Դադարեցրեք բռնությունը կանանց նկատմամբ. Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը

25.11.2019

Դադարեցրեք բռնությունը կանանց նկատմամբ. Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը

Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ և այն պետք է տեղ չունենա Եվրոպայում կամ աշխարհում այլուր: Այդուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառությանn՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան հեռու է հաղթահարված լինելուց:

 

Կանանց նկատմամբ բռնություն դրսևորվում է ամենուրեք, ապահով չէ ոչ մի վայր՝ անգամ սեփական տունը: Այլ ընդհակառակը․ կինը թիրախի տակ է իր տանը, ինչպես նաև աշխատավայրում, դպրոցներում, համալսարաններում, դրսում, տեղահանման և միգրացիայի պայմաններում, և ավելի ու ավելի առցանց՝ կիբեր բռնության և ատելության խոսքի միջոցով:

 

Մտահոգիչ են այս խնդրի մասշտաբները. Եվրոպայում ամեն երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության: ԵՄ տարածքում սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհերից գրեթե բոլորը կանայք և աղջիկներ են:

 

Զարգացող երկրներում ուրաքանչյուր երրորդ աղջկա կնության են հանձնում են մինչև 18 տարեկան հասակը։ Առնվազն 200 միլիոն կին և աղջիկ ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման, ինչը՝ շուրջ 30 երկրում, դեռևս, գործող պրակտիկա է:

 

Մենք, որպես ԵՄ և միջազգային հանրություն, պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման բացահայտ մերժման և դատապարտման մեր հանձնառությանը:

 

Մեր պարտքն է նաև աջակցել և պաշտպանել զոհերին ՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որպեսզի նրանք ազդարարեն իրենց նկատմամաբ կատարված հանցագործությունների մասին:

 

ԵՄ-ն պարտավորվում է շարունակել անխոնջ աշխատանք տանել իր գործընկերների հետ` ամրապնդելու իրավական շրջանակներն ու հաստատություններին, որոնք աջակցում են զարգացմանը և կրթությանը, բարելավում տուժածներին տրամադրվող  ծառայությունները, նպատսում բռնության արմատական պատճառների լուծմանը, խթանում կանանց հզորացումը։

 

Բայց կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցման համար պահանջվում է ավելին քան կայուն հանձնառություն միայն ինստիտուցիոնալ մակարդակում: Այն պահանջում է միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության լայն շերտերի ակտիվ լայնամասշտաբ ներգրավվածություն:

 

Եվ՝ առավելապես տղամարդկանց մասնակցություն:

 

Եվ ուրեմն՝ մեր նպատակը հստակ է. Վերացրեք բռնությունն ընդդեմ կանանց և աղջիկների:  ԵՄ-ն կշարունակի առաջնագծում պահպանել այս միջազգային մոբիլիզացիան `պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ և յուրաքանչյուր աղջկա` ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

 

Մենք դա անում ենք մեր ապագայի և մեր ներկայի համար, քանի որ կանայք արդար, բաց, և զարգացած ժողովրդավարական հասարակության հենասյունն են և ոչինչ չպետք է զրկի նրանց իրենց դերը ազատ և ապահով կատարելու ազատությունից»:

 

Եվրամիությունը նման բռնությունների վերացման նպատակով ներդրել է զգալի միջոցներ, ներառյալ՝

  • ԵՄ զոհերի իրավունքների վերաբերյալ հրահանգի միջոցով ապահովվում է հանցագործությունների զոհերի ավելի շատ իրավունքների  ավելի լավ  պաշտպանություն ևմասնագիտական ​​աջակցություն սեռական կամ գենդերահեն  բռնության զոհերին;
  • Հանձնաժողովն ավարտում է Եվրամիության անդամակցությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման. և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիային);
  • «Իրավունքներ, հավասարություն և քաղաքացիություն» ծրագիրն օգնում է կանանց և երեխաների նկատմամբ բռնության հաղթահարմանը, այդ թվում՝ գենդերային բռնության կանխարգելմանը, զոհերին և  վտանգի ենթարկված կանանց և աղջիկների աջակցմանը, մասնագետների վերապատրաստմանն ու ծառայությունների մատուցման կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման միջոցով։

Եվրոպական միությունը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ նաև ԵՄ-ից դուրս։

  • Վերջին երկու տարվա ընթացքում մենք աջակցել ենք ավելի քան 1,5 միլիոն կանանց և աղջիկների` տրամադրելով սեռական օրգանների խեղման հետ կապված պահպանության և խնամքի ծառայություններ: Կանխարգելմանն ուղղված մեր ջանքերը տալիս են դրական արդյունքներ․ գրեթե 3,000 համայնքներում, որոնք ունեն են 8.5 միլիոն բնակչություն, հրապարակայնորեն հայտարարվել  է, որ նրանք հրաժարվում են այս պրակտիկայից:
  • Դեռահասների ամուսնության վերաբերյալ ԵՄ-ն ստանձնել է մի շարք նախաձեռնություններ, որոնք միտված են աղջիկների իրավունքների վերաբերյան մոտեցումների և գործելակերպի փոփոխությանը, որը հասանելի է դարձել ավելի քան 1,6 միլիոն մարդու:

Ընդհանուր տեղեկություն

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների համատարած և ավերիչ խախտման դրսևորում է, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Ըստ ԱՀԿ-ն գնահատման աշխարհում կանանց և աղջիկների մեկ երրորդն իրենց կյանքում ինչ-որ պահի ենթարկվում է բռնության: Թվերն ընդամենը «սառցաբեկորի գագաթն» են, քանի որ այս տեսակը բռնությունը հիմնականում մնում է չբարձրաձայնած` իրեն շրջապատող լռության, խարանքի և ամոթի պատճառով: Արդյունքում, շատ հանցագործներ մնում են անպատիժ:

Նշված նախաձեռնություններից բացի, ԵՄ-ն գործի է դրել զոհերի իրավունքների վերաբերյալ հրահանգը, որը ապահովում է հանցագործությունների զոհերի ավելի շատ իրավունքների  ավելի լավ  պաշտպանություն: Այս կանոնների համաձայն ` զոհերի առավել խոցելի խմբերը, ինչպիսիք են սեռական բռնության զոհերը, գենդերահեն բռնության զոհերը և մոտ հարաբերություններում բռնության զոհերը կարող են օգտվել մասնագիտացված օժանդակ ծառայություններից: Նման աջակցությունը ներառում է ապաստարանների մատչելիություն  անվտանգ վայրի կարիք ունեցող զոհերի համար, ինչպես նաև թիրախային և ինտեգրված աջակցություն, ներառյալ տրավմայի օժանդակությունը և խորհրդատվության տրամադրում: Եվրահանձնաժողովը ուշադիր հետևում է սույն Հրահանգի կիրարկումը  ԵՄ անդամ պետություններում և գործողություններ ձեռնարկուն այն անդամ պետությունների դեմ, ովքեր ոչ լիարժեք կամ թերի կփոխակերպեն ԵՄ կանոնները:

Ավելին, ԵՄ-ն մարդկանց թրաֆիքինգը ճանաչում է որպես բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ, և այս հարթությունը շարունակում է մնալ առանցքային գործողությունների ուշադրության կենտրոնում ՝ ԵՄ իրավական և քաղաքական շրջանակներում, Եվրամիության՝   ահաբեկչության դեմ պայքարի համակարգողի հորիզոնական մանդատի ներքո ( Ակնարկ 2012-2016 և 2017-2018):

Բացի այդ , այսօր Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտը (EIGE) հրապարակում է ոստիկանության համար ռիսկերի գնահատման նոր ուղեցույց ՝ օգնելու իրավապահ մարմիններին և առողջապահության ոլորտներին ավելի լավ աշխատել միասին ՝ ինտիմ զուգընկերոջ կողմից գործադրվող բռնությունների կրկնվող դրսևորումները կանխելու և մարդկային կյանքեր փրկելու համար:

Եվրահանձնաժողովը, որպես իր արտաքին գործողությունների գերակա ուղղություն՝ աշխատանքներ է տանում  «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիային Եվրամիության անդամակցության ուղղությամբ, որը առաջին գործիքն է Եվրոպայում, որը սահմանել է պատժի իրավաբանորեն պարտադիր չափանիշներ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության, զոհերի պաշտպանության և հանցագործների նկատմամբ: Պետության պարտավորությունն է լիարժեք լուծում տալ այս տեսակի բռնության բոլոր տեսակների ուղղությամբ և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգլման, պաշտպանության և հետապնդման միջոցներ: ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն նախաձեռնել է «Կիզակետ» գլոբալ բազմամյա նախաձեռնությունը, որն ուղղված է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացմանը:  500 միլիոն եվրո աննախադեպ սկզբնական ներդրմամբ մենք պաշտպանում և ձայնի հնարավորություն ենք տալիս այն կանանց և աղջիկներին, ովքեր լռության են մատնվել իրենց հասարակությունների կողմից և այժմ ցանկանում են արտահայտվել: Ըստ գնահատման 2017 և 2018 թվականների ընթացքում ԵՄ-ն՝ իր պաշտպանության և առողջապահության ծրագրման միջոցներից հատկացրել է ավելի քան 62 միլիոն եվրո մարդասիրական օգնություն՝ ողջ աշխարհում սեռական և գենդերահեն բռնության կանխարգելման ու դրանց արձագանքման նպատակով:

Եվ վերջում, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին աջակցությանն ի նշան՝ նոյեմբերի 25-ի գիշերը Եվրահանձնաժողովի գլխամասը՝ Բեռլայմոնտ շենքը Բրյուսելում  կներկվի նարնջագույնով։