Delegation of the European Union to Ukraine

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար

20/03/2018 - 06:52
Public Health and Social Protection

ԵՄ-ն հանուն երիտասարդության նախաձեռնության ներքո իրականացվող այս ծրագիրը մշակվել է Սեյվ դը չիլդրեն Նիդերլանդների (Նիդերլանդներ), ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի (Հայաստան), Երեխաների և երիտասարդների զարգացման ֆոնդի (Վրաստան) և Սլավիկ Հարթ բարեգործական հիմնադրամի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Ծրագիրը նաև կաջակցի երիտասարդներին առավել լայնորեն օգտվելու ուսումնակրթական հնարավորություններից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու տարբեր ոլորտներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը տեղական և ազգային մակարդակներում:

Ծրագրի շրջանակներում երեք երկրների իրականացնող գործընկերները կհիմնեն երիտասարդական ցանցեր և/կամ ակտիվորեն կներգրավեն արդեն իսկ գործող ցանցերը։ Հայաստանում կվերապատրաստվեն 300 երիտասարդ, ևս 100-ը կմասնակցեն ձեռնարկատիրության վերաբերյալ համապարփակ ուսուցմանը և խորհրդատվությանը: 60 երիտասարդ կստանան հնարավորություն անցնելու մասնագիտական պրակտիկա մասնավոր, հասարակական և ոչ պետական հատվածը ներկայացնող կազմակերպություններում։ Ծրագրի շրջանակներում իրականացվող հանրային արշավների արդյունքում նախատեսվում է ընդլայնել 13.000 երիտասարդի իրազեկումը։ 40 երիտասարդական աշխատող և կրթության ոլորտի պատասխանատու կստանա վերապատրաստում և մասնագիտական ու կրթական աջակցություն։

Երիտասարդների մասնակցությունը, խոցելի խմբերի կարիքներին հատուկ անդրադարձը և գենդերային առումով զգայուն մոտեցումները ծրագրի երեք հիմնասյուներն են։

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրը շարունակում և ամրապնդում է միջին մասնագիտական կրթության, զբաղվածության և երիտասարդության զարգացման ռազմավարությունների բարելավմանն ուղղված ջանքերը, նպաստում առավել որակյալ աշխատուժի ստեղծմանը և երիտասարդների աշխատանքային մրցունակությանը նպաստող ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգի կատարելագործմանը։

Ծրագիրը կմեկնարկի աշխատաշուկայի համապարփակ վերլուծությամբ՝ հայտորոշելու առաջարկի և պահանջարկի արդյունավետ կապին խոչընդոտող գործոնները։ Վերլուծության արդյունքների հիման վրա կմշակվի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագիր, որպեսզի 300 երիտասարդ ստանա համընդհանուր և արդի հմտություններ, որոնք պիտանի են ոչ միայն մասնագիտական գործունեության շրջանակներում։ Երիտասարդների գիտելիքների գնահատման նպատակով ծրագրում կկիրառվի YouthPass գնահատման նորարարական գործիքը։

Հայ երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացման և ձեռնարկատիրություն ծավալելու հնարավորությունների խթանման համար կկիրառվեն վերապատրաստման, փոքր դրամաշնորհներով աջակցության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման մոտեցումները։

Ծրագիրը կմիավորի բոլոր կարևոր դերակատարներին՝ ներգրավելու քաղաքականությունների մշակման և իրականացման գործին, հանրայնացնելու երիտասարդների՝ աշխատանքային շուկայում մրցունակության խնդիրները, ինչպես նաև իրականացնելու աշխատանքային տոնավաճառներ և այլ հանրային միջոցառումներ։

Իրականացնող՝  Սեյվ դը չիլդրեն Նիդերլանդներ

Համակարգող՝ Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ, ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ (Հայաստան), Երեխաների և երիտասարդների զարգացմն ֆոնդ (Վրաստան), Սլավիկ Հարթ 

Տեղական համակարգող՝  Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակ

Ծրագրի տևողությունը՝     01/02/2018 – 31/01/2020 (24 ամիս)  

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝   1,534,717.00 եվրո

ԵՄ ներդրումը՝  1,457,981. եվրո   

Հայաստանյան ծրագրերին հատկացվող գումարը՝ 740,000.00 եվրո

Իրականացման երկրները՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա  
 

Խմբագրական բաժիններ: