Delegation of the European Union
to the United Nations - New York

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում և մոնիթորինգ. ընտրություններ բոլորի համար

21/11/2018 - 07:52
Civil Society and Media

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրը կնպաստի և կխթանի մարդու հիմնարար իրավուքի՝ քվեարկության իրավունքի, իրացմանը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը և մոնիթորինգին: Ծրագրի գործընկերները անմիջանականորեն կներգրավեն քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության այլ խմբերին, որպես դիտորդներ՝ պահելով ընտրական իրավունքը բոլոր գործողությունների կիզակետում:

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրը կնպաստի և կխթանի մարդու հիմնարար իրավուքի՝ քվեարկության իրավունքի, իրացմանը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը և մոնիթորինգին: Ծրագրի գործընկերները անմիջանականորեն կներգրավեն քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության այլ խմբերին, որպես դիտորդներ՝ պահելով  ընտրական իրավունքը բոլոր գործողությունների կիզակետում:

Գործողությունների ամփոփ նկարագիր

  • գործընթացների մասին գիտելիքի ընդլայնում, հատկապես՝ առաջին անգամ քվեարկողների շրջանում, և թափանցիկ ու վստահելի ընտրությունների կարևորության շեշտադրում, որի արդյունքում ընտրողների կամքը կարտահայտվի քաղաքական ներկայացվածության մեջ:  Ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ծանոթանալու ներկայիս քաղաքական գործիչներին և քարոզարշավի մեթոդներին, ինչպես նաև իրենց իմաստալի մասնակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում:
  • քարոզարշավի ընթացքում իրազեկ և բովանդակալից երկխոսության խթանում քաղաքական կուսակցությունների և թեկնածուների միջև՝ ավանդական և սոցիալական լրատվամիջոցների հզորացման և ներգրավման միջոցով:
  • ներկայացուցիչների ուսուցանում և օժանդակում ընտրական խախտումների ի հայտ բերելու և զեկուցելու հարցում:
  • քարոզարշավի ընթացքում սոցիալական լրատվության բովանդակության ալյընտրանքային մոնիթորինգի իրականացում՝ ներկայացնելով եզրակացություններ և առաջարկներ լայն հասարակության հետ և ներգրավելով քաղաքական կուսակցություններին ու պատասխանատու պետական մարմիններին ի հայտ բերված թերությունները շտկելու հետագա գործողությունների մեջ:   
  • ընթացքում խախտումների արձանագրում տեղական դիտորդական առաքելության միջոցով՝ Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման անհրաժեշտության վերաբերյալ գիտելիքի տարածում ընտրողների և լայն հասարակության շրջանում:
  • ունեցող անձանց գիտելիքների ընդլայնում և խորացում ընտրությունների դիտորդական առաքելության և մտավոր հաշմանդամություն ունեցող քվեարկողների, հաշմանդամություն ունեցող առաջին անգամ քվեարկողների ժողովրդավարական իրավունքների խթանման վերաբերյալ:
  • աշխատակիցների իրազեկության և կարողությունների բարելավում՝ քաղաքական մասնակցության համար հավասար հնարավորությունների ապահովելու միջոցով՝ ինչպես ամրագրված է Հայաստանի Ընտրական օրենսգրքում և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում:
  • որպես քաղաքական գործիչների հզորացում ընտրությունների ընթացքում և դրանից հետո՝ հավաքելով տվյալներ ու փաստեր կանանց ընտրական վարքագծի վերաբերյալ, ինչը կբացահայտի այն սուր խնդիրները, որոնք խոչընդոտում են կանանց քաղաքական և սոցիալ-տնտեսական ներուժի իրացումը:

 

Ընտրություններից հետո ծրագիրը կհրապարակի ուսումնասիրություն, որը կվերլուծի Ազգային ժողովի ընտրությունները քաղհասարակության և հասարակության խոցելի խմբերի տեսանկյունիցՍա նշանակալի ներդրում կլինի Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ հետագա քննարկումներում և կծառայի այն գործին, թե ինչպես ստեղծել  Հայաստանում բարենպաստ միջավայր էլ ավելի ներառական, վստահելի և թափանցիկ ընտրական գործընթացների համար:

 

Տևողությունը՝    01/11/2018 – 30/04/2019 (6 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝    422,516.00 եվրո

ԵՄ-ի ներդրումը՝     422,516.00 եվրո

Վայրը՝ Հայաստան, հիմնական ուշադրությունը՝ հյուսիսային շրջանների վրա 

 

Ծրագիրը իրականացնող գործընկերներ.     

 

«ՕքսԵՋեն» հիմնադրամ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա, «Ռեգիոն» հետազոտական կենտրոն:

Languages:
Խմբագրական բաժիններ: