Delegation of the European Union to the Republic of Moldova

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթը՝ հեռացող նախագահ Դոնալդ Տուսկի հետ գործերի հանձնմանը նվիրված արարողության ընթացքում

Բրյուսել, 04/12/2019 - 12:11, UNIQUE ID: 191204_7
Remarks

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթը՝ հեռացող նախագահ Դոնալդ Տուսկի հետ գործերի հանձնմանը նվիրված արարողության ընթացքում


Շնորհակալ եմ, Դոնալդ, այս գագաթնաժողովյան զանգի համար:  Ես այն կօգտագործեմ իմաստնորեն և, անհրաժեշտության դեպքում, բարձրաձայն:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Սոֆի Վիլմեսին` այստեղ լինելու համար և մի պարզ ու հեշտ գործ՝  Բելգիայի նոր վարչապետի դերը ստանձնելու համար: Ես համեստաբար ստանձնում եմ  Եվրոպական խորհրդի հաջորդ նախագահի պաշտոնը՝ դա մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ:

Դոնալդ, դուք ունեցել եք երկար տարիների տպավորիչ կարիերա, և այն ավարտված չէ: «Համերաշխություն» շարժման երիտասարդ ակտիվիստից մինչև Լեհաստանի վարչապետ և հետո Եվրոպական խորհրդի նախագահ՝  միշտ կյանքի եք կոչել ձեր համոզմունքները, ընդունել բարդ որոշումներ,  եղել եք ուժեղ առաջնորդ: Սա հատկապես վերաբերում է Խորհրդում պաշտոնավարմանը: Դուք դիմակայել եք բազում մարտահրավերներ, որոնք մեկ առ մեկ չեմ թվարկի՝ ինձ խնդրել են հակիրճ լինել:

5 տարվա ընթացքում ձեր թիրախից չի վրիպել մեր միասնության պաշտպանությունը: Ես ցանկանում եմ բոլոր եվրոպացիների անունից շնորհակալություն հայտնել Ձեզ Եվրոպայի համար իրական մարտիկ լինելու համար:

Եվրոպայի հանդեպ Ձեր կիրքը դարձել է շարժիչ ուժ: Տպավորիչ հմուտ եք  նաև ֆիթնեսի ասպարեզում: Հիշում եմ, թե ինչպես բրյուսելյան 20կմ երկրարությամբ վազքի մարաթոնին դուք ամբիոնից հայտարարեցիք մրցույթի մեկնարկը և ինքներդ միացաք վազքին՝ շնորհավորում եմ: Ըստ իս՝ Խորհուրդում հաճախ ինչպես երկար մրցավազքում լինես՝ պետք է կենտրոնացումը պահպանել մինչև ֆինիշ:

Խորհրդի նախագահի դերում, ես իմ ողջ էներգիան կներդնեմ բյուրոկրատիայի կրճատման համար՝ եկեք միասին աշխատենք այս ուղղությամբ: Ի դեպ, թույլ տվեք շնորհավորել ձեզ նոր Նախագահության առթիվ: Հաջողություններ եմ մաղթում ԵԺԿ-ում: Վստահ եմ, որ այդ գործն ավելի հեշտ կլինի ՝ զերծ որևէ բյուրոկրատիայից:

Ինձ համար արտոնություն կլինի Եվրոպայի քաղաքացիներին ծառայելը: Ես կձեռնարկեմ հիմնախնդիրների լուծման ողջամիտ՝ նորարարությամբ հագեցած և արդյունավետ մոտեցումներ: Կներդնեմ իմ սեփական ոճը՝ բաց կլինեմ երկխոսության համար և հավատարիմ կամուրջներ կառուցելու գաղափարին, և գուցե ավելի զգուշավոր իմ թվիթերում՝ գոնե սկզում: Բայց՝ անհրաժեշտության դեպքում ես իհարկե կարտահայտվեմ:

Նախորդ ամսվա ընթացքում ես ճամփորդում էի Եվրոպայում, խոսում  մարդկանց հետ, և դա իրոք ոգեշնչող էր: Բազում դրական գաղափարներ լսեցի, թե ինչպես կարող ենք աշխատել միասին և ստեղծել անկոտրում միասնություն: Իմ տպավորությամբ ապագա Եվրոպայի առանցքը առավելապես էներգիայի և լավատեսության գաղափարում է:

Այսօր մեր Միությունը պետք է հպարտանա այն ձեռքբերումներով, որ մենք ունենք. երկու համաշխարհային պատերազմ, սառը պատերազմ, Բեռլինի պատ, բռնապետություններից կործանված կյանքեր՝ այդ ամենն այլևս մեր անցյալում է: Այսօր մենք ապրում ենք խաղաղ: Բայց մենք պետք է շարունակենք լինել զգոն, շատ զգոն: Ես ուզում եմ անել առավելը՝ եվրոպական առաջնորդների և մեր երկրների միջև հարգանքն ու փոխըմբռնումը խթանելու համար:

Ես ծանոթացել եմ Խորհրդում աշխատող առաջնակարգ թիմի հետ: Ձեր բոլորի տաղանդը չափազանց կարևոր է. որպեսզի մենք հաջողենք: Անհամբեր եմ ՝ սկսել աշխատել բոլորիդ հետ:

Ես ուզում եմ, որպեսզի Եվրոպան դառնա Կանաչ տնտեսության գլոբալ առաջնորդ՝ աշխատատեղերով, նորարարությամբ  և կյանքի բարձր որակով: Մենք պետք է գտնենք  բոլոր անդամ պետություններին և նրանց ժողովուրդներին հարմար մի ուղի:

Դրան հասնելու համար մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր գործիքները, տաղանդն ու գիտելիքը: Երիտասարդները մեր խղճին կոչ են ներկայացրել, մենք պետք է բաց չթողնենք այս առիթը:

Եվրոպան կարող է նաև աշխարհում ավելի բարձր կանգնած լինել ՝ ավելի ինքնավստահ խոսել մեր հավատքի և արժեքների համար: 500 միլիոն քաղաքացի, ուժեղ ժողովրդավարություններ, ուժեղ տնտեսություններ և բուհեր `լցված մեծ մտքերով: Մենք այդքան մեծ հիմք ունենք, որպեսզի լինենք  վստահ, ինքնավստահ և հաստատակամ: Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել մեր ժամանակի ամենաքննադատական ​​բանավեճերի ընթացքում: Եվրամիությունը պետք է լինի այս ծանր քննարկումների սեղանի շուրջ, որպեսզի ազդի համաշխարհային իրադարձությունների վրա և պաշտպանի մեր շահերը: Մենք պետք է ավելին անենք, որպեսզի ապահովենք մեր ընդհանուր պաշտպանությունն ու անվտանգությունը: Եվ երաշխիքներ ստեղծենք մեր իրավունքների ու ազատությունների համար:

Մենք բոլորս գիտենք մեր առջև ծառացած մարտահրավերները: Մենք ամեն օր կարդում ենք վերնագրերը: Բայց եկեք չհետևենք վերնագրերին: Եկեք կազմենք վերնագրեր՝ դրական պատմություններ, հստակ տեսլական, քրտնաջան աշխատանքի, հավակնության և հեռանկարային ծրագրի  արդյունք:

Այսօր մենք շրջում ենք նոր էջ: Կարող եք ապավինել, ես կանեմ ամեն  հնարավորն ի բարօրություն բոլոր եվրոպացիների:

Languages:
Խմբագրական բաժիններ: