Delegation of the European Union to the
UN and other international organisations in Geneva

Եվրոպական միությունը կազմակերպում է Դահուկավազքի փառատոն և ներկայացնում է տուրիզմի ոլորտի զարգացման նոր նախաձեռնություններ

Երևան, 02/02/2018 - 09:18, UNIQUE ID: 180202_1
Invitations for the press

Հայաստանի Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան 2018 թվականի փետրվարի 3-4-ը, կազմակերպում են դահուկավազքի փառատոն Շիրակի մարզի Աշոցք գյուղական համայնքում: Փառատոնի շրջանակներում կառաջարկվի դահուկային սպորտով հագեցած հանգստյան օրեր, այդ թվում պրոֆեսիոնալ մարզիչների կողմից տրամադրվող դահուկավազքի վարպետության դասեր, ձմեռային խաղեր և մանկական մրցաշար երեխաների համար, տղամարդկանց (5 կմ) եւ կանանց (2,5 կմ) դահուկային մրցավազք դասական ոճով, ինչպես նաեւ հատուկ մրցանակներ եւ անվանակարգեր ԵՄ դեսպանի կողմից:

Փառատոնը ԵՄ պատվիրակության կողմից երեխաների եւ մեծահասակների համար կազմակերպվող սպորտային միջոցառումների եւ մրցաշարերի շարքից է (#EUSportFest):

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Ա. Սվիտալկիի, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի եւ ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի համատեղ ճեպազրույցը՝ զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նվիրված նոր նախաձեռնությունների մասին  կկայանա փառատոնի ընթացքում՝ 2018 թվականի փետրվարի 4-ին, ժամը 12:30-ին  Աշոցքի Դահուկավազքի կենտրոնում: 

ԶԼՄ-ներին խնդրում ենք ներկայանալ 2018 թվականի փետրվարի 4-ին ժամը 12:15-ին:

Լրագրողների տրանսպորտային տեղափոխումը Աշոցք կիրականացվի փետրվարի 3-ին և 4-ին ժամը 09:15-ին Հանրապետության Հրապարակից (շատրվանների դիմացի ավտոկայանատեղի), իսկ Գյումրիից ժամը 11:15-ին` Վարդանանց հրապարակից (քաղաքապետարանի շենքի դիմաց):

Լրացուցիչ տեցեկությունների համար դիմել Անահիտ Ազատյանին, Մամուլի և տեղեկատվության պատասխանատու (091 20 23 87):

 

ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐ

 

ՇԱԲԱԹ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թ

12:00 - 13:00 Դահուկուղու ստուգում եւ պաշտոնական մարզում; Անվճար դահուկային ուսուցում

13:00 - 14:00  Հյուրասիրություն

14:00 - 16:00 Դահուկուղու ստուգում եւ պաշտոնական մարզում; Անվճար դահուկային ուսուցում

 

ԿԻՐԱԿԻ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թ

11:00 - 12:00 Դահուկուղու ստուգում եւ պաշտոնական մարզում; Անվճար դահուկային ուսուցում

12:00 - 12:30 Հյուրասիրություն

12:30 Տեղեկատվություն եւ վիճակահանություն

12:50 Մրցաշարերի բացում

13:15 - 13:45 Մանկական ձմեռային խաղեր եւ մրցաշար  

13:45 - 14:35 Դասական ոճ. Տղամարդիկ. 5 կմ

14:45 - 15:15 Դասական ոճ. Կանայք. 2.5 կմ

15:30 - 16:00 Պարգեւատրման արարողություն եւ փառատոնի ավարտ

Languages:
Խմբագրական բաժիններ: