Delegation of the European Union to Timor-Leste

ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Brussels, 10/12/2021 - 14:52, UNIQUE ID: 160622_3
Factsheets

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները հիմնված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա, որը լիարժեք ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին: Հայաստանը հանձնառու է իրականացնել ժողովրդավարության, թափանցիկության և օրենքի գերակայության վրա հիմնված բարեփոխումների համապարփակ օրակարգ, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխման և քաղաքացիների նկատմամբ հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաև բոլորի համար հավասար տնտեսական, զբաղվածության և սոցիալական հնարավորությունների ապահովման ոլորտներում։ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող բարեփոխումների առանցքային գործընկերն է՝ տարեկան շուրջ 65 միլիոն եվրո դրամաշնորհ տրամադրելով Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին։