Delegation of the European Union to the Republic of Moldova

Պլաստիկ թափոնից շինանյութ. նոր արտադրամաս Կապանում ԵՄ աջակցությամբ

20/05/2019 - 16:25
From the blog

Պլաստիկ թափոնից շինանյութ. նոր արտադրամաս Կապանում ԵՄ աջակցությամբ

Մայիսի 11-ին Կապանում բացվել է պլաստիկ թափոններից շինանյութի ստացման արտադրամաս 2016-ին ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ՏԶՊԾ նախաձեռնության շրջանակում: Արտադրամասում պլաստիկ թափոնը որոշակի տեխնոլոգիական գործընթացից և ավազի հետ խառնվելուց հետո, կվերածվի շինանյութի: Ծրագրի ընդհանուր բյուջեն 749,963 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 509,978 եվրո է: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Ծրագրի ավարտը նախատեսված է 2019-ի հունիսին:

Դեսպան Սվիտալսկին շնորհավորեց արտադրմասի բացման առթիվ. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավվել են այս ծրագրում: Ես հպարտ եմ, որ Կապանը առաջատար է, Կապանը ներկայացնում է նորարարական գաղափարներ ու լուծում է շրջակա միջավայրի խնդիրները»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416510

 

Languages:
Խմբագրական բաժիններ: