Delegation of the European Union to the Republic of Moldova

Արևելյան գործընկերության գագաթաժողով

24/11/2017 - 09:50
Նորություններ

2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում («Եվրոպա» շենքում) կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը:

Կապ ԶԼՄ-ների հետ
Պրեբեն Աաման
Եվրոպայի Խորհրդի նախագահի մամուլի խոսնակ
+32 22815150
+32 476850543
 
Ալեն Տավերիտի
Մամուլի պատասխանատու
+32 22813684
+32 475635962

 

Տեղեկատվություն ԶԼՄ-ների համար (անգլերեն)

2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում («Եվրոպա» շենքում) կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը:

Եվրամիության անդամ պետությունների ու Արևելյան գործընկեր վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարները կուղենշեն ապագա համագործակցությունը: Նրանք նաև ի մի կբերեն վերջին՝ 2015թ. Ռիգայի գագաթաժողովից հետո եղած ձեռքբերումները՝ կենտրոնանալով Արևելյան գործընկեր վեց երկրների քաղաքացիների համար ապահովված շոշափելի արդյունքների վրա:

Արևելյան գործընկերության նկատմամբ՝ առավել արդյունքների վրա հիմնված մոտեցմանն աջակցելու նպատակով ԵՄ-ն սահմանել է 20 առանցքային արդյունքներ 2020թ. համար, ընդ որում՝ հիմնական ուղենիշները պետք է հստակեցվեն Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում:

Այս նպատակներին հասնելու համար համագործակցությունը հիմնված է 2015թ. Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համաձայնեցված չորս հիմնական գերակայությունների վրա.

  1. Ավելի հզոր տնտեսություն. տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ.
  2. Ավելի ուժեղ կառավարում. ինստիտուցիոնալ հզորացում և լավ կառավարում.
  3. Ավելի ուժեղ միակցվածություն. փոխկապակցվածության ամրապնդում, հատկապես տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում.
  4. Ավելի հզոր հասարակություն. շարժունակություն և մարդկանց միջև շփումներ

 

Քաղաքացիական հասարակության ավելի լայն շրջանակների հետ ընթանում է կառուցվածքային համագործակցություն՝ հետամուտ լինելով գենդերային հավասարությանն ու հակախտրականությանը, ինչպես նաև՝ բոլոր ոլորտներում ավելի հստակ և հարմարեցված ռազմավարական հաղորդակցությանը:

  1. 20 թիրախային արդյունք 2020թ. համար. ապահովելով շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար
  2. ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  3. ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Հայաստանում

Հիմնական զուգահեռ միջոցառումներ

Արևելյան գործընկերությունը դուրս է գալիս կառավարությունների միջև համագործակցության շրջանակից: Երիտասարդները, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները, գործարարները և այլ շահագրգիռ կողմեր սերտորեն ներգրավված են հատուկ զուգահեռ միջոցառումներում:

Ընթացիկ տարում ԵՄ Խորհրդի Էստոնիայի նախագահության հետ համատեղ, գագաթաժողովին ընդառաջ, իրականացվել են հետևյալ միջոցառումները:

  • 2017թ. հունիսի 22-ից 23-ը Վարշավայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության 3-րդ երիտասարդական ֆորումը: Ակտիվ քաղաքացիության և որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության վերաբերյալ քննարկումներում ներգրավվել էր 300 մասնակից, ովքեր մի շարք առաջարկներ ընդունեցին երիտասարդական քաղաքականության վերաբերյալ:

Արևելյան գործընկերության երիտասարդական ֆորում

ԱլԳ 3-րդ երիտասարդական ֆորումի ընդունած առաջարկներ (անգլերեն)

  • 2017թ. սեպտեմբերի 12-ին Բրյուսելում իր տարեկան հանդիպումն անցկացրեց Արևելյան գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովը (CORLEAP): Միջոցառումն ընդգծեց ԱլԳ երկրներում տեղական իշխանությունների հետ կապերի խորացման կարևորությունը:

Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողով

  • 2017 թ. սեպտեմբերի 13-ին Կիևում կայացավ Արևելյան գործընկերության 2-րդ մեդիա համաժողովը: Համաժողովի առանցքում արդի պայմաններում լրատվամիջոցների զարգացման կարիքներին և արհեստավարժ լրագրության կարիքներին վերաբերող հարցերն էին: Միջոցառմանը ներկայացել էր ավելի քան 350 մասնակից՝ հաստատելով ինքնարտահայտմանն ուղղված մարտահրավերների ծավալները, որոնց հետ բախվում են լրատվամիջոցները:

Արևելյան գործընկերության մեդիա համաժողով

  • 2017թ. հոկտեմբերի 4-ին Տալլինում կայացավ Արևելյան գործընկերության «Էլեկտրոնային գործընկերություն» համաժողովը:

Միջոցառումն ի ցույց դրեց ԱլԳ երկրներում էլեկտրոնային կառավարման զարգացման դրական ձեռքբերումները: Միջոցառման մասնակիցները նաև ամփոփեցին տարածաշրջանային իրավիճակը ու քննարկեցին առաջ գնալու ուղիները: Այս միջոցառման համար պատրաստվել էր զեկույց՝ ԱլԳ երկրներում կիբեռտարածության անվտանգության և էլեկտրոնային ժողովրդավարության մասին:

Արևելյան գործընկերության «Էլեկտրոնային գործընկերություն» համաժողով

Կիբեռտարածության և էլեկտրոնային ժողովրդավարության ապահովությունն ու անվտանգությունը Արևելյան գործընկերության երկրներում. իրավիճակի վերլուծություն (անգլերեն)

  • 2017թ. հոկտեմբերի 23-ից 26-ը Տալլինում կայացավ ԵՄ երիտասարդական համաժողովը: Առաջին անգամ այս միջոցառմանը 12 երիտասարդ էր մասնակցում ԱլԳ երկրներից: Վերջիններս միացան շուրջ 250 երիտասարդներին ու քաղաքական գործիչներին՝ քարտեզագրելու այսօր Եվրոպայում երիտասարդներին իրապես հուզող հիմնախնդիրները և մտածելու դրանց հնարավոր լուծման ուղիների մասին:

ԵՄ երիտասարդական համաժողով

  • 2017թ. հոկտեմբերի 25-ից 26-ը կայացավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 9-րդ տարեկան համագումարի հետ համատեղությամբ: Միջոցառումն ուղղված էր կառավարությունների և քաղաքացիական հասարակության միջև հարաբերություններին, ժողովրդավարական կառավարմանը, ապատեղեկատվության դեմ պայքարին և էլեկտրոնային լուծումներին վերաբերող հարցերի քննարկմանը:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողով

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 9-րդ տարեկան համագումար

  • 2017թ. հոկտեմբերի 26-ից 27-ը Տալլինում կայացավ Արևելյան գործընկերության գործարար ֆորումը: Մասնակիցները քննարկեցին կառավարման գործընթացների վերափոխման և թվային տնտեսությունների հիմքերի ստեղծման հնարավորությունները: Քննարկումների առանցքում նաև այնպիսի հարցեր էին, ինչպիսիք են՝ անդրսահմանային առևտուրը, լոգիստիկան, էլեկտրոնային առևտուրը և միջազգային բիզնեսի ֆինանսավորումը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 500 գործարար առաջնորդներ, պետական պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ ԵՄ-ից և ԱլԳ երկրներից:

Նշված միջոցառման շրջանակներում ԵՄ-ի ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև ստորագրվեց համաձայնագիր: Սա թույլ կտա ԵՆԲ-ին Ուկրաինայում տրամադրել իր առաջին տեղական արժույթով վարկերը: ԵՆԲ-ն և Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ) կստորագրեն ԵՄ-ի կողմից ապահովված ևս երեք երաշխիքային համաձայնագիր տեղական բանկերի հետ:Նպատակը վրացական, մոլդովական և ուկրաինական բիզնեսների շտապ կարիքներին արձագանքելն է:

Արևելյան գործընկերության գործարար ֆորում

 

Արևելյան գործընկերություն

Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ նախաձեռնություն է, որը միավորում է ԵՄ-ին, նրա անդամ պետություններին և վեց Արևելյան գործընկերներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանն ու Ուկրաինային:

Եվրոպական հարևանության քաղաքականությունը մշակվել է 2004թ.-ին՝ որպես ԵՄ հարևան երկրների հետ հարաբերությունների հիմք: Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) հիմնադրվել է որպես Եվրոպական հարևանության քաղաքականության հատուկ արևելյան ուղղություն, որը պարունակում է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափեր:

ԵՄ-ի ու նրա վեց Արևելյան գործընկերների միջև հարաբերությունները կարգավորող ընդհանուր շրջանակն ապահովվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով, ինչպիսիք են Ասոցացման համաձայնագրերը, ինչպես նաև՝ Ասոցացման օրակարգերը և Գործընկերության առաջնահերթությունները:

2014թ.-ին ստորագրված Ասոցացման համաձայնագրերն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիները ԵՄ-ի հարաբերությունները Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ տեղափոխել են նոր մակարդակ: Համաձայնագրերի նպատակը քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման ամրապնդումն է: Դրանք հանգեցնում են բարեփոխումների, որոնք նպատակ ունեն գործընկեր երկրներն ավելի մոտարկել Եվրամիությանը՝ նրանց օրենսդրությունն ու չափանիշները համապատասխանեցնելով ԵՄ-ի հետ: Եվ, ամենակարևորը, դրանք նպատակ ունեն շոշափելիորեն բարելավել քաղաքացիների կյանքը: Ցայտուն օրինակ է 2014 թվականին Մոլդովայի ու 2017 թվականին՝ Վրաստանի և Ուկրաինայի համար ուժի մեջ մտած վիզայի ազատականացումը:

2015թ. Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում, որն ընդգծեց քաղաքականության պատկանելիությունն ու տարբերակված մոտեցումը, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ հարաբերություններին տրվեց ավելի հարմարեցված մոտեցում: Ավելի հստակ, Հայաստանի հետ բանակցվել է նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ-ի հետ վերջինիս քաղաքական և տնտեսական գործակցության շրջանակում հաշվի են առնվելու Հայաստանի այլ միջազգային հանձնառությունները: ԵՄ-ն նաև Ադրբեջանի հետ է բանակցում նոր Շրջանակային համաձայնագրի շուրջ՝ մեր համապատասխան շահերի ու արժեքների ավելի լավ արտացոլման նպատակով: Բելառուսի հետ ԵՄ-ն խորացնում է իր խիստ ներգրավվածությունը նրբանկատորեն տրամաչափված փոխադարձ քայլերում:

 

Ֆինանսական գործակցություն

2014-2020թթ. ժամանակահատվածում  Եվրոպական հարևանության գործիքը ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության հետ գործակցության հիմնական ֆինանսական միջոցն է: 2014-2017թթ. ընթացքում գործընկեր երկրներն արդեն իսկ օգտվել են ԵՄ-ի՝ ընդհանուր առմամբ 2.8 միլիարդ եվրոյի ֆինանսավորումից:

Արևելյան գործընկերության քաղաքականության առաջնահերթությունների իրականացումն ապահովելու նպատակով ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և վեց գործընկեր երկրների միջև ներառական կարգով մշակվել են բազմակողմանի աջակցության շրջանակներ՝ 2017/2018 – 2020թթ. ժամանակահատվածի համար: Գործառնելով որպես մինչև 2020թ. գործողությունների համակարգման աշխատանքային պլաններ՝ դրանք ներառում են Արևելյան գործընկերության չորս առաջնահերթ ոլորտները:

ԱլԳ գագաթաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է այստեղ (անգլերեն)