Delegation of the European Union to the Philippines

Եվրոպական միությունը խթանում է Դիլիջանի զբոսաշրջային գրավչությունը

31/08/2018 - 06:42
Multisector

2018թ-ի օգոստոսի 17-ին «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվել է առաջին զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը համապարփակ տեղեկատվություն է տրամադրելու տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին։  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում՝ համագործակցելով «ԴԻՍ Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի, Դիլիջանի քաղաքապետարանի և Դիլիջանի ազգային պարկի հետ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ողջունեց կենտրոնի հյուրերին և շնորհավորեց համայնքին. «Եվրոպական միությունը աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերում խթանելու ավելի համաչափ սոցիալ-տնտեսական զարգացում նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական մրցունակությունը բարձրացնելու միջոցով: Այս ծրագիրը հետաքրքիր է շատ պատճառներով: Այն արտացոլում է Հայաստանում ԵՄ աջակցությունը և կյանքի է կոչում Տավուշի մարզի ներուժը: Այս ծրագրով նշանավորվում է նաև IDeA հիմնադրամի հետ մեր համագործակցությունը՝ հիմնադրամի, որը մեծ աշխատանք է կատարել»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416076

Languages:
Խմբագրական բաժիններ: