Delegation of the European Union to the Republic of Moldova

ԵՄ-ն տրամադրում է առաջնային մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած երկու կողմերի քաղաքացիական բնակչությանը

Բրյուսել, 02/10/2020 - 13:19, UNIQUE ID: 201002_8
Press releases

ԵՄ-ն տրամադրում է առաջնային մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած երկու կողմերի քաղաքացիական բնակչությանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի բռնկման արդյունքում՝ ԵՄ-ն հայտարարում է հակամարտության հետևանքով  շփման գծի երկու կողմերի տուժած քաղաքացիական բնակչությանը հրատապ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: Ֆինանսավորումը կուղղվի մի քանի հազար մարդու հաշվարկով առողջապահական աջակցություն, բժշկական սարքավորումներ, սննդի փաթեթներ և այլ հրատապ օգնության ապահովմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող մարտերն արդեն խլել են կյանքեր խաղաղ բնակչության շրջանում: Պետք է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության կյանքի և ենթակառուցվածքների պաշտպանությունը: ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում բռնությունից տուժած բոլոր մարդկանց և մարդկային տառապանքները շարունակվելու պարագայում պատրաստ է ցուցաբերել հետագա մարդասիրական աջակցություն: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», ասել է  Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

ԵՄ-ն կտրամադրի 500,000 եվրո նախնական ֆինանսավորում, որը կօգնի մարդասիրական աջակցության ոլորտի ԵՄ գործընկերներին՝ մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անհապաղ օգնություն տրամադրել մարտերից տուժած անձանց: Եվրոպականան միության մարդասիրական օգնությանն ուղղված ֆինանսավորումն իրականացվում է մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ և ուղղվում միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների միջոցով:

Languages:
Խմբագրական բաժիններ: