Ավելի ուժեղ Եվրոպական միություն՝ ավելի լավ, կանաչ և ապահով աշխարհում. Մանդատս առաջնորդվելու է այս հիմնական սկզբունքներով

03.12.2019

Ինձ համար արտոնություն և պատիվ եմ համարում ստանձնել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի դերը: Հետզհետե  վիճահարույց և բարդացող աշխարհում մեր ընդհանուր արտաքին քաղաքականության ղեկավարումը մեծ պատասխանատվություն է, որը ես ընդունում եմ ամենայն լրջությամբ: Համաշխարհային առաջնորդի դերում,  Եվրամիությունն իր գործուն ազդեցությունն է թողնում իր անմիջական հարևանության շրջանում և ամբողջ աշխարհում:

Ես կձգտեմ ապահովել, որպեսզի Եվրոպական միությունը շարունակի  լինել հուսալի, համագործակից և սկզբունքային դերակատար աշխարհում՝ գործելով  հանուն Եվրոպայի ապահովության և աշխարհի ապահովության բարձրացման: Ես ակտիվորեն կհամագործակցեմ մեր միջազգային գործընկերների հետ ճգնաժամերի կանխարգելման և արձագանքման ուղղությամբ և կանդրադառնամ գլոբալ մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխությանը, անկանոն միգրացիային և անհավասարությունը:  Ցանկանում եմ, որպեսզի Եվրամիությունը լինի աշխարհի էլ ավելի ուժեղ, գլոբալ կողմնորոշմամբ դերակատար և գլոբալ կայունության և զարգացման չափանիշ:

Եվրամիությունն ունի այն ամենն, ինչ է պետք է այս վճռորոշ  առաքելության իրականացման համար: Մեր ձեռքի տակ են անհրաժեշտ գործիքներն ու ռեսուրսը՝ դիվանագիտությունից մինչև առևտուր, զարգացմանը միտված օժանդակություն և ճգնաժերի կառավարում: Մենք սահմանում ենք գլոբալ կանոններ և չափորոշիչներ և շարունակում ենք գործել որպես բազմակողմանիության և ժողովրդավարական արժեքների ջատագովը: Այս միջոցների համադրությունը մեզ թույլ է տալիս լինել առաջատար գլոբալ մարտահրավերների արձագանքման  և դեպի առաջ տանող ուղին առաջնորդելու գործում: Մեր՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը մեզ հիմք է ապահովում՝ աշխարհում ավելի մեծ դերակատարություն ստանձնելու համար:

Ավելի ուժեղ Եվրոպական միության կառուցմանը նպաստելու հարցում առաջնորդվելու եմ հետևյալ սկզբունքներով.

Ռեալիզմ. Ուժի քաղաքականության աշխարհում մենք պետք է մտածենք և հանդես գանք որպես համաշխարհային առաջնորդ: Մենք պետք է գործենք հիմք ընդունելով մեր ռազմավարական նպատակների և հետաքրքրությունների հստակ ընդհանուր տեսլականը: Մենք պետք է կապակցենք մեր քաղաքականության ներքին և արտաքին ասպեկտները, ի գործ դնենք դրանց լծակները և ավելի արագ և ավելի արդյունավետ որոշումներ ընդունենք:

Միասնություն. Մեզ անհրաժեշտ է իրապես ինտեգրված արտաքին քաղաքականություն, որը համատեղում է ԵՄ անդամ պետությունների ուժը և դրանց համատեղ գործողությունների ներուժը՝ ԵՄ գործիքների համակարգված մոբիլիզացման միջոցով: Միայն այս կերպ մեր ընդհանուր ձայնը կլինի լսելի և պարզ:

Գործընկերություն. Այժմեական համաշխարհային մարտահրավերները պահանջում են հավաքական արձագանքներ: Եվրոպական միությունը կրում է գործընկերությունն իր ԴՆԹ-ում: Բազմակողմանիությունը մեր գործողությունների առանցքն է գլոբալ առումով: Գուցե մենք կարիք ունենանք կատարելագործման ենթարկել մեր կանոնահեն համակարգը՝ դարձնելով այն նպատակահարմար 21-րդ դարի պահանջներին, սակայն մենք դրանից չենք հրաժարվի:

Եվրամիությունը պարտավորություն ունի իր քաղաքացիների և գործընկերների նկատմամբ ամբողջ աշխարհում՝  անվտանգության և խաղաղության ապահովման, ինչպես նաև կայուն զարգացման, ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման ուղղությամբ: Ես անհամբերությամբ ակնկալում եմ այս տեսլականի առաջմղմանը և կնպաստեմ ավելի ուժեղ, կանաչ և անվտանգ աշխարհում ավելի հզոր Եվրոպական միության կայացմանը:

Մանդատիս մեկնարկին՝ կմասնակցեմ Մադրիդում կայանալիք Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի բացմանը, որից հետո  կմեկնեմ Փարիզ՝ հարգանքի տուրք մատուցելու Մալիում վերջերս զոհված 13 ֆրանսիացի զինվորներին: