Delegation of the European Union to the Republic of Moldova

Ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզ ԵՄ-Հայաստան ծրագրերի վերաբերյալ

06/11/2019 - 14:15
News stories

Ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզ ԵՄ-Հայաստան ծրագրերի վերաբերյալ

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ EU4Armenia.am հարթակի պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: EU4Armenia.am-ը էլեկտրոնային քարտեզ է, որտեղ ներկայացված են ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ոլորտների ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում:

Դեսպան Վիկտորինը կարևորեց հարթակը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը. «Այս էլեկտրոնային հարթակը կարելի է համարել առցանց բառարան. այն նպատակ ունի բարձրացնելու ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը երկրում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այս գործընթացը դարձնելու ավելի թափանցիկ»:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/2JBPRHh

Languages:
Խմբագրական բաժիններ: