Bonaire and the EU

ԵՄ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության հետևանքով պահվող անձանց վերաբերյալ

Բրյուսել, 29/04/2021 - 08:35, UNIQUE ID: 210429_2
Statements on behalf of the EU

1402nd meeting of the Committee of Ministers on 28 April 2021

Եվրոպական միությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը տեղում՝  2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնության հաստատումից հետո, և որոշ դրական արդյունքները՝  այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են աճյունների վերադարձը հայրենիք և մարդասիրական օգնության տրամադրումը հակամարտության հետևանքով խիստ տուժած բնակչությանը։

Եվրոպական միությունը, այդուհանդերձ, վերահաստատում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր երկու երկրների միջև վստահության ամրապնդման և հարատև խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար: Դա ներառում է թշնամական և վիրավորական հռետորաբանությունից զերծ մնալը, ռազմագերիների և պահվող այլ անձանց, անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, հնարավորինս շուտ վերադարձի ապահովումը, ինչպես նաև ականազերծման և այլ կարևոր հարցերի շուրջ համագործակցումը:

Այս համատեքստում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության առնչությամբ ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ կանոնում նշված անհապաղ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ  վերջին ծանուցումից հետո, մենք ընդգծում ենք, որ Դատարանի նախադեպային իրավունքը հստակ սահմանում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորություն ունեն կատարելու միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշումները, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին  տրամադրել իր կողմից չտրամադրված պահանջվող տեղեկատվությունը Դատարանին:

 

Հետևյալ երկրները միացել են հայտարարությանը. Ալբանիա, Անդորրա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա

Languages:
Խմբագրական բաժիններ: