Delegation of the European Union to the Republic of Moldova

1900+ Նոր Երաժշտության տասնամյակ. հոբելյանական համերգ

Երևան, 25/04/2019 - 07:31, UNIQUE ID: 190425_2
Invitations for the press

1900+ Նոր Երաժշտության Տասնամյակ. Հոբելյանական Համերգ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը  ներկայացնում են ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ 1900+ համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի 10-ամյա հոբելյանին նվիրված մենահամերգը։

Համերգի ընթացքում կհնչեն 20-րդ դարի եվրոպացի խոշորագույն կոմպոզիտորների գլուխգործոցները, այդ թվում՝ Կ.Դեբյուսի, Ի.Քսենակիս, Կ.Շթոքհաուզեն, Ա.Պյարտ և այլոք։

2009թ ի վեր կազմակերպվել են 14 համերգներ՝ նվիրված ռուսական, ֆրանսիական, ճապոնական, լեհական, շվեյցարական, ամերիկյան, գերմանական, բալթյան երկրների, իտալական, չեխական, բրազիլական, հունական, արգենտինյան, բուլղարական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը։

Սպասվող համերգների շարքում է 15-րդ՝ տասնամյա հոբելյանական (ս.թ. ապրիլի 26) և 16-րդ՝ ուկրաինական երաժշտությանը նվիրված համերգները (ս.թ. մայիսի 20)։

Համերգը կայանալու է ապրիլի 26-ին, ժամը 19։00՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Ապրիլի 26ին, ժամը 18։45 կկայանա ճեպազրույց՝  ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան և Պատվիրակության ղեկավար պրն Պյոտր Անտոնի ՍՎԻՏԱԼՍԿՈՒ հետ՝ համերգասրահի նախասրահում։

Լրագրողների ժամանում՝      18։30
Գրանցում՝                                      18։30-18։45
Ճեպազրույց՝                                 18։45-19։00

1900+ի մասին

1900+ նախագիծը համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար է, որը նախաձեռնվել է 2009թ-ին ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կողմից։ Այն նպատակ ունի ծանոթացնելու հայ հանդիսատեսին տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությունը՝ Երևանում ներկայացնելով բազմաթիվ պրեմիերաներ։

1900+ի մյուս առաքելությունը Նոր երաժշտության տարածումն է հայ մասնագետների և հանդիսատեսի շրջանում, ինչպես նաև ծանոթացումը այսօրվա դասական երաժտության ասպարեզի համաշխարհային միտումների հետ։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ալեքսանդր Պլատոյին՝ + 374 91 374 505 info@haykmelikyan.com

Այլ մանրամասներ՝ https://www.facebook.com/events/636384546809847/

 

Languages:
Խմբագրական բաժիններ: