Delegation of the European Union to the Republic of Moldova

ԵՄ հանձնակատար Վարհեյին  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկում է Արևելյան գործընկերության ապագան

Brussels, 05/12/2019 - 12:43, UNIQUE ID: 191205_21
Press releases

ԵՄ հանձնակատար Վարհեյին  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկում է Արևելյան գործընկերության ապագան

Այսօր Բրյուսելում Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին մասնակցում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովին՝ «EaP4EU. Ուժերի համադրում՝ հանուն շահեկան գործընկերության» խորագիրով:

Համաժողովին մասնակցում են ավելի քան 200 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից, Ուկրաինայից և Եվրամիությունից: Նրանք  քննարկելու են ԵՄ-ի և կառավարության, ինչպես նաև վեց երկրների հասարակությունների միջև գործընկերության ամրապնդմանն ուղղված  ռազմավարությունն ու հեռանկարները:  

«Հզոր քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության ամրապնդման, հանրային հաշվետվողականության, մարդու իրավունքների և դիմակայության խթանման առանցքային շարժիչ ուժն է: Քաղաքացիական հասարակության համաժողովը և ձեր կողմից ներկայացվող կազմակերպությունները առանցքային դերակատարություն կունենան՝ Արևելյան գործընկերության ապագայի բարեհաջող զարգացման  համար իմ մանդատի ողջ ընթացքում», ֆորումին իր ելույթում  նշել է  Հանձնակատար Վարհեյին:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 11-րդ տարեկան հանդիպումը, որը տեղի է ունենում  ս.թ. դեկտեմբերի 4-ից 6-ը, կենտրոնանում է օրենքի գերակայության և կառավարման ոլորտների  բարեփոխումների տեխնոլոգիական և թվային լուծումների ներուժի վրա: Փորձագետների կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և կառավարության ներկայացուցիչներ Արևելյան գործընկերությունից, ինչպես նաև ԵՄ պաշտոնյաներ: Նկարները հասանելի են EbS-ի կայքում:

Languages:
Խմբագրական բաժիններ: