Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը Եվրոպայի պատմության թանգարանում՝ Լիսաբոնի հռչակագրի 10-ամյակի և ԵՄ հանձնակատարների նոր կաբինետի մանդատի մեկնարկի առթիվ կայացած արարողության ընթացքում

03.12.2019

ԵՄ Հանձնակատարների նոր կաբինետի գործունեության մեկնարկի համար չեր կարող լինել ավելի լավ օր, քան այս հոբելյանական օրն է:

Այժմ ևեթ, մենք լինելու ենք Հռչակագրերի պաշտպանները և  լիսաբոնյան ոգու պահապանները: Ես զգում եմ այս պատասխանատվությունը: Դա մեր նախորդների, մեր հիմնադիր հայրերի և մայրերի, ինչպես նաև նրանց բոլոր ձեռքբերումների նկատմամբ պատասխանատվությունն է:

Դա միաժամանակ պատասխանատվությունն է մեր երեխաների նկատմամբ: Մենք պարտական ենք թողնել նրանց ավելի ուժեղ  Միություն, քան ժառանգել ենք:

Այս վայրը՝ «Եվրոպայի պատմության թանգարանը» վկայում է այն մասին, թե ինչ ճանապարհ ենք անցել այստեղ հասնելու համար: Այն ցույց է տալիս թե ինչ գանձ ենք ժառանգել: Խաղաղություն մայրցամաքում: Ազատագրում բռնատիրությունից: Աննախադեպ տնտեսական հնարավորությունների Միասնական շուկա: Ավելի մեծ իրավունքներ և ազատություններ, քան աշխարհի ցանկացած այլ վայրում:

Մեր պարտքն է պահպանել այս գանձը: Ինձ համար սա գրեթե անձնական է: Դուք տեղյակ եք, որ հայրս կանգնած է եղել այս «եվրոպական արկածի» հենց ակունքներում. Ես կարող եմ լինել նույնիսկ այն որոշ նկարներում, որոնք մենք այսօր այստեղ տեսնում ենք: եվրոպական նախագծի պատմությունն ինձ համար նաև ընտանեկան պատմություն է:

Բայց Եվրոպան ոչ միայն գանձ է, որը մենք ժառանգում ենք: Եվրոպան խոստում է: Եվրոպան ապագա է: Եվրոպան այն է, ինչ մենք բոլորս պետք է կառուցենք`քար քարի վրա դնելով, օրըստօրե:

Դեռևս տասը տարի առաջ մեր նախորդները քննարկում էին, թե արդյոք Եվրոպային պետք է ունենալ դրոշ կամ հիմն: Բայց այս տասը տարիների ընթացքում միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ թափահարելով եվրոպական դրոշը՝ մեր դրոշը: Եվ միլիոնավոր մարդիկ ոգեշնչվել և ներշնչվել են «Ձոն ցնծության»՝ մեր եվրոպական հիմնը լսելիս:

Եվրոպան փոփոխվում է արագ: Մեր պատասխանատվությունն է` ուղեկից լինել այդ փոփոխությանը: Հետ չթողնել ոչ ոքի: Մեր հայրենակից եվրոպացիների  երազանքների ու ձգտումների համար պայքարող առաջնամարտիկներ դառնալ: 

Եվրոպայի ժողովուրդը ուժ ունի վստահությամբ նայելու դեպի  ապագան: