Bonaire and the EU

2021 թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում կմեկնարկեն մայիսի 10-ին

Երևան, 07/05/2021 - 13:04, UNIQUE ID: 210507_22
Press releases

2021 թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում կմեկնարկեն մայիսի 10-ին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է՝ մայիսի 10-ից Հայաստանում կմեկնարկեն 2021թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները։ :

Միջոցառումները կանցկացվեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայի շրջանակներում և կներառեն թեմատիկ քննարկումներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև մարզային միջոցառումներ, որոնք կիրականացվեն Գյումրիում և Դեբետում: ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված սանիտարական նորմերի ու կանոնների համապատասխանությունն ապահովելու նպատակով միջոցառումները տեղի կունենան թե՛ առցանց, և թե՛ անցանց (օֆլայն) ձևաչափերով:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները կմեկնարկեն ճանապարհային անվտանգության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ առցանց թեմատիկ քննարկումներով, որոնց կհաջորդեն մարզերում իրականացվող միջոցառումներ երիտասարդության և նորարարության, ինչպես նաև զբոսաշրջության թեմաներով։ Կլինեն նաև հոլոգրաֆիկ ցուցադրություններ, լուսանկարվելու տաղավարներ և առցանց երաժշտական կատարումներ:  Տոնակատարությունները կեզրափակվեն մայիսի 19-ին առցանց համերգով, որը կհեռարձակվի ԵՄ պատվիրակության սոցիալական մեդիա կայքերով:

Տոնակատարություններին կմիանան նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ցանկանում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացնել, որ COVID-19 համավարակով պայմանավորված անցանց միջոցառումներին մասնակցությունն այս տարի սահմանափակ է:

Այնուամենայնիվ, միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկությունները կներկայացվեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության սոցիալական մեդիա հարթակներներում.

Facebook՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia

Twitter՝ https://twitter.com/eu_armenia

Instagram՝ euinarmenia

Լրատվամիջոցների հարցումների համար դիմել Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանին Anahit.Azatyan@eeas.europa.eu

 

* 1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրել է կազմակերպված Եվրոպա ստեղծելու վերաբերյալ  իր առաջարկը՝ խաղաղ հարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը դարձել է եվրոպական խորհրդանիշ (Եվրոպայի օր), որը դրոշի, հիմնի, կարգախոսի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին խորհրդանշում է Եվրոպական միությունը որպես քաղաքական կառույց: Եվրոպայի օրը տոնակատարությունների առիթ է, որն ավելի է մոտեցնում Եվրոպան իր քաղաքացիներին և հարևաններին:

Languages:
Խմբագրական բաժիններ: