Delegation of the European Union to the Republic of Moldova

«Team Europe»-ի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների և եվրոպական ու տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների   համատեղ հայտարարություն

Երևան, 13/07/2020 - 16:13, UNIQUE ID: 200713_13
Press releases

«Team Europe»-ի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների և եվրոպական ու տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների  համատեղ հայտարարություն

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի (COVID-19) բռնկումը վերաճել է գլոբալ համավարակի: Այն խլել է ավելի քան կես միլիոն կյանքեր՝ լարվածություն առաջացնելով բնակչության շրջանում, ավելացնելով սոցիալական պաշտպանության պահանջը, կրճատելով բիզնես գործունեության տարածքը, քայքայելով մատակարարման շղթաները: Այն խորը հետևանքներ կունենա Եվրոպական միությունում, Արևելյան գործընկերության մասնակից երկրներում և ամբողջ աշխարհում: Հայաստանը առանձնապես խոցելի երկիր է, քանի որ երկիրը շրջափակման մեջ է, իր բաց տնտեսությունը կախված է հատկապես տուրիզմի, գյուղատնտեսության, առևտրի ոլորտներից և դրամական փոխանցումներից:

Այս ճգնաժամը պատմական է, և այն պահանջում է  կայուն, մասշտաբային  և համակարգված գլոբար արձագանք՝ մարդկային կյանքեր պաշտպանելու և տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով:  Ստեղծված իրավիճակում ՀՀ ղեկավարությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և ՀՀ քաղաղացիների լայն շերտերն  արձագանքում են՝ դրսևորելով դիմակայության, արձագանքման և ստեղծարարության աննախադեպ մակարդակ։    

Եվրոպական միությունը, որպես Հայաստանի ամենամեծ դոնոր և ռազմավարական գործընկեր, ԵՄ անդամ պետությունների և ՀՀ իշխանությունների հետ արդեն իսկ այդ ջանքերի առաջին շարքերում է։   ԵՄ-ն արդեն ձեռնարկել է թիրախային և արագ գործողությունների շարք՝  նպաստելու երկրում   նոր տիպի կորոնավիրուսի համավարակի արձագանքմանն ուղղված ջանքերին․  արտակարգ իրավիճակներում աջակցության փաթեթի միջոցով տրամադրվում է  92 մլն եվրո՝  ուղղված անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների լուծմանը, ինչպես նաև մարդասիրական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ուղղություններում երկրի վերականգնման միջնաժամկետ ծրագրի օժանդակության նպատակով: Վերջերս հրապարկվել է «2020 թվականից հետո Արևելյան գործընկերության  քաղաքականության վերաբերյալ ԵՄ համատեղ հաղորդագրությունը», որում առաջարկվող  ընդհանուր շրջանակը  դիմակայունության ամրապնդումն է։  

2020 թականի հուլիսի 1-ին Գերմանիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ հիմնական ուժերը կենտրոնացնելով նոր տիպի կորոնավիրուսի արձագանքմանը և հաղթահարմանը, նպաստելով տնտեսական վերականգնմանը, ինչպես նաև Եվրոպան ավելի ուժեղ, նորարարական, արդար և կայուն դարձնելու ուղղություններով։   

ԵՄ արձագանքն իրականցվում է «Team Europe» (Եվրոպական թիմ) ծրագրի շրջանակներում՝ բոլոր ԵՄ կառույցներից տրամադրվող օժանդակության միջոցների ներգրավմամբ և  այն ԵՄ անդամ պետությունների, զարգացման գործակալությունների և Եվրոպական ու տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ Ավստրիական զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության, Վերականգնման վարկային հաստատության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության ռեսուրսներով հավելելու միջոցով։ Աշխատելով միասին՝ «Team Europe»-ը հասու է դարձնում վճռական նշանակության  աջակցություն՝ զորացնելով ՀՀ ամենախոցելի խմբերի քաղաքացիների և բիզներսների աջակցությանն ուղղված պետական  և ոչ-պետական դերակատարների գործողությունները։ Հավելվածում՝ ծանոթացեք ԵՄ անդամ պետությունների կողմից «Team Europe» ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններին և տեսանելի հաջողակ պատմություններին։

«Team Europe» ծրագրի շրջանակներում մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ԵՄ-ի և իր անդամ պետությունների համատեղ ջանքերով, մասնավորապես՝ շտապ բուժաշխատողների խմբերի մոբիլիզացման և բժշկական պարագաների տրամադրման միջոցով։ Այս մարդասիրական առաքելությունները թույլ են տալիս ապահովել փորձի փոխանակում, բժշկական խնամքի կարիք ունեցող անձանց խիստ անհրաժեշտ օգնության տրամադրում և Հայաստանում առողջապահության համակարգի դիմակայունության ամրապնդում։  Եվրոպական և տարածաշրջանային միջազգային ֆինանսական հաստատությունների հետ միասին՝ «Team Europe» ծրագրով մշակվում են նաև միկրո բիզնեսների և ՓՄՁ-ների աջակցության մատչելի սխեմաներ, վարկերի և երաշխիքների միջոցով, որոնք կնպաստեն ճգնաժամից հետո բիզնեսների զարգացմանը և աշխատատեղերի ավելացմանը։  

Ներկայիս ճգնաժամը հիշեցում է առ այն, որ մեր «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», «Արևելյան գործընկերության թիրախային արդյունքները», «Կայուն զարգացման 2030 օրակարգը» և «Փարիզի համաձայնագիրը» լիարժեք կյանքի կոչելը մնում է վճռական՝ օգնելու աշխարհն ավելի պատրաստված դարձնել  ապագա համակարգային ցնցումներին:

Ճգնաժամային և արտակարգ իրավիճակներից մինչև վերականգնում և դիմակայունության  ապահովում՝ ԵՄ-ում և Հայաստանում

 

Մեր սեփական ԵՄ արձագանքը նոր տիպի կորոնավիրուսի վարակին ենթադրում է շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության ապահովման ուղղությամբ առանցքային ռազմավարական նպատակների ինտեգրում,  ինչպես ամրագրված է «ԵՄ Կանաչ համաձայնագրի», «ԵՄ Թվային օրակարգի» և «ԵՄ Երիտասարդության օրակարգի» դրույթներով, որոնք մնում են արդիական: Այս նպատակների ուղղությամբ շարունակական աշխատանքը «Դիմակայունության զարգացմանն ուղղված շրջանակի» ներքո, գործնականում կզորացնի համավարակի հետ կապված կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների լուծմանն ուղղված  ջանքերը։ ԵՄ անդամ պետությունների կողմից ձեռնարկված երկկողմ նախաձեռնությունները էլ ավելի մեծ ուժ կհաղորդեն մեր հավակնություններին։ Եվրոպական միության վերականգնման  առանցքային նպատակը գալիք սերունդների համար  ավելի կայուն, ավելի դիմակայուն և ավելի արդար Եվրոպա ստեղծելն է։

 ԵՄ-ն և իր անդամ պետությունները ձեռնարկել են մարդկանց կյանքի և ապրուստի միջոցների պաշտպանության ապահովմանն ուղղված  աննախադեպ քայլեր՝ միավորելով ուժերն ու ռեսուրսները վարակի և դրա հետևանքների դեմ պայքարում։ Հայաստանը նույնպես ձեռնարկում է բազմթիվ միջոցառումներ, որոնք միտված են առողջապահական ծառայությունների ուժեղացմանն ու սոցիալ - տնտեսական հիմքերի ամրացմանը։

Մենք՝ «Team Europe» ծրագրի մասնակիցներս կարծում ենք, որ «ԵՄ Կանաչ համաձայնագրի» ռազմավարական ուղղություններն ու սկզբունքները կարող են ծառայել ի նպաստ Եվրոպայի և Հայաստանի գալիք սերունդներին՝ զինելով  նրանց կայուն մրցակցությամբ: Անցումը դեպի մաքուր, շրջանաձև, մրցակցային և կլիմայի նկատմամբ չեզոք տնտեսության ոչ միայն կնվազեցնի վնասակար արտանետումներն ու կլիմայի փոփոխությամբ առաջացող  ռիսկերն, այլև տնտեսական, առևտրային և սոցիալական կառուցվածքային մոդելների վերափոխման միջոցով միաժամանակ կնպաստի կանաչ աշխատատեղերի ստեղծմանը, կայուն աճին և ավելի բարձր դիմակայունության ապահովմանը: Կանաչ փոխակերպումը կարող է ապահովել լուրջ սոցիալական օգուտներ, մասնավորապես՝  առողջ կենսակերպի պայմանների բարելավման, էներգիայի սպառման դիմաց վճարների կրճատման և խոցելի խմբերի համար էներգետիկ աղքատության վերացման միջոցով։ «ԵՄ Կանաչ համաձայնագրի» շրջանակներում, այդ թվում՝ տրանսպորտի, կայուն գյուղատնտեսության և գյուղական համակարգերի ուղղությամբ իրակացվելիք ներդրումները կօգնեն պաշտպանել և վերականգնել բնական էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը, ինչը կարևոր է ապագա համաճարակները զսպելու տեսանկյունից:

Թվային փոխակերպումների ընդլայնումը և խորացումը անհրաժեշտ և հուսադրող է Եվրոպայի և Հայաստանի բոլոր քաղաքացների համար։  Ընթացող համավարակը և դրա հետևանքները զգալի չափով հասցեագրվել են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման և զարգացման միջոցով, ինչը վկայում է այն մասին, որ թվայնացումը կարևոր է: Նոր տեխնոլոգիաներով հնարավոր  է դարձել  բիզնեսների և հանրային ծառայությունների գործունեության, առևտրի հոսքերի ապահովումը:  Տեխնոլոգիաների օգնությամբ  մարդիկ կարողացան մնալ կապի մեջ,  շատերը` հեռակա աշխատել և մասնակցել երեխաների հեռավար ուսուման պրոցեսին: Առաջիկայում ակնկալվում են սոցիալական և տնտեսական կարևոր բարելավումներ՝ աշխատանք տնից, էլեկտրոնային առողջություն, էլեկտրոնային առևտուր, էլեկտրոնային ուսուցում, էլեկտրոնային կառավարում և այլն:

Արդար և ներառական վերականգնումը պետք է դառնա այն ուղին, որը կտանի դեպի ավելի արդար և ներառական ապագա սերնդի կայացում։ Ապրուստի միջոցների ապահովումը, ապահովև որակյալ աշխատանքը, սոցիալական պաշտպանվածությունը պետք է կազմեն վերականգնմանն ուղղված գործողությունների առանցքը՝   ամենախոցելի խմբերի և մեկուսացված համայնքների շեշտադրմամբ։  Այն պետք է առաջարկի լուծումներ այպիսի  կարևոր խնդիրներին, ինչպիսիք են՝  պատշաճ աշխատատեղերի և տնտեսական հնարավորությունների ապահովումը, նվազագույն աշխատավարձը, աշխատավարձի գենդերային բացի կրժատումը, աշխատավարձի թափանցիկությունը և սոցիալական տնտեսության զարգացումը:

«Team Europe»-ը կաջակցի Հայաստանի վերականգնման միջնաժամկետ ծրագրին

Մենք՝ «Team Europe» ծրագիրը, ողջունում և պատրաստ ենք աջակցել ՀՀ կառավարության առաջնորդությամբ Վերականգնման միջնաժամկետ ծրագրի մշակմանն ուղղված ջանքերին՝ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, համալսարանական շրջանակների, տեղական իշխանությունների ներգրավմամբ բաց և խորհրդակցային գործընթացի միջոցով՝արձագանքելով նոր տիպի կորոնավիրուսի վարակի ընթացող ճգնաժամին:

Այդ համատեքստում, «Team Europe» ծրագրի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է «Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) դիմակայունության ապահովման պայմանագիր»` որն իրենից ներկայացնում է մատչելի պայմաններով,  դրամաշնորհային հիմքով 30 մլն., եվրո բյուջետային աջակցության մուտքագրում պետական բյուջե՝ Վերականգնման միջնաժամկետ ծրագրի հետագա իրականացմանը օժանդակելու նպատակով: Բացի այդ, ԵՄ-ն մոբիլիզացնում է լրացուցիչ 35 մլն եվրո ֆինանսական միջոցներ՝ վերաուղղելով գոյություն ունեցող դրամաշնորհային հիմքով իրականացվող բյուջետային աջակցության այլ ծրագրերը՝ բոլոր ՀՀ քաղաքացիների և բիզնեսների համար ավելի շատ ծառայություններ մատուցելու նպատակով, մինչդեռ թիրախային աջակցություն նաև փոքր և միջին ձեռնարկություններին,  մասնավորապես՝ խիստ անհրաժեշտ  լիկվիդայնության ապահովման նպատակով կտրամադրվի միջազգային ֆինանսական հաստատությունների միջոցով։ «Team Europe» ծրագրով նախատեսվող  բազմաթիվ այլ նախաձեռնություններ կհամապատասխանեցվեն կամ կապահովեն հավելյալ աջակցություն Վերականգնման միջնաժամկետ ծրագրի նպատակների և խնդիրների իրականացմանը:

Մենք՝ «Team Europe» ծրագիրը Հայաստանի հետ միասին՝  անշուշտ կանցնենք այս նախնական արտակարգ և հումանիտար փուլից և շուտով մուտք կգործենք  վերականգնման և կայունության ապահովման նոր փուլ: Ճակատագրի հարվածներից հաճախ նոր հնարավորություններ են ստեղծվում.  ժամանակն է, որ Եվրամիությունն ու Հայաստանը սկսեն ոտքի կանգնել և միասին առաջ շարժվել՝ ճգնաժամի վնասները  վերականգնելու և մարդկանց համար ավելի լավ ապագա կերտելու ուղղությամբ։

FileՀավելված. «TEAM EUROPE» ծրագրի միջոցառումներ


Ուժեղ ենք միասին

էլեկտրոնային ստորագրությամբ՝ բոլոր ԵՄ անդամ պետությունների դեսպանների և եվրոպական և տարածաշրջանային միջազգային ֆինանսական հաստատությունների, Ավստրիական զարգացման գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության ղեկավարների:

 

**Հայաստանին առաջարկվել է 65 մլն եվրո մատչելի, դրամաշնորհային հիմքով բյուջետային աջակցություն,որը  կազմում է ապրիլի 8-ին հայտարարված 92 մլն եվրոյի մի մասը՝ 75 տոկոսը:

 

Languages:
Խմբագրական բաժիններ: