE ID: 161209_11
Statements on behalf of the EU

Դեկտեմբերի 10-ին Եվրոպական միությունն ու ԵՄ անդամ պետությունները նշում են  Մարդու իրավունքների օրը: Հավասարության բացակայությունն ու մարդու իրավունքների ոտնահարման երևույթները հանդիսանում են՝ հետզհետե ավելացող մարտահրավերներ ամբողջ աշխարհում, իսկ  որոշ՝ Սիրիայի պես երկրներում դեռևս շարունակվում է հակամարտությունը: Ուստի ավելի  քան երբևէ կարևոր է դառնում, որ կրկնապատկենք մեր ջանքերն՝ ի նպաստ բոլոր մարդկանց  իրավունքների պաշտպանության:  Սա է պատճառը, որ այս տարի՝ միավորվելով Միացյալ Ազգերի Կազմակերպությանը հորդորում ենք բոլորին պայքարել որևէ մեկի իրավունքների համար: 

Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարում յուրաքանչյուրս ունի   պատասխանատվության իր բաժինը: Կարելի է ներշնչանք քաղել իրավապաշտպաններից, որոնք խիզախորեն առերեսվում են՝ շատ երկրներում հետզհետե ավելացող ճնշումների և սպառնալիքների դեմ պայքարին: Եվրոպական միությունը վճռել է պաշտպանել նրանց, և խթանել քաղաքացիական հասարակության հնարավորությունները: Եվրամիության՝ բոլոր աստիճաններ զբաղեցնող պաշտոնատար անձիք արդեն անում են դա. հանդիպում են իրավապաշտպանների հետ,  հատևում են նրանց մասնակցությամբ դատական նիստերը, այցելելում են նրանց կալանավայրերում և կառավարությունների հետ հանդիպումների ընթացքում քննարկում են կոնկրետ գործեր: 2016 թվականի ընթացքում՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի  արտակարգ իրավիճակների համար նախատեսված պահուստային ֆոնդի միջոցներից Եվրամիությունը աջակցություն է տրամադրել նաև շուրջ 250 իրավապաշտպանների և նրանց ընտանիքի անդամներին, որոնք՝  իրենց ամենօրյա աշխատանքի բերումով ենթարկվում են մեծ ռիսկերի:  

Կարևոր է ամեն մի անհատի գործողություն, մինչդեռ Եվրոպական միությունը,  որպես մեկ միավոր, կշարունակի առաջանորդել կանոնահեն գլոբալ աշխահակարգի խթանման գործընթացը՝ մարդու իրավունքների պաշտպանությանը վերապահելով առանցքային կարևորություն: Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը ակտիվորեն նպաստում է «Մարդու իրավունքների մասին ԵՄ քաղաքականության» դերի ու նշանակության ճանաչմանը ողջ աշխարհում: Իսկ այդ ընթացքում, ԵՄ պատվիրակություններն անխոնջ աշխատանք են տանում` պաշտպանելով մարդու իրավունքները հյուրընկալ երկրներում: Եվրոպական միությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների մոլի ջատագովը բազմակողմ ձևաչափում, և նաև անվերապահ աջակցություն է տրամադրում ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգին, որը վճռորոշ դեր ունի մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության և դրանց իրականացման համապատասխանության մոնիտորինգի  տեսանկյունից:     

2017թվականին ԵՄ-ն հետամուտ կլինի՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության մասին նոր՝ Գլոբալ Ռազմավարության կյանքի կոչմանը: 2016 թվականի  հունիսին մեկնարկած Ռազմավարությամբ պարտավորություն ենք ստանձնել՝  խթանելու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը Եվրամիության ներսում և ԵՄ սահմաններից անդին: Այն նկերառի  միգրատների և փախստականների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի ապահովումը բոլոր՝ ԵՄ-ն կողմից իրականացվող զարգացմանը միտված ու միգրացիայի հետ առնչվող գործողություններում: Նախատեսում ենք նաև գնահատել հեռահար «Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2015-2019թթ գործողությունների ծրագրի» առաջընթացը: Ի լրումն՝ կվերահաստատենք խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ և հանուն երեխաների իրավունքների պաշտպանության համար պայքարելու ԵՄ հանձնառությունը՝ ԵՄ Ուղենիշները վերանայելու միջոցով, ինչպես նաև  ավելի կուժեղացնելով այս հարցերի նկատմամբ ԵՄ քաղաքականությունների ազդեցությունը:  

Այսօր, ինչպես նաև տարվա ամեն մի օր՝ Եվրոպական միությունը կպայքարի՝ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար և կտրամադրի անվերապահ աջակցություն յուրաքանչյուր անհատի, ով անում է նույնը: 

Խմբագրական բաժիններ: