Delegation of the European Union to the Philippines

Եվրոպական միությունը օգնում է ի գործ դնելու երիտասարդ մասնագետների ներուժը պետական հաստատություններում

18/01/2019 - 11:53
Better Public Services

ԵՄ ֆինանսավորմամբ և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող Yes Armenia ծրագիրը հնարավորություն է տալիս մեծ մասամբ արտասահմանում սովորած և փորձ ձեռք բերած երիտասարդներին շարունակելու իրենց աշխատանքային գործունեությունը պետական հաստատություններում։ Yes Armenia-ն կապող օղակ է հանդիսանում պետական հաստատությունների և սփյուռքի ու Հայաստանի երիտասարդ մասնագետների միջև։

Հայտնի փաստ է, որ ՀՀ պետական հաստատություններն ունեն թարմ գաղափարների և մասնագիտական հմտությունների կարիք։ Հայաստանում հեշտ չէ մեկտեղել պետական հատվածում աշխատելուն պատրաստ և իրենց հմտություներով, մտահղացումներով և գիտելիքներով կիսվել ցանկացող երիտասարդներին ու պետական հաստատությունները։

ԵՄ ֆինանսավորմամբ և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող Yes Armenia ծրագիրը հնարավորություն է տալիս մեծ մասամբ արտասահմանում սովորած և փորձ ձեռք բերած երիտասարդներին շարունակելու իրենց աշխատանքային գործունեությունը պետական հաստատություններում։ Yes Armenia-ն կապող օղակ է հանդիսանում պետական հաստատությունների և սփյուռքի ու Հայաստանի երիտասարդ մասնագետների միջև։

Փաստեր և թվեր

Հայաստանում ծրագիրն իրականացնող կազմակերպություն՝  «Զարգացման և ռազմավարական հետազոտություններ, Հայաստան» ծրագիր

CRIS համար՝ 367644

Տևողություն՝  3 տարի | հոկտեմբեր 2015 – հոկտեմբեր 2018

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն

Նպատակներ

  • Նպաստել կառավարական հաստատությունների արդյունավետության բարձրացմանը՝ նոր մոտեցումների և աշխատաոճի ներդրման միջոցով  
  • Օգնել երիտասարդ մասնագետներին ներդնելու իրենց գիտելիքները և փորձառությունը կառավարական հաստատություններում
  • Օգնել երիտասարդ մասնագետներին սկսելու կարիերա պետական հաստատություններում      

Ակնկալվող արդյունքներ

  • Տարբեր ոլորտներ ներկայացնող 21 երիտասարդ մասնագետ են ընտրվել՝ իրենց անձնական նախագծերն իրականացնելու նախարարություններում ու կառավարական հաստատություններում
  • Ծրագրի ավարտից հետո որոշ երիտասարդ մասնագետների առաջարվել է շարունակել աշխատելը հանրային հատվածում
  • Մասնավոր և ՀԿ հատվածներում ձեռք բերված փորձը կիրառվել է այն հաստատություններում, ուր գործուղվել են երիտասարդ մասնագետները 

 

Կարծիքներ

«YES Armenia-ն մեր առաջին պիլոտային ծրագիրն է Հայաստանում երիտասարդ մասնագետների համար, որը նրանց է տրամադրում հեշտ մուտք դեպի հանրային ծառայությունների ոլորտ և տալիս է հնարավորություն դառնալու վերափոխման գործընթացի մասը՝ ունենալով սեփական ծրագիրն իրականացնելու համար որոշակի ազատություն»,- ասում է YES Armenia-ի ծրագրային ղեկավար Համազասպ Դանիելյանը։   

Տարբեր ոլորտներ, այդ թվում տուրիզմը և գիտությունը ներկայացնող 21 երիտասարդ մասնագետներ են ընդգրկված ծրագրում։ Նրանք բոլորը ներկայումս իրականացնում են իրենց անհատական ծրագրերը նախարարություններում և այլ պետական հաստատություններում։ Ընդունող հաստատութունների, ծրագիրը համատեղ իրակացնող գործընկերների (ինչպես, օրինակ՝ Էստոնիայում տեղակայված DADA6 մասնավոր ընկերության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Repat Armenia-յի և այլ ՔՀԿ-ների) ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի համար մասնագետների ընտրությունը բարդ խնդիր էր։  

YES Armenia ծրագրում ընդգրկված մասնագետները համարյա բացառապես 25-ից 35 տարեկան են, մեծ մասամ` մագիստրոսի աստիճանով, թեև ոմանք նաև գիտությունների թեկնածու են` հիմնականում արևմտյան համալսարաններից։ Նրանցից քչերն ունեն պետական հաստատություններում աշխատելու նախորդ փորձ, փոխարենը քաջածանոթ են մասնավոր և ՔՀԿ հատվածներին։

«Ամենասկզբում նկատելի էր, որ իրավիճակները տարբեր են, որ փորձագետները պետական հաստատություններում իրենց նվազ հարմարավետ էին զգում, քան այն հատվածներում, ուր իրենք մինչ այդ աշխատում էին։ Բայց ես կարծում եմ, որ շատ շուտով հարմարվելու փուլն կավարտվի։ Դրական եմ համարում, որ նրանք ոչ թե հարմարվել են իրողություններին, այլ փորձել են տեսնել առկա թերություններն իրենց հաստատություններում՝ մինչև իսկ փորձելով որոշ խնդիրներին լուծում տալ»,- ասում է Համազասպը։ Նա զուսպ, բայց վստահ է ծրագրի հաջողությանը, որը սկսվել է 2017-ի դեկտեմբերից։

«Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես ընթացել է մինչև հիմա, ապա սա կարելի է հաջողված համարել»,- նկատում է նա՝ հավելելով, որ որոշ մասնագետներ արդեն ունեն աշխատանքի հրավեր այն հաստատություններից, որտեղ գործուղվել են։

Yes Armenia-ի փորձագետ Սոնա Խաչատրյանը, ով ներկայումս աշխատում է Գիտությունների պետական կոմիտեի «Գիտական ծրագրերի ինտեգրման աջակցության կենտրոն» հիմնադրամում (ԳԾԻԱԿ), իր նկատառումներն ունի պետական և մասնավոր սեկտորներում աշխատելու տարբերությունների վերաբերյալ և մատնացույց է անում առկա մարտահրավերները։

«Պետական հատվածում ամեն ինչ բավական դանդաղ է առաջ ընթանում՝ համեմատած բիզնեսի հետ, օրինակ»,- ասում է նա, ավելացնելով, սակայն, որ դա իրեն թևաթափ չի անում։

YES Armenia-ն 2014-ին սկսած և մինչև 2018-ի հոկտեմբերը շարունակվելիք «Ռազմավարական հետազոտություններ» ծրագրի երեք խոշոր բաղադրիչներից մեկն է։  

Մնացած երկու խոշոր բաղադրիչներն են աջակցությունը Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ իրենց ծրագրման և ռազմավարական խորհրդատվության համար հետազոտությունների տեսքով, ինչպես նաև ՀՀ կառավարությանն ուղղվող աջակցությանը՝ ռազմավարական պլանավորման հարցում, որը տրամադրվում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցով։ «Մենք խորհրդատվություն ենք տրամադրել որոշակի հատվածներին, ինչպես օրինակ՝ կառավարման թվայնացման, Կրթության ազգային ինստիտուտի ֆունկցիոնալ վերանայման, ինչպես նաև այլ իրավիճակային հարցերում»,- ասում է ծրագրային փորձագետ Կրիստի Ռաիդման։    

Այն ինչ իրականացնում են YES Armenia-ն՝ մասնավորապես Զարգացման և ռազմավարական հետազոտությունների ծրագիրը, ընդհանուր առմամբ, հույս է ներշնչում, որ Հայաստանում հանրային հատվածն ու մասնավորապես կառավարական հաստատությունների՝ զարգացմանն ուղղված իրենց ջանքերը կդառնան առավել արդյունավետ և ստեղծագործ։

 

Languages:
Խմբագրական բաժիններ: